Fastex-ը համագործակցության հուշագիր է ստորագրել «Օլիմպիոնիկ» մարզական բարեգործական հիմնադրամի հետ
Օրերս Fastex-ի և «Օլիմպիոնիկ» մարզական բարեգործական հիմնադրամի միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր։
Հուշագրի կնքմանը սատարել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը՝ օժանդակող նամակով կարևորելով նման գործընկերությունը և պատրաստակամություն հայտնելով ցուցաբերել տեխնիկական, խորհրդատվական և լրատվական աջակցություն։
Հուշագիրը նպատակաուղղված է Հայաստանի Հանրապետությունում սպորտի զարգացմանը, մարզական հաջողությունների խրախուսմանը, մարզիկների մրցունակության բարձրացմանը և կենսապայմանների բարելավմանը։ Այդ նպատակով Fastex-ը կտրամադրի մինչև 5 միլիոն FTN (Fasttoken) ՝ ի աջակցություն օլիմպիական, պարաօլիմպիկ, սուրդօլիմպիկ խաղերում, ինչպես նաև օլիմպիական խաղերի ծրագրում չընդգրկված մի շարք մարզաձևերի աշխարհի և Եվրոպայի պաշտոնական առաջնություններում 1-3-րդ տեղերը գրաված մարզիկներին և նրանց մարզիչներին։
Fastex - «Օլիմպիոնիկ» փոխգործակցությունը կրելու է երկարաժամկետ բնույթ՝ մինչև 2030 թվականը, որի շրջանակում Fastex-ն աջակցելու է ներպետական սպորտի զարգացմանը՝ խրախուսելով թե՛ գործող մարզիկներին, թե՛ մարզական նոր սերնդին։
Fastex-ի մասին
Fastex-ն արագ զարգացող web3 էկոհամակարգ է, որն իր օգտատերերին տալիս է հսկայական հնարավորություններ և հարմարավետ միջավայր` առաջարկելով Fastex Exchange փոխանակման հարթակը, Fastex Pay կրիպտո վճարային միջոցը, Fastexverse վիտուալ 3D իրականությունը և իր NFT առևտրային հարթակը՝ ftNFT Marketplace-ը, ֆիջիթալ տարածքներով: Fastex-ը կարևորում է անվտանգ և հուսալի միջավայրի ապահովումը բոլոր օգտատերերի համար համաշխարհային թվային ֆինանսների զարգացող ոլորտում՝ մշտապես հետևելով առկա կանոնակարգերին:




















Մանկություն, որ սովորեցնում է մտածել. Մոնտեսսորիի զարգացումը Converse Leasing-ի աջակցությամբ (տեսանյ...
Իշխանության համար պայքարը պետք է հանել օրակարգից․ միակ հարցը՝ Հայաստանը չտանել դեպի Արևմուտք․ Մհեր Ա...
Վաշինգտոնը Եվրոպայից կպահանջի վերադարձնել Ուկրաինային ռազմական օգնության համար տրամադրված գումարները
Փաշինյանը խոստացավ բարեկեցություն, բայց բերեց աղքատություն․ Լենա Մաթևոսյան
Զովաբերում 220 վոլտ լարումով ձուկ որսալու հետևանքով 28-ամյա տղամարդը հոսանքահարվել ու մահացել է
Արցախի թեման մնացել է խոսքերի մակարդակում․ ինստիտուտներ չկան, պատասխանատուներ՝ նույնպես. Էդմոն Մարու...
Երևանի որոշ հասցեներում, Նոր Կյանք, Խաշթառակ բնակավայրերում գազանջատումներ կլինեն
Բելառուսում արգելվել է հայկական «Երևան 2800» կոնյակի վաճառքը, այն ճանաչվել է վտանգավոր արտադրանք
«Օրրան»-ի սաները նոր ուսումնական տարին սկսեցին «Մի դրամի ուժը» նախաձեռնության աջակցությամբ
Արցախի Հանրապետությունը ձևավորվել է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքով. Մենուա Սողոմոնյան