Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Բյուջեի ծրագրերի համակարգային թերակատարման միտումը՝ շարունակականության մեջ. «Փաստ» Հանուն ինչի՞. մանիպուլյացիայի և իրականության բախումը. «Փաստ» «Փաստորեն, Փաշինյանը լրատվամիջոցին, լրագրողին ասում է՝ մեզ քննադատե՞լ ես, փող տուր». «Փաստ» Համայնքային ընտրությունների ընդդիմադիր դինամիկան. ի՞նչ է ցույց տալիս վիճակագրությունը. «Փաստ» «Միջանցք», թե՞ «ճանապարհ». ինչո՞ւ է թուրք-ադրբեջանական տանդեմը համառորեն պնդում իր բառապաշարը. «Փաստ» Հաջորդ կանգառը՝ խորհրդարանական ընտրություննե՞ր. «Փաստ» Կալանավորում է բոլորին, ովքեր խոչընդոտում են Ալիևի ծրագրին. «Փաստ» Պատմական որոշում՝ հանուն պետականության և ազգային արժանապատվության. ինչո՞ւ է միասնական ընդդիմության մերժումը դառնում քաղաքական նոր մշակույթի սկիզբ. «Փաստ» Արատավոր փակ շրջան. ինչպե՞ս ներգրավել տարբեր գերտերությունների տնտեսական ու անվտանգային շահերը. «Փաստ» Աթարը՝ գյուղում, Եվրոպան՝ խոսքերում. որտե՞ղ է Հայաստանի իրական անկախության տնտեսական հիմքը. «Փաստ» «Փաշինյանն այստեղ ոչ մի որոշում չի ընդունում, նա հայտնվել է մի վիճակում, երբ իրեն ինչ թելադրում են, պետք է կատարի». «Փաստ» Ֆուբոլային «խոպանը», Դենիսի «պատրաստակամությունն» ու ՀՖՖ-ի «պետական գաղտնիքը». «Փաստ»
Ֆիլիպիններում նախատեսում են ավարտին հասցնել գործող փոխնախագահի դատավարությունըԼույս չի լինելու․ հասցեներՆա հիվանդացել է և չի մասնակցի վաղվա խաղին. ՄոուրինյուՁյուն կտեղա, ջերմաստիճանը կնվազի 9 աստիճանով․ եղանակն՝ առաջիկա օրերինՆոյեմբերի 29-ին մասնակցե´ք ընտրություններին և քվեարկե´ք Արման Ավետիսյանի օգտին` հանուն բարեկեցիկ ու ուժեղ Սպիտակի. Տիգրան ԱբրահամյանԱՄՆ-ն հայտնել է Ուկրաինայում խաղաղության ուղղությամբ առաջընթացի մասինԱլիևյան սահմանադրության նախագիծը մահվան վկայագիր է, որի իրականացումը հայ ժողովուրդն արգելելու է. Գոհար ՄելոյանԻրավիճակը Հայաստանի ավտոճանապարհներինՌԴ ՊՆ-ն հայտնել է Ուկրաինայի տարածքում երկու զանգվածային և 12 խմբային հարվածի մասինՄեր համայնքի ապագան բոլորիս ձեռքերում է․ քվեարկե՛ք 8-ի օգտին՝ Սամվել Կարապետյանի աջակցությամբ մեր համայնքը զարգացնելու համար․ Արման ԱվետիսյանՖուտզալի ԱԱ-2028. հայտնի է Հայաստանի հավաքականի կազմըԽոշոր ավտովթար. բժիշկները պայքարում են 3 վիրավորներից երկուսի կյանքի համարԱՄՆ առևտրի պալատի հետ քննարկվել են Հայաստանի տնտեսական անելիքներըԷստոնիայի նախագահը դեմ է Ռուսաստանի հետ սահմանն ամբողջությամբ փակելունԿարևոր տեղեկություն ուղևորների և վարորդների համար․ երթևեկության փոփոխություններ ԵրևանումՍպիտակում «Ուժեղ Հայաստանի» թեկնածու Արման Ավետիսյանի քարոզարշավն էՆոր Սահմանադրության նախագիծը պետք է դառնա իրավական քննության առարկա․ «Համահայկական ճակատ»Սամվել Կարապետյանը պաշտպանելու է Հայաստանն ալիևյան սահմանադրության պարտադրանքից. Տիգրան ԱբրահամյանԱՊՀ երկրներն արձանագրում են Իրանի հետաքրքրվածությունը համագործակցության հարցում. ՕվերչուկԵրազանք, որը դարձավ բիզնես. NG գեղեցկության սրահի զարգացման պատմությունը
Տնտեսություն

Հոլանդացի գիտնականներն առաջարկել են արևային մարտկոցները ճկվող դարձնել

Նոր հետազոտությունը ցույց է տալիս, որ ուշադրությունը պետք է կենտրոնացնել արևային պանելների ձևի փոփոխության, այլ ոչ թե դրանց արդյունավետության վրա, գրում է overclockers.ru-ն։

