Փաշինյանի վարկանիշն ընկնում է, բայց դա նրան չի խանգարում
Նախօրեին անցկացված հարցման արդյունքներով ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանը Հայաստանում օրեցօր կորցնում է իր վարկանիշը։
«Գելլափ ինտերնեյշնըլի» կատարած հարցումներով՝ մարտի վերջին Նիկոլ Փաշինյանի աշխատանքը լիովին դրական է գնահատել հարցվածների միայն 8%-ը, 17,1%-ն էլ նշել է, որ ավելի շուտ դրական է գնահատում։
Հարցվածների մոտ 20 %-ը Փաշինյանի աշխատանքը ավելի շուտ բացասական, իսկ 47%-ը բացարձակ բացասական է գնահատում։ Այս տարվա փետրվարին անցկացված նույն հարցման արդյունքներով` Փաշինյանի աշխատանքը լիովին դրական էր գնահատվում գրեթե 2 անգամ ավել՝ 15,1 %, ավելի շուտ դրական՝ 13,9 %, ավելի շուտ բացասական՝ 28,3 և ընդհանրապես բացասական`31,8 %-ը։
Դինամիկային նայելով` կարելի է հստակ պատկերացում կազմել, որ Փաշինյանի վարկանիշն անընդհատ գահավիժում է և ինչ-որ պահի, նույնիսկ, կարող է հասնել ամենացածր նիշի, սակայն առանցքային և կարևոր հարց է մնում, թե ինչպես է նրան հաջողվում դեռևս մնալ իշխանության ղեկին։ Մի կողմ թողնենք, որ աշխարհի ուժային կենտրոններում կա կոնսենսուս՝ Փաշինյանին պահել այնքան, մինչև վերջին շապիկը քերթեն Հայաստանի Հանրապետությունից։ Ի վերջո, ինչո՞վ է զբաղված Հայաստանի ընդդիմադիր դաշտը։
Ըստ նույն այդ հարցումների՝ ընդդիմության վարկանիշը շատ ավելի ծանր վիճակում է։ Այս կերպ հանրությունը գնահատում է բոլոր այն ընդդիմադիրների գործունեությունը, որոնք տալիս են խոստումներ, սակայն չեն կատարում և ջանքեր չեն գործադրում փաշինյանական իշխանությունը հեռացնելու համար։ Արդյունքում` հանրության իներտության պայմաններում, Փաշինյանը շարունակում է պաշտոնավարել, նույնիսկ, եթե արտահերթ ընտրություններ գումարվեին` չէր բացառվի նրա վերընտրությունը։
Մերի Վանյան




















Մանկություն, որ սովորեցնում է մտածել. Մոնտեսսորիի զարգացումը Converse Leasing-ի աջակցությամբ (տեսանյ...
Իշխանության համար պայքարը պետք է հանել օրակարգից․ միակ հարցը՝ Հայաստանը չտանել դեպի Արևմուտք․ Մհեր Ա...
Վաշինգտոնը Եվրոպայից կպահանջի վերադարձնել Ուկրաինային ռազմական օգնության համար տրամադրված գումարները
Զովաբերում 220 վոլտ լարումով ձուկ որսալու հետևանքով 28-ամյա տղամարդը հոսանքահարվել ու մահացել է
Արցախի թեման մնացել է խոսքերի մակարդակում․ ինստիտուտներ չկան, պատասխանատուներ՝ նույնպես. Էդմոն Մարու...
Փաշինյանը խոստացավ բարեկեցություն, բայց բերեց աղքատություն․ Լենա Մաթևոսյան
Բելառուսում արգելվել է հայկական «Երևան 2800» կոնյակի վաճառքը, այն ճանաչվել է վտանգավոր արտադրանք
Երևանի որոշ հասցեներում, Նոր Կյանք, Խաշթառակ բնակավայրերում գազանջատումներ կլինեն
«Օրրան»-ի սաները նոր ուսումնական տարին սկսեցին «Մի դրամի ուժը» նախաձեռնության աջակցությամբ
«Ուրարտու» ֆուտբոլային ակումբը դատական գործընթացին ներգրավվում է որպես երրորդ կողմ․ հայտարարություն