Ո՞վ է, իրականում, Նարեկ Նալբանդյանը
Orer.am-ը գրում է.
Օրաթերթերից մեկն այսօր հրապարակում է արել, որտեղ, ի թիվս այլոց, որպես նորօրյա իշխանության օրոք ձևավորված օլիգարխի, առանձնացրել է Նարեկ Նալբանդյանի անունը։ Հավանաբար լրատվամիջոցը չի տարբերակում, թե ինչ է նշանակում օլիգարխ, հակառակ պարագայում գործարարի և օլիգարխի միջև հավասարության նշան չէր դնի։
Եվ այսպես, օլիգարխիան դա խմբի իշխանությունն է, որը պետության մեջ ձևավորում է իր սեփական իշխանությունը, վեր է դասում իրեն օրենքից, հետևաբար դրսևորում է հակապետական վարքագիծ։
Հիմա մի պահ վեր կանգնենք անձերից, մի կողմ թողնենք անձնական նախասիրությունները և խոսենք փաստերով` պարզապես թերթելով մամուլը։ Ինչո՞վ է աչքի ընկել լրատվամիջոցի կողմից օլիգարխ հռչակված Նալբանդյանը։
Եվ այսպես, նա հիմնել է «Պրոյեկտ ինտեր-ինվեստ» ՍՊԸ-ն, հենց այդ ընկերությունն էլ համարվում է Ծաղկաձորի հայտնի հյուրանոցային համալիրի գնորդը։ «Պրոյեկտ ինտեր-ինվեստ» ՍՊԸ-ն նաև ալյուրի ու ձվի արտադրությամբ է զբաղվում:
Ըստ մամուլի` Նալբանդյանը բազմաթիվ այլ ընկերությունների սեփականատեր է: Մասնավորապես, նրան է պատկանում «Շիրակ» թռչնաֆաբրիկան, «Նոր Լուսակերտ» թռնչաֆաբրիկայի 50 տոկոս բաժնետերն է:
Բացի ալյուրի արտադրությունը՝ Նարեկ Նալբանդյանը նաև անասնակերի, այսպես ասած կոմբիկերի արտադրություն ունի` «Եղվարդի համակցված կերերի» գործարանը:
Նալբանդյանը նաև խոշոր ներկրող է. մի քանի հարյուրի հասնող ապրանքներ է ներկրում Հայաստան, հետաքրքրված է նաև ավոտապահեստամասերի առքուվաճառքով, նաև ցեմենտի գործ է անում ու ակտիվ կապեր ունի այդ շրջանակներում:
Ի դեպ, նույն այդ լրատվամիջոցն իր նախորդ հրապարակումներից մեկում պնդում է, որ քաղաքական հայացքների առումով բավական չեզոք մարդ է Նալբանդյանը: 2021-ի խորհրդարանական արտահերթ ընտրությունների ժամանակ որևէ մեկին չի սատարել, կամ, այսպես ասած, որևէ մեկի համար չի աշխատել: «Մեզ նաև վստահեցրին, որ Նալբանդյանն ինչի հասել է, ինքնուրույն է հասել: Շեշտեցին՝ «մեջք չի ունեցել», ամեն ինչ սեփական, արդար քրտինքով ու աշխատասիրությամբ է ձեռք բերել»,- գրել է նույն թերթը:
Մամուլի հրապարակումներին հետևելով հայտնի է դառնում, որ հետագայում ևս Նալբանդյանը նոր բիզնեսներ է հիմնել` սուպերմարկետների ցանց և այլն։ Ուշադրություն դարձրեք` ոչ մի հրապարակում նրա վատ վարքագծի, կռիվների, սկանդալային պահվածքի մասին, ամբողջը՝ բիզնեսներ հիմնելու կամ ձեռք բերելու մասին է։ Հետևաբար` ի՞նչն է խնդիրը։
Խնդիրը միայն նա է, որ 2000-ականներից բիզնես գործունեություն ծավալող անձն ինչ-որ ժամանակահատվածում առավել հայտնի՞ դարձավ։ Գործարարն իր գործով է զբաղվում, ով էլ որ լինի իշխանության ղեկին։ Ուզում եք ասել, որ երկրում երբեք նոր բիզնես միջավայր չի՞ ձևավորվելու։ Երկիրը միշտ ունենում է որևէ իշխանություն, իսկ նոր բիզնեսների ձևավորումն օդ ու ջրի նման է անհրաժեշտ։
Հատկապես, երբ խոսք է գնում ավերակները գործարանների վերածած մարդու մասին։




















Մանկություն, որ սովորեցնում է մտածել. Մոնտեսսորիի զարգացումը Converse Leasing-ի աջակցությամբ (տեսանյ...
Իշխանության համար պայքարը պետք է հանել օրակարգից․ միակ հարցը՝ Հայաստանը չտանել դեպի Արևմուտք․ Մհեր Ա...
Վաշինգտոնը Եվրոպայից կպահանջի վերադարձնել Ուկրաինային ռազմական օգնության համար տրամադրված գումարները
Փաշինյանը խոստացավ բարեկեցություն, բայց բերեց աղքատություն․ Լենա Մաթևոսյան
Զովաբերում 220 վոլտ լարումով ձուկ որսալու հետևանքով 28-ամյա տղամարդը հոսանքահարվել ու մահացել է
Արցախի թեման մնացել է խոսքերի մակարդակում․ ինստիտուտներ չկան, պատասխանատուներ՝ նույնպես. Էդմոն Մարու...
Երևանի որոշ հասցեներում, Նոր Կյանք, Խաշթառակ բնակավայրերում գազանջատումներ կլինեն
Բելառուսում արգելվել է հայկական «Երևան 2800» կոնյակի վաճառքը, այն ճանաչվել է վտանգավոր արտադրանք
«Օրրան»-ի սաները նոր ուսումնական տարին սկսեցին «Մի դրամի ուժը» նախաձեռնության աջակցությամբ
Արցախի Հանրապետությունը ձևավորվել է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքով. Մենուա Սողոմոնյան