ՎՏԲ-Հայաստան Բանկը համալրել է ավանդային պրոդուկտները ֆիզիկական անձանց համար
ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկել է երեք նոր ավանդներ բանկի ֆիզիկական անձ հաճախորդների համար։ Յուրաքանչյուր պրոդուկտի համար գործում են անհատական պայմաններ։ Դրամական միջոցների տեղաբաշխումը հասանելի է ՀՀ դրամով և ՌԴ ռուբլով:
Ազգային արժույթով ավանդ ներդնելիս տարեկան եկամտաբերությունը կկազմի 7․48%-ից մինչև 10․22%:
Բանկի ֆիզիկական անձ հաճախորդներին հասանելի են նոր՝ «Կայուն», «Ավելացող» և «Անսահման» ավանդատեսակները: Ավանդատուն կարող է ընտրել բարձր տոկոսադրույքով, համալրման և մասնակի ելքագրման հնարավորություններով, իրեն հարմար տեղաբաշխման ժամկետով և տոկոսների վճարման եղանակով տարբերակ:
«Կայուն» ավանդի շրջանակներում միջոցները կարելի է տեղաբաշխել 1 ամսից մինչև 4 տարի ժամկետով՝ սկսած 50 հազար ՀՀ դրամ կամ 10 հազար ռուբլի գումարից: Տվյալ ավանդի համար համալրման և մասնակի ելքագրման հնարավորություններ նախատեսված չեն: Տոկոսները վճարվում են ավանդի ժամկետի ավարտին` ամսական կտրվածքով կամ ամսական կապիտալացման տարբերակով: Կախված միջոցների տեղաբաշխման ժամկետից՝ ավանդի վաղաժամկետ խզման դեպքում տոկոսները կարող են պահպանվել:
Համալրման հնարավորությամբ «Ավելացող» ավանդատեսակը հասանելի է 30 օրից մինչև 3 տարի ժամկետով: «Անսահմանափակ» ավանդի համար լիովին հասանելի են մասնակի ելքագրումներ և համալրումներ: Միջոցների տեղաբաշխման ժամկետը տատանվում է 3 ամսից մինչև 1 տարի ժամկետով՝ ժամկետի վերջում տոկոսների վճարմամբ: Երկու ավանդների համար էլ տեղաբաշխման նվազագույն գումարը կազմում է 30 հազար ՀՀ դրամ կամ 5 հազար ՌԴ ռուբլի:
«Միջոցներ տեղաբաշխելիս հաճախորդի համար կարևոր է անհատական մոտեցումը: Ուստի, հաշվի առնելով շուկայում ձևավորված պահանջները, մենք ընդլայնել ենք մեր խնայողական պրոդուկտների շարքը՝ առաջարկելով երեք տարբեր ավանդներ՝ ճկուն պայմաններով։ Դրանք հասանելի են թե՛ ազգային արժույթով և թե՛ ռուսական ռուբլով: Սակայն, հաշվի առնելով շահութաբերությունը, ավանդների համար այսօր ամենատարածված արժույթը ՀՀ դրամն է։ 2023թ․-ի արդյունքներով բանկի ֆիզիկական անձ հաճախորդների ժամկետային ավանդների ընդհանուր ծավալը գերազանցել է 80 մլրդ ՀՀ դրամը, որից 93%-ը ազգային արժույթով է»,- մեկնաբանել է ՎՏԲ-Հայաստան Բանկի Գլխավոր տնօրենի - Տնօրինության նախագահի տեղակալ Տարաս Կլադչենկոն։
Ձևակերպել ավանդ կարելի է ՎՏԲ-Հայաստան Բանկի ցանկացած մասնաճյուղում կամ հեռահար եղանակով՝ Վիդեո բանկինգ ծառայության միջոցով: Ավանդների համալրումը հասանելի է բանկի մասնաճյուղերում: 1 մլն ՀՀ դրամ գումարի կամ դրան համարժեք արտարժույթով ավանդ ներդնելիս հաճախորդին տրամադրվում է դեբետային քարտ՝ ավանդի գործողության ժամկետի ընթացքում անվճար սպասարկմամբ և բանկի բանկոմատներից միջոցների անվճար կանխիկացմամբ։
Ֆիզիկական անձանց ավանդները երաշխավորված են Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի կողմից, սահմանաչափերը որոշվում են՝ կախված ներդրված միջոցների գումարից: Ավանդի տոկոսագումարից գանձվող եկամտահարկը կազմում է տարեկան 10%:
Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:




















Մանկություն, որ սովորեցնում է մտածել. Մոնտեսսորիի զարգացումը Converse Leasing-ի աջակցությամբ (տեսանյ...
Իշխանության համար պայքարը պետք է հանել օրակարգից․ միակ հարցը՝ Հայաստանը չտանել դեպի Արևմուտք․ Մհեր Ա...
Վաշինգտոնը Եվրոպայից կպահանջի վերադարձնել Ուկրաինային ռազմական օգնության համար տրամադրված գումարները
Փաշինյանը խոստացավ բարեկեցություն, բայց բերեց աղքատություն․ Լենա Մաթևոսյան
Զովաբերում 220 վոլտ լարումով ձուկ որսալու հետևանքով 28-ամյա տղամարդը հոսանքահարվել ու մահացել է
Արցախի թեման մնացել է խոսքերի մակարդակում․ ինստիտուտներ չկան, պատասխանատուներ՝ նույնպես. Էդմոն Մարու...
Երևանի որոշ հասցեներում, Նոր Կյանք, Խաշթառակ բնակավայրերում գազանջատումներ կլինեն
Բելառուսում արգելվել է հայկական «Երևան 2800» կոնյակի վաճառքը, այն ճանաչվել է վտանգավոր արտադրանք
«Օրրան»-ի սաները նոր ուսումնական տարին սկսեցին «Մի դրամի ուժը» նախաձեռնության աջակցությամբ
Արցախի Հանրապետությունը ձևավորվել է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքով. Մենուա Սողոմոնյան