Իշխանության և կրիմինալի սերտաճումն ավտորիտարիզմի ցցուն դրսևորում է. «Միասնություն» համազգային շարժում
«Միասնություն» համազգային շարժման հայտարարությունը.
«ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Հակոբ Ասլանյանի մասնակցությամբ նախօրեին տեղի ունեցած միջադեպի հետևանքով քաղաքացի Սամվել Վարդանյանի ձերբակալությունը պետք է արձանագրենք, որ Հայաստանի պատմության մեջ առաջին դեպքն է, երբ իշխանությունը թիրախավորում է ոչ թե քաղաքական ընդդիմության կամ նրա հետ ասոցացված սեգմենտի ներկայացուցչի, այլ պարզ քաղաքացու, ով ընդամենը իր քաղաքական-քաղաքացիական դիրքորոշումն է արտահայտել իշխանական ներկայացուցչի հետ պատահական հանդիպման ընթացքում, ընդ որում՝ զերծ մնալով հայհոյանքից:
Սամվել Վարդանյանին առաջադրվել է մեղադրանք ոչ միայն խուլիգանության, այլև քաղաքական հայացքներով պայմանավորված՝ թշնամանք հրահրելու հոդվածներով:
Այս մեղադրանքը ոչ միայն համարժեք չէ քաղաքացի Վարդանյանի արարքին, այլեւ ակնհայտ փորձ է քաղաքացուն քաղաքական դրդապատճառներով թիրախավորելու համար։ Ընդ որում, էական է այն, որ իշխանության ռեպրեսիվ քաղաքականությունը զուգորդվել է ցուցադրական ցինիզմի ակնհայտ դրսևորմամբ. դիմակավորված անձինք ՁՊՎ տանելու ճանապարհին, փաստաբանի հաղորդմամբ, առեւանգել են նրան ոստիկանական մեքենայից, ծեծի են ենթարկել այդ պահին ձեռնաշղթաներով անպաշտպան քաղաքացուն` Սամվել Վարդանյանին:
Իշխանության և կրիմինալի սերտաճումն ավտորիտարիզմի ցցուն դրսևորում է:
Իշխանությունը բացահայտորեն ահաբեկում է քաղաքացիներին՝ հասարակության շրջանում արմատավորելով վախ ու խուճապ:
Սա ոչ թե հետընթաց է ժողովրդավարությունից, այլ ամբողջական հրաժարում 2018-ի հեղափոխության հռչակած արժեքներից: Իշխանության նման ցինիկ ու դեսպոտ գործելաոճը ոչ միայն չի ահաբեկելու ժողովրդին, այլ խորացնելու է իշխանություն-ժողովուրդ՝ առանց այդ էլ առկա անջրպետը՝ նպաստելով հանրային տրամադրությունների արմատականացմանը»։
Ուստի, «Միասնություն» համազգային շարժումը կոչ է անում միջազգային կառույցներին, ՀՀ-ում գործող դիվանագիտական կառույցներին, այդ թվում ՝Հայաստանի Հանրապետությունում գրանցված իրավապաշտպան կառույցներին, վերանայել Հայաստանի իշխանության ժողովրդավարական բնույթի մասին այս տարիների արձանագրումները:
Իրավիճակին ոչ համարժեք նման գնահատականը միայն խրախուսում է Հայաստանում ավտորիտարիզմի ամրապնդումը և ռեպրեսիաների շարունակականությունը»:




















Մանկություն, որ սովորեցնում է մտածել. Մոնտեսսորիի զարգացումը Converse Leasing-ի աջակցությամբ (տեսանյ...
Իշխանության համար պայքարը պետք է հանել օրակարգից․ միակ հարցը՝ Հայաստանը չտանել դեպի Արևմուտք․ Մհեր Ա...
Վաշինգտոնը Եվրոպայից կպահանջի վերադարձնել Ուկրաինային ռազմական օգնության համար տրամադրված գումարները
Փաշինյանը խոստացավ բարեկեցություն, բայց բերեց աղքատություն․ Լենա Մաթևոսյան
Զովաբերում 220 վոլտ լարումով ձուկ որսալու հետևանքով 28-ամյա տղամարդը հոսանքահարվել ու մահացել է
Արցախի թեման մնացել է խոսքերի մակարդակում․ ինստիտուտներ չկան, պատասխանատուներ՝ նույնպես. Էդմոն Մարու...
Երևանի որոշ հասցեներում, Նոր Կյանք, Խաշթառակ բնակավայրերում գազանջատումներ կլինեն
Բելառուսում արգելվել է հայկական «Երևան 2800» կոնյակի վաճառքը, այն ճանաչվել է վտանգավոր արտադրանք
«Օրրան»-ի սաները նոր ուսումնական տարին սկսեցին «Մի դրամի ուժը» նախաձեռնության աջակցությամբ
Արցախի Հանրապետությունը ձևավորվել է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքով. Մենուա Սողոմոնյան