Այս տարի ԱՄՆ-ում արևային էներգիայի չափաբաժինը կաճի
Միջազգային Էներգետիկ Գործակալության վերջին զեկույցում ասվում է, որ ԱՄՆ-ում արևային խոշոր նախագծերը կկազմեն 2024 թվականին հզորության աճի 58 %-ը և զգալիորեն կավելացնեն ամբողջ երկրում արտադրվող էլեկտրաէներգիայի քանակը, գրում է profinance.ru-ն: Ակնկալվում է, որ այս տարի ընդհանուր առմամբ 36,4 գիգավատ արևային նոր կայանքներ կհայտնվեն, ինչը ռեկորդային ցուցանիշ է, և գրեթե կրկնակի ավել է նախորդ տարվա 18,4 գիգավատտից: Նոր արևային հզորության կեսից ավելին կլինեն Տեխասում, Կալիֆոռնիայում և Ֆլորիդայում:
Նախատեսվում է, որ ԱՄՆ-ի ամենամեծ արևային էլեկտրակայանը կլինի Նևադայում գտնվող Gemini նախագիծը: Այն 2024 թվականին զգալի ներդրում կունենա արդյունաբերության զարգացման գործում: Գործակալությունը նշել է առևտրի և լոգիստիկ սահմանափակումների թուլացումը որպես արևային էներգիայի արդյունաբերության աճի հիմնական շարժիչ ուժեր:
Պետությունը երկար ժամանակ փորձել է խթանել արևային արդյունաբերության զարգացումը, այդ թվում կառավարության նախաձեռնությունների միջոցով, ինչպիսին է գնաճի նվազեցման օրենքը: Նախկինում մաքսատուրքեր և արգելքներ էին դրվել չինական արտահանման վրա, որպեսզի արտադրողները կարողանան ընդլայնել իրենց ներքին արտադրությունը: Երբ սահմանափակումները հանվեցին, ասիական արտադրողներից էժան ապրանքների ներմուծումն օգնեց ԱՄՆ-ում նվազեցնել արևային էներգիայի գները: Reuters-ի փոխանցմամբ Ասիայից սարքավորումների մատակարարումները նախորդ տարվա օգոստոսի համեմատ կրկնապատկվել են: Բայց այդ միտումը դժվարացրել է ներքին արտադրության ոլորտը:
2024 թվականին նաև էլեկտրաէներգիայի արտադրության հզորությունները կավելացվեն նոր մարտկոցներով, ինչը կկրկնապատկի ցանցում առկա 15,5 գիգավատ հզորությունը։
Կառուցապատողները և էլեկտրակայանների սեփականատերերը նախատեսում են ավելացնել 62,8 գիգավատ հզորություն, ինչը 55 տոկոսով ավելին կլինի 2023 թվականի համեմատ: Գործակալությունը նշել է, որ դա կլինի ամենաբարձր ցուցանիշը 2003 թվականից ի վեր:
Հայաստանում արևային պանելներ արտադրող առաջին և միակ ընկերությունը Սոլարոնն է։ Տեղադրե՛ք SolarOn արևային կայան և զրոյացրեք էլեկտրաէներգիայի ծախսը:
Գրե՛ք կամ զանգահարեք և ստացեք անվճար հաշվարկ Ձեզ անհրաժեշտ արևային կայանի հզորությանն ու արժեքի վերաբերյալ։
Զանգահարեք 8757, 010 440055
էլ. փոստ ֊ [email protected]




















Մենք կբերենք խաղաղություն՝ առանց մեր անկախությունից հրաժարվելու. Ուժեղ Հայաստան
«Սեպտեմբերի 21-ը պետք է դառնա Հայաստանի ինքնիշխանության վերականգնման օրը». Խաչիկ Ասրյան
Ուժեղ Հայաստան լինելու է. Տիգրան Աբրահամյան
Քաղաքականապես հասուն ազգերը երկու կարգավիճակ ունեն․ կա՛մ ունեն անկախ պետականություն, կա՛մ պայքարում ...
Երկու ճանապարհ կար փողոցային պայքար սկսելու․ Նարեկ Կարապետյան
74 էջանոց «գլուխգործոց» կամ մարդամեկի կյանքի գլխավոր մատնագիրը. Հրայր Կամենդատյան
Մենք նոր արմատներ ենք գցելու այն հողում, որից փորձելու են մեզ արմատախիլ անել․ Գոհար Մելոյան
Team-ը՝ «Գիտության շաբաթ 2026»-ի տեխնոլոգիական գործընկեր
Ամփոփվել են հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններին կուսակցությունների և դաշինքների առաջադրումները
Պահել Տիգրանաշենը հայկական. Զարգացում և ոչ թէ հանձնում. Նարեկ Կարապետյան