Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Բյուջեի ծրագրերի համակարգային թերակատարման միտումը՝ շարունակականության մեջ. «Փաստ» Հանուն ինչի՞. մանիպուլյացիայի և իրականության բախումը. «Փաստ» «Փաստորեն, Փաշինյանը լրատվամիջոցին, լրագրողին ասում է՝ մեզ քննադատե՞լ ես, փող տուր». «Փաստ» Համայնքային ընտրությունների ընդդիմադիր դինամիկան. ի՞նչ է ցույց տալիս վիճակագրությունը. «Փաստ» «Միջանցք», թե՞ «ճանապարհ». ինչո՞ւ է թուրք-ադրբեջանական տանդեմը համառորեն պնդում իր բառապաշարը. «Փաստ» Հաջորդ կանգառը՝ խորհրդարանական ընտրություննե՞ր. «Փաստ» Կալանավորում է բոլորին, ովքեր խոչընդոտում են Ալիևի ծրագրին. «Փաստ» Պատմական որոշում՝ հանուն պետականության և ազգային արժանապատվության. ինչո՞ւ է միասնական ընդդիմության մերժումը դառնում քաղաքական նոր մշակույթի սկիզբ. «Փաստ» Արատավոր փակ շրջան. ինչպե՞ս ներգրավել տարբեր գերտերությունների տնտեսական ու անվտանգային շահերը. «Փաստ» Աթարը՝ գյուղում, Եվրոպան՝ խոսքերում. որտե՞ղ է Հայաստանի իրական անկախության տնտեսական հիմքը. «Փաստ» «Փաշինյանն այստեղ ոչ մի որոշում չի ընդունում, նա հայտնվել է մի վիճակում, երբ իրեն ինչ թելադրում են, պետք է կատարի». «Փաստ» Ֆուբոլային «խոպանը», Դենիսի «պատրաստակամությունն» ու ՀՖՖ-ի «պետական գաղտնիքը». «Փաստ»
Ֆիլիպիններում նախատեսում են ավարտին հասցնել գործող փոխնախագահի դատավարությունըԼույս չի լինելու․ հասցեներՆա հիվանդացել է և չի մասնակցի վաղվա խաղին. ՄոուրինյուՁյուն կտեղա, ջերմաստիճանը կնվազի 9 աստիճանով․ եղանակն՝ առաջիկա օրերինՆոյեմբերի 29-ին մասնակցե´ք ընտրություններին և քվեարկե´ք Արման Ավետիսյանի օգտին` հանուն բարեկեցիկ ու ուժեղ Սպիտակի. Տիգրան ԱբրահամյանԱՄՆ-ն հայտնել է Ուկրաինայում խաղաղության ուղղությամբ առաջընթացի մասինԱլիևյան սահմանադրության նախագիծը մահվան վկայագիր է, որի իրականացումը հայ ժողովուրդն արգելելու է. Գոհար ՄելոյանԻրավիճակը Հայաստանի ավտոճանապարհներինՌԴ ՊՆ-ն հայտնել է Ուկրաինայի տարածքում երկու զանգվածային և 12 խմբային հարվածի մասինՄեր համայնքի ապագան բոլորիս ձեռքերում է․ քվեարկե՛ք 8-ի օգտին՝ Սամվել Կարապետյանի աջակցությամբ մեր համայնքը զարգացնելու համար․ Արման ԱվետիսյանՖուտզալի ԱԱ-2028. հայտնի է Հայաստանի հավաքականի կազմըԽոշոր ավտովթար. բժիշկները պայքարում են 3 վիրավորներից երկուսի կյանքի համարԱՄՆ առևտրի պալատի հետ քննարկվել են Հայաստանի տնտեսական անելիքներըԷստոնիայի նախագահը դեմ է Ռուսաստանի հետ սահմանն ամբողջությամբ փակելունԿարևոր տեղեկություն ուղևորների և վարորդների համար․ երթևեկության փոփոխություններ ԵրևանումՍպիտակում «Ուժեղ Հայաստանի» թեկնածու Արման Ավետիսյանի քարոզարշավն էՆոր Սահմանադրության նախագիծը պետք է դառնա իրավական քննության առարկա․ «Համահայկական ճակատ»Սամվել Կարապետյանը պաշտպանելու է Հայաստանն ալիևյան սահմանադրության պարտադրանքից. Տիգրան ԱբրահամյանԱՊՀ երկրներն արձանագրում են Իրանի հետաքրքրվածությունը համագործակցության հարցում. ՕվերչուկԵրազանք, որը դարձավ բիզնես. NG գեղեցկության սրահի զարգացման պատմությունը
Տնտեսություն

Իտալիան կառուցում է լողացող հիբրիդային էլեկտրակայան

Պատկերացրեք մի հսկա էլեկտրակայան, որն օգտագործում է արևի և քամու էներգիան առանց որևէ պարարտ հող գրավելու կամ ջերմոցային գազեր արտանետելու։ Չափազանց լավ է հնչում: Իտալիան ծովում կառուցում է մեծ լողացող արևային-քամու էլեկտրակայան, որը կօգնի երկրին հեռանալ հանածո վառելիքից և զարգացնել էներգիայի վերականգնվող աղբյուրները, գրում է overclockers.ru-ն:

