Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Որոշումը լրիվ նախընտրական կաշառք է, բայց որի համար փող չկա․ Հրայր Կամենդատյան Պետական մարմինները պետք է լինեն անկախ և չենթարկվեն օրվա իշխանություններին․ Արմեն Մանվելյան Փակվող դպրոցների շուրջ մեր արդար աղմուկը ցավեցրել է վարչախմբին. Մենուա Սողոմոնյան Փաշինյանի կեղծ խաղաղությունը և հակառուսական դրսևորումները Թաթոյանի սկանդալային բացահայտումը Ի՞նչ կա իրականում «սիրուն» թվերի տակ. տնտեսական ցուցանիշների ախտաբանական պատկերը. «Փաստ» «Համահայկական ճակատ»-ը իր ցավակցությունն ու զորակցությունն է հայտնում եղբայրական Իրանի ժողովրդին. Արշակ Կարապետյան Առավել քան երբևէ Հայաստանը պահանջ ունի նոր վարչապետի՝ Սամվել Կարապետյանի. Նարեկ Կարապետյան Պատերազմ Իրանում․ հետևանքներն ու սպառնալիքները Հայաստանի համար. Էդմոն Մարուքյան Համբերություն և խաղաղություն եմ մաղթում բոլորին, երկնքում և երկրի վրա․ Ավետիք Չալաբյան Խորին ցավակցություն ենք հայտնում բարեկամ Իրանի ժողովրդին․ ՀայաՔվե Պատրաստվում ենք ստանձնել երկրի պատասխանատվությունը՝ նոր և ուժեղ առաջնորդությամբ. «Ուժեղ Հայաստան» կուսակցություն (տեսանյութ)
Ահա այս վարքագիծն ունի իշխանության «աթոռակը» կորցնելու վտանգն զգացող պաշտոնյան․ Աննա ԿոստանյանԴիլիջան-Վանաձոր ճանապարհին 6 մեքենա է բախվել․ կան վիրավորներ. պատճառը ճանապարհի մերկասառույցն էԹալանի վերադարձ, թե նախընտրական շոու. ինչպես են մեզ մոլորեցնում ամեն օր. Էդմոն Մարուքյան2018-ից մինչ այսօր այս իշխանությունների անգործության հետևանքով Հայաստանում թմրամոլությունը անկառավարելիորեն աճել է՝ հատկապես երիտասարդների շրջանում. Նարեկ ԿարապետյանԻրանը հարվածներ է հասցրել Իրաքում գործող անջատողական խմբավորումներինԻՀՊԿ-ն հայտարարել է Պարսից ծոցում ամերիկյան տшնկերի վրա hարձակման մասինՄենք առաջարկում ենք բերքի երաշխավորված մթերում գյուղերում․ Գոհար ՂումաշյանԻրողություն, որը կփոխվի Սամվել Կարապետյանի վարչապետությամբ. Լենա Մաթևոսյան«Գորիս» ՔԿՀ-ում հայտնաբերել են արգելված իրերով ներնետված փաթեթԿԳՄՍ նախարարը այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր․ ներկայացվել է կատարված աշխատանքըՄեկնարկում ենք մեր նախընտրական ծրագրի հանրայնացումը. Նաիրի ՍարգսյանԵրաժշտական ուղին` նոր գործիքներով. «Ծնվել եմ Արցախում» ծրագրի մասնակիցները երաժշտական գործիքներ ստացանՈւժեղ Հայաստանում կլինի դատական իշխանություն՝ բառի լիարժեք իրավական բովանդակությամբ. Արթուր ԴանիելյանՄոսկվան պատրաստ է միջնորդ դառնալ Իրանի շուրջ հակամարտության կարգավորման գործում. ՌԴ ԱԳՆՍամվել Կարապետյանից վախերն արտահայտվում են այլևս 260 օր տևող ազատության ինտենսիվ ապօրինի սահմանափակմամբ. Արամ ՎարդևանյանՀայաստանն ու Ղազախստանը կհամագործակցեն ռազմական հետախուզության ոլորտումԻրանում պատերազմը կարող է շարունակվել մինչև սեպտեմբեր․ Politico«Նրա անունը բոլորիս սրտերում է».Հովհաննես Ծառուկյանը հերոս տղաների հետ խոնարհվել է Սպարապետի շիրիմինՔո սեփական բնակարանը՝ վարձակալության գնով. Սա Հայաստանի հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի ծրագիրն էQatar Airways-ը սահմանափակ թվով թռիչքներ կիրականացնի դեպի Եվրոպա
Հասարակություն