Գիտնականները միշտ ուղիներ են փնտրում մեր աշխարհն ավելի լավը դարձնելու համար, և ոլորտներից մեկը, որի վրա նրանք կենտրոնացած են, արևային էներգիան է: Այս ոլորտում գաղափարներից մեկն այն է, որ արևային բջիջներն ավելի արդյունավետ դարձնելու համար պետք է դրանց վրա ավելի շատ արևի լույս կենտրոնացնել:

Վերջերս ուսումնասիրելով այդ հարցը՝ Քավենդիշի լաբորատորիայի և AMOLF-ի (Ամստերդամ, Նիդեռլանդներ) գիտնականների թիմը պարզել է, որ արևային բջիջների արդյունավետության բարձրացումը նման կերպ ավելի դժվար է, քան մենք կարծում ենք, բայց նրանք հայտնաբերել են այլ ուղիներ, որոնցով հնարավոր կլինի բարձրացնել արևային մարտկոցների արդյունավետությունը մոլորակի ցանկացած կետում:

Հետազոտողները հետաքրքրված էին պարզելու, թե արդյո՞ք արևային մարտկոցները, սարքերը, որոնք արևի լույսը վերածում են էլեկտրականության, կարող են կարգավորվել, որպեսզի ավելի լավ աշխատեն աշխարհի տարբեր մասերում, որտեղ արևի լույսի խտությունը կարող է ավելի բարձր լինել: Դա ուսումնասիրելու համար նրանք օգտագործել են մեքենայական ուսուցման մոդելներ և նեյրոնային ցանցեր՝ հասկանալու համար, թե ինչպե՞ս է արևային ճառագայթումն ազդում Երկրի տարբեր վայրերում:

Նրանք այդ տվյալներն ինտեգրել են էլեկտրոնային մոդելի մեջ արևային մարտկոցների հզորությունը հաշվարկելու համար: Տարբեր սցենարներ մոդելավորելով նրանք կարողացել են կանխատեսել, թե որքան էներգիա կարող են արտադրել արևային բջիջներն աշխարհի տարբեր վայրերում:

Այնուամենայնիվ, նրանց արդյունքները, որոնք հրապարակվել են Joule ամսագրում, բացահայտեցին անսպասելի շրջադարձ. «Ապացուցված է, որ արևային մարտկոցների գերարդյունավետ դարձնելը շատ դժվար է: Այսպիսով, ավելի լավ արևային բջիջներ ստեղծելու փորձերի փոխարեն, մենք գտանք այլ ուղիներ ավելի շատ արևային էներգիա գրավելու համար», — ասել է հետազոտության առաջին հեղինակը և Քավենդիշ լաբորատորիայի և Լյուսի Քավենդիշ քոլեջի գիտաշխատող դոկտոր Թոմի Բայկին:

Պատկերացրեք արևային մարտկոցները, որոնք կարող են ծալվել և հավաքվել կամ դառնալ մասամբ թափանցիկ միաձուլվելով շրջապատի մեջ և հեշտացնելով դրանք տեղադրելը: Բարձրացնելով այս վահանակների ամրությունն ու բազմակողմանիությունը՝ դրանք կարող են ինտեգրվել տարածքների լայն շրջանակի մեջ՝ ապահովելով երկարակեցություն և արդյունավետություն:

«Մենք առաջարկում ենք այլ ծրագիր, որը թույլ կտա արևային մարտկոցներին լավ աշխատել աշխարհի շատ վայրերում, — ասել է Բայկին,- գաղափարը դրանք ճկուն, մի քիչ թափանցիկ/կիսաթափանցիկ և ծալովի դարձնելն է: Այդ կերպ վահանակները կարող են տեղադրվել տարբեր վայրերում»:

Բացի այդ, հետազոտողները պաշտպանում են արևային էներգիա հավաքող այնպիսի սարքերի օգտագործումը, որոնց տեղադրումն օպտիմալացված է և առավելագույնի է հասցված արևի լույսի կլանումը: Այս մոտեցումը կարող է պոտենցիալ բարելավել արևային բջիջների կառուցվածքը դրանք ավելի արդյունավետ դարձնելով արևային էներգիան օգտագործելու համար:

«Այս գիտակցումով մենք այժմ կարող ենք կենտրոնանալ տարբեր այլ բաների վրա, այլ ոչ թե պարզապես կատարելագործել արևային մարտկոցները: Ապագայում մենք պատրաստվում ենք ուսումնասիրել արեգակնային էներգիայի ստացման ուղիները, որոնք ներառում են թեսսելացիա: Սա նման է այնպիսի գլուխկոտրուկի, որը լուծելով կարելի է ավելի շատ արևային էներգիա գրավել»,- եզրափակել է Բայկին:

Հայաստանում արևային պանելներ արտադրող առաջին և միակ ընկերությունը Սոլարոնն է։ Տեղադրե՛ք SolarOn արևային կայան և զրոյացրեք էլեկտրաէներգիայի ծախսը:

Գրե՛ք կամ զանգահարեք և ստացեք անվճար հաշվարկ Ձեզ անհրաժեշտ արևային կայանի հզորությանն ու արժեքի վերաբերյալ։

Զանգահարեք 8757, 010 440055

էլ. փոստ ֊ [email protected]