Հիբրիդային լողացող էլեկտրակայանը կմիավորի երկու տեսակի վերականգնվող էներգիայի տեխնոլոգիաներ՝ լողացող արևային մարտկոցներ և լողացող տուրբիններ։ Ջրի մակերեսին կտեղադրվեն արևային մարտկոցները, իսկ հողմային տուրբինները մալուխների միջոցով կամրացվեն ծովի հատակին։

Իտալիան Եվրոպայի ամենաարևոտ երկրներից մեկն է՝ տարեկան միջինը 2000 ժամ արևային լույսով։ Եվ նրանք որոշել են լողացող էլեկտրակայան կառուցել, քանի որ կոմունալ ընկերություններն արևային էներգիան ընդլայնելիս բախվել են որոշ մարտահրավերների, ինչպիսիք են հողի սահմանափակությունը, տեղադրման բարձր ծախսերը և ցանցի ինտեգրման խնդիրները: Ծովում լողացող արևային վահանակներ տեղադրելով, Իտալիան կկարողանա հաղթահարել այդ մարտահրավերները և օգտվել իր հսկայական ծովային ռեսուրսներից:

Իտալիան նաև պիոներ է քամու էներգիայի ոլորտում. 2010 թվականին Միջերկրական ծովում նա է տեղադրել առաջին լողացող հողմատուրբինը: Ծովում լողացող տուրբիններ տեղադրելով՝ Իտալիան կկարողանա օգտվել ծովային այդ էներգիայի հսկայական ներուժից, որը գնահատվում է 10 անգամ ավելի, քան ցամաքային հողմային էներգիան:

Ծովում տեղակայելով հիբրիդային լողացող էլեկտրակայան Իտալիան կկարողանա հասնել հետևյալ առավելություններին.

-Բարձրացնել էներգիայի արտադրությունը վերականգնվող աղբյուրներից և նվազեցնել կախվածությունը հանածո վառելիքից:

-Դիվերսիֆիկացնել էներգետիկ հաշվեկշիռը և բարձրացնել էներգետիկ անվտանգությունը:

-Նվազեցնել ջերմոցային գազերի արտանետումները և նպաստել կլիմայի փոփոխության դեմ գլոբալ պայքարին:

-Ստեղծել նոր աշխատատեղեր և տնտեսական հնարավորություններ կանաչ էներգետիկայի ոլորտում:

-Խնայել հողային և ջրային ռեսուրսները՝ նվազագույնի հասցնելով շրջակա միջավայրի վրա բացասական ազդեցությունը:

Այս նախագիծը, որը կոչվում է Corigliano, հոլանդա-նորվեգական SolarDuck ընկերության, իտալական Arrow Capital ներդրումային հիմնադրամի և իտալական New Developments-ի համատեղ մտահղացումն է: Այն կիրականացվի Տարանտոյի ծոցում, Կորիլիանո Ռոսանոյի Կալաբրիայի ափերի մոտ, Հոնիական ծովում:

Ծրագիրը կունենա 540 մեգավատ (ՄՎտ) ընդհանուր հզորություն, որից 420 ՄՎտ-ը լողացող հողմային տուրբիններից, իսկ 120 ՄՎտ-ը արևային մարտկոցներից։ Նախագծի շահագործումը նախատեսվում է 2028 թվականին։

Corigliano նախագիծը լավ օրինակ է այն բանի, թե ինչպես հիբրիդային լողացող էլեկտրակայանները կարող են հեղափոխություն կատարել վերականգնվող էներգիայի ոլորտում: Համատեղելով երկու տեխնոլոգիաների ուժեղ կողմերը՝ այս հիբրիդային տնտեսությունները կարող են ապահովել ավելի մեծ արդյունավետություն, հուսալիություն և ճկունություն, քան նույն համակարգերն առանձին-առանձին: Նրանք կարող են նաև նվազեցնել ծախսերն ու ռիսկերը կապված վերականգնվող էներգիայի զարգացման հետ և բացել նոր շուկաներ և վայրեր վերականգնվող էներգիայի համար:
Հիբրիդային լողացող էլեկտրակայանները կենսունակ տարբերակ են ոչ միայն Իտալիայի, այլ նաև միջերկրածովյան այլ երկրների և տարածաշրջանների համար, որոնք ունեն նմանատիպ աշխարհագրական և կլիմայական պայմաններ: Համաձայն վերջին ուսումնասիրության Միջերկրական ծովը հնարավորություն ունի ընդունելու մինչև 300 գիգավատ հզորությամբ հիբրիդային լողացող արևային և լողացող հողմային էլեկտրակայաններ, որոնք կարող են ապահովել շրջակա երկրների էլեկտրաէներգիայի կարիքների 100 %-ը:

Հայաստանում արևային պանելներ արտադրող առաջին և միակ ընկերությունը Սոլարոնն է։ Տեղադրե՛ք SolarOn արևային կայան և զրոյացրեք էլեկտրաէներգիայի ծախսը:

Գրե՛ք կամ զանգահարեք և ստացեք անվճար հաշվարկ Ձեզ անհրաժեշտ արևային կայանի հզորությանն ու արժեքի վերաբերյալ։

Զանգահարեք 8757, 010 440055

էլ. փոստ ֊ [email protected]