Աշխարհասփյուռ հայությունը հիշատակում է Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Օսմանյան կայսրության կողմից 1915թ. հայերի նկատմամբ իրականացված ցեղասպանությունը 20-րդ դարասկզբի մեծագույն ոճրագործությունն էր: Աշխարհասփյուռ հայությունը հիշատակում է Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը:

Օսմանյան կայսրությունում Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին իրագործված հայ բնակչության կոտորածներն անվանում են Հայոց ցեղասպանություն: Այդ կոտորածներն իրագործվեցին երիտթուրքական կառավարության կողմից Օսմանյան կայսրության տարբեր շրջաններում: Այս իրադարձություններին միջազգային առաջին արձագանքը 1915թ. մայիսի 24-ի Ֆրանսիայի, Ռուսաստանի և Մեծ Բրիտանիայի համատեղ հայտարարությունն էր, որտեղ հայ ժողովրդի նկատմամբ կատարված բռնությունները բնորոշվեցին որպես «հանցագործություն մարդկության և քաղաքակրթության դեմ»: Կողմերը կատարված հանցագործության համար պատասխանատու էին համարում թուրքական կառավարությանը: 

Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին երիտթուրքական կառավարությունը որդեգրեց պանթուրքիզմի քաղաքականությունը, որը Օսմանյան կայսրության մնացորդները պահպանելու նպատակ ուներ: Ըստ այդ ծրագրի քաղաքականության՝ պետք է ստեղծվեր մեծ Թուրքական կայսրությունը, որի սահմանները կձգվեին մինչև Չինաստան՝ ներառելով Կովկասի, Միջին Ասիայի բոլոր թյուրքալեզու ժողովուրդներին: Ծրագիրը նախատեսում էր այդ ճանապարհին բոլոր ազգային փոքրամասնությունների թյուրքացում: Թուրքական այդ գաղափարի իրագործման համար հիմնական խոչընդոտը համարվում էին հայերը:

Առաջին համաշխարհային պատերազմի նախօրեին Օսմանյան կայսրությունում ապրում էր 2 միլիոնից ավելի հայ: 1915-1923թթ. ժամանակահատվածում թուրքական յաթաղանի զոհ դարձավ շուրջ 1.5 միլիոն հայ, մնացածները` կամ բռնի մահմեդականացվեցին, կամ էլ ապաստանեցին աշխարհի տարբեր երկրներում: 

Ցեղասպանություն տերմինը 1944թ. շրջանառության մեջ է դրել հրեական ծագումով լեհ իրավաբան, պրոֆեսոր Ռաֆայել Լեմկինը: Լեմկինի ընտանիքը հրեական Հոլոքոսթի զոհերից էր, և այս տերմինով նա ցանկանում էր նկարագրել ու սահմանել սպանությունների ու բռնությունների նացիստական համակարգված քաղաքականությունը, ինչպես նաև 1915թ. Օսմանյան կայսրությունում հայերի դեմ իրագործված վայրագությունները:

Ցեղասպանությունը մարդկանց որևէ խմբի կազմակերպված բնաջնջումն է` նրանց հավաքական գոյությանը վերջ դնելու հիմնանպատակով: Հետևաբար, ցեղասպանության իրագործման համար անհրաժեշտ է կենտրոնացված ծրագրավորում և իրագործման ներքին մեխանիզմներ, ինչն էլ ցեղասպանությունը դարձնում է պետական հանցագործություն, քանի որ միայն պետությունն է օժտված այն բոլոր ռեսուրսներով, որոնք կարելի է օգտագործել այս քաղաքականությունն իրականացնելու համար:

1915թ. ապրիլի 24-ին սկիզբ առած ձերբակալություններով և դրան հետևած հարյուրավոր հայ մտավորականների ոչնչացումով, սկսվեց հայ բնակչության բնաջնջման առաջին փուլը: Հետագայում աշխարհասփյուռ հայերը ապրիլի 24-ը սկսեցին նշել, որպես Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր:

Հայոց ցեղասպանության իրագործման երկրորդ փուլը` մոտ 60.000 հայ տղամարդկանց զորակոչն էր թուրքական բանակ, որոնք հետագայում զինաթափվեցին ու սպանվեցին իրենց թուրք զինակիցների կողմից:

Ցեղասպանության երրորդ փուլը նշանավորվեց կանանց, երեխաների, ծերերի ