Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս
IDBank-ը սկսում է բացառիկ արշավ Wildberries հարթակում առցանց գնումների սիրահարների համար։ Այս տարվա ապրիլի 15-ից սկսած կատարե՛ք առցանց գնումներ Wildberries-ում, վճարե՛ք IDBank-ի քարտերով և ստացե՛ք մինչև 1% քեշբեք գնումների դիմաց։
Այս արշավի շրջանակում այժմ կարող եք վայելել Wildberries-ից գնումներ կատարելու հարմարավետությունը՝ միաժամանակ ստանալով քեշբեքեր Ձեր կատարած յուրաքանչյուր գնման դիմաց։ Անկախ գնումների տեսակից՝ հագուստ, տեխնիկա, կոշիկ, տնային պարագաներ, Դուք կարող եք օգտվել առաջարկից, որը կգործի մինչև 2024թ․-ի հունիսի 15-ը ներառյալ։
Արշավի կարևոր պայմաններից են՝
- Visa Rocket քարտերի համար գործող 0,5% cashback-ին կգումարվի արշավի ժամանակ տրամադրվող հավելյալ 0,5% քեշբեքը, այսինքն՝ արշավի շրջանակում Դուք կստանաք հանրագումարային 1% cashback,
- Բանկի ցանկացած այլ Քարտերի դեպքում Դուք կստանաք 1% քեշբեք, ընդ որում՝ արշավին մասնակցում են նաև բիզնես քարտերը։
Մեկ ամսվա ընթացքում առավելագույն քեշբեքի սահմանաչափը 5 000 ՀՀ դրամ է, իսկ կուտակված քեշբեքը կմուտքագրվի Ձեր հաշվին հաջորդող ամսվա մինչև 15-րդ աշխատանքային օրը։ Վերադարձված գնումների դիմաց քեշբեք չի վճարվում։ Արշավի իրականացման բոլոր մանրամասներին կարող եք ծանոթանալ՝ անցնելով հղումով։
Առաջարկից օգտվելու համար պարզապես պետք է կցել IDBank-ի քարտերը Wildberries հարթակում և վայելել անվտանգ ու շահավետ առցանց գնումները։ Եթե դեռ չեք հանդիսանում IDBank-ի քարտապան, ապա կարող եք պատվիրել քարտերն առցանց՝ Idram&IDBank առցանց հարթակով կամ Բանկի պաշտոնական կայքի միջոցով։
Մաղթում ենք հաճելի ու շահավետ գնումներ։
ԲԱՆԿԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ




















Արատավոր փակ շրջան. ինչպե՞ս ներգրավել տարբեր գերտերությունների տնտեսական ու անվտանգային շահերը. «Փաս...
Ինչո՞ւ այս անգամ որոշեց վերցնել պատգամավորական մանդատը․ Հարցեր, որոնց պատասխանները երբեք չեք լսի խոր...
«Փաշինյանն այստեղ ոչ մի որոշում չի ընդունում, նա հայտնվել է մի վիճակում, երբ իրեն ինչ թելադրում են, ...
Աթարը՝ գյուղում, Եվրոպան՝ խոսքերում. որտե՞ղ է Հայաստանի իրական անկախության տնտեսական հիմքը. «Փաստ»
ԶՊՄԿ-ի առաջադրած քեյսի վերլուծությունները և հաղթող թիմը՝ CaseKey բիզնես խնդիրների լուծման մրցույթում
Իշխանության «առաջարկն» ու ընդդիմության հակաքայլերը. սահմանադրական ճգնաժամը խորանում է. «Փաստ»
«Հայաքվե» միավորման հակընդդեմ առաջարկը
Օ դրամ գույքահարկ․ Հրայր Կամենդատյան
Ո՞րն է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Աշոտ Ֆարսյանի կյանքի կարգախոսը. տեսանյութ
Բարձրավոլտ ինքնիշխանություն. ո՞ւմ ձեռքում կհայտնվի գլխավոր «ռուբիլնիկը». «Փաստ»