Ucom-ը շարունակում է սատարել կանաչ էներգետիկայի տարածմանը Հայաստանի համայնքներում
Ucom ընկերության և «Արևորդի» հասարակական կազմակերպության համագործակցության շրջանակում հերթական արևային կայանն է տեղադրվել՝ այս անգամ Վանևան համայնքում։
9,9 ԿՎտ դրվածքային հզորությամբ արևային ֆոտովոլտային կայանն ապահովելու է համայնքի ենթակառուցվածքներն էլեկտրաէներգիայով։
Նման կանաչ լուծումը ոչ միայն դրական ազդեցություն է ունենալու Հայաստանի շրջակա միջավայրի վրա, այլ նաև թույլ է տալու համայնքին որոշակի միջոցներ տնտեսել և ուղղել դրանք այլ կարևոր խնդիրների լուծմանը։
«Շրջակա միջավայրը մեզ համար կարևորագույն արժեքներից է, և մենք շատ ուրախ ենք կանաչ տեխնոլոգիաների միջոցով մարդկանց կյանքը բարելավել։ Ucom-ն իր պարտքն է համարում իր համաքաղաքացիների կյանքի որակը լավացնել ոչ միայն բարձր որակի ծառայություններ մատուցելով, այլ նաև այսպիսի արդյունավետ և օգտակար համագործակցությունների շնորհիվ», - նշել է Ucom ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։
«Սա արդեն չորրորդ համայնքային ենթակառուցվածքների զարգացման ծրագիրն է, որ իրականացրել ենք Ucom-ի աջակցությամբ։ Մեզ համար չափազանց կարևոր է, որ իրականացված աշխատանքը ունենա երկարատև ու կայուն ազդեցություն համայնքի համար և Վանևանում իրականացված ծրագիրը դրա վկայությունն է», - նշել է «Արևորդի» հասարակական կազմակերպության տնօրեն Սոնա Քալանթարյանը:
«Շնորհակալություն եմ հայտնում UCOM ընկերությանը և Արևորդի ՀԿ-ին նմանատիպ ծրագրեր իրականացնելու համար։ Շնորհակալ եմ, որ մեր կողքին եք և բնակավայրերում կատարում եք նմանատիպ բարի գործեր։ Ներկաներին տեղեկացնեմ, որ Վանևան բնակավայրում տեղադրվել է 10 ԿՎտ դրվածքային հզորությամբ արևային ֆոտովոլտային կայան, որի նպատակն է բնակավայրին պատկանող համայնքային ենթակառուցվածքների էլեկտրաէներգիայի ծախսի կրճատումը, որի արդյունքում կտնտեսվի դրամական միջոցներ և տնտեսված դրամական միջոցները կօգտագործվեն համայնքային այլ խնդիրների լուծման համար։ Լիահույս եմ, որ նմանատիպ առիթներ նորից կունենանք», - ասել է Վարդենիս համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանը։
Նշենք, որ նույն ծրագրի շրջանակում արևային կայաններ են տեղադրվել Գողթանիկ, Աղավնաձոր և Ռինդ գյուղերում։




















Աղքատությունը Հայաստանում 600 հազար մարդու դռանն է կանգնած. Նարեկ Կարապետյան
Ինչո՞ւ պետք է վարսահարդարի հարկը բարձրանա, իսկ ձեր սրտի օլիգարխներն ազատվեն հարկերից. Իրինա Յոլյան
Սանիտարական ավիացիա՝ կյանքեր փրկելու համար․ Հայաստանին անհրաժեշտ է առնվազն 10 բժշկական ուղղաթիռ․ Հրա...
Եթե ապօրինաբար խլվում է մասնավոր սեփականությունը, բացասաբար է ազդում օտարերկրյա ներդրումների վրա
Պարո՛ն Թունյան, ինչո՞ւ Ձեր կառավարման ժամանակ ՀՀ տնտեսությունն ամենամեծ կախման մեջ հայտնվեց ՌԴ-ից. Հ...
«Հանրային դաշինքը» օգոստոսի 23-ին հանրային քննարկում կանցկացնի՝ քաղաքական հետապնդումների թեմայով
«Հողագործը պետք է վերադառնա հողին». գյուղի դատարկումն ու հողերի անապատացումը՝ ազգային անվտանգության ...
Ավետիք Չալաբյանի նման կիրթ, ընկերասեր, ընտանիքին նվիրված քաղաքացու կերպար բոլոր երկրները կերազեն ուն...
Միապետ Փաշինյա՛ն, դու ո՞ր քաղաքականությամբ ես առաջնորդվում․ Անահիտ Հակոբյան
Իմ ստեղծածը փորձում են ներկայացնել որպես անարդար ունեցվածք. Ծառուկյանի ուղերձը ՔԿՀ-ից