Յունիբանկը ժամկետից շուտ տեղաբաշխել է 2 մլրդ ՀՀ դրամ և 5 մլն ԱՄՆ դոլար պարտատոմսերը
Յունիբանկը սահմանված ժամկետից շուտ ավարտել է 2 մլրդ ՀՀ դրամ և 5 մլն ԱՄՆ դոլար ծավալով անվանական արժեկտրոնային պարտատոմսերի տեղաբաշխման գործընթացը: Հաճախորդների վստահության և առաջարկի շահավետ պայմանների շնորհիվ պարտատոմսերի նկատմամբ պահանջարկը բավականին բարձր է եղել, ինչի արդյունքում պարտատոմսերի տեղաբաշխումն ավարտվել է կարճ ժամանակահատվածում: Պարտատոմսերը ձեռք են բերվել ներդրողների լայն շրջանակի կողմից:
Թողարկված դրամային և դոլարային պարտատոմսերի արժեկտրոնային եկամտաբերությունը կազմում է համապատասխանաբար 11% և 5% տարեկան, շրջանառության ժամկետը՝ 36 ամիս: Արժեկտրոնային եկամուտը վճարվելու է եռամսյակը մեկ: Պարտատոմսերը կցուցակվեն AMX Հայաստանի ֆոնդային բորսայում:
Պարտատոմսերի հիմնական առավելություններն են չհարկվող եկամուտը և ապահովվածությունը: Բանկի կողմից թողարկված անվանական պարտատոմսերով ներգրավված դրամական միջոցները համարվում են երաշխավորված բանկային ավանդ:
Հաշվի առնելով, որ պարտատոմսերի պահանջարկն այս անգամ ևս էապես գերազանցեց առաջարկը, Յունիբանկը նախատեսում է մոտ ժամանակներս իրականացնել նոր՝ 24-րդ թողարկումը:
Ծրագրային ազդագիրը (գրանցված 30.08.2023թ. N 1/434Ա), դրա լրացումները և թողարկման վերջնական պայմանները հրապարակված են www.unibank.am կայքում:




















Աղքատությունը Հայաստանում 600 հազար մարդու դռանն է կանգնած. Նարեկ Կարապետյան
Ինչո՞ւ պետք է վարսահարդարի հարկը բարձրանա, իսկ ձեր սրտի օլիգարխներն ազատվեն հարկերից. Իրինա Յոլյան
Սանիտարական ավիացիա՝ կյանքեր փրկելու համար․ Հայաստանին անհրաժեշտ է առնվազն 10 բժշկական ուղղաթիռ․ Հրա...
Եթե ապօրինաբար խլվում է մասնավոր սեփականությունը, բացասաբար է ազդում օտարերկրյա ներդրումների վրա
Պարո՛ն Թունյան, ինչո՞ւ Ձեր կառավարման ժամանակ ՀՀ տնտեսությունն ամենամեծ կախման մեջ հայտնվեց ՌԴ-ից. Հ...
«Հանրային դաշինքը» օգոստոսի 23-ին հանրային քննարկում կանցկացնի՝ քաղաքական հետապնդումների թեմայով
«Հողագործը պետք է վերադառնա հողին». գյուղի դատարկումն ու հողերի անապատացումը՝ ազգային անվտանգության ...
Ավետիք Չալաբյանի նման կիրթ, ընկերասեր, ընտանիքին նվիրված քաղաքացու կերպար բոլոր երկրները կերազեն ուն...
Միապետ Փաշինյա՛ն, դու ո՞ր քաղաքականությամբ ես առաջնորդվում․ Անահիտ Հակոբյան
Իմ ստեղծածը փորձում են ներկայացնել որպես անարդար ունեցվածք. Ծառուկյանի ուղերձը ՔԿՀ-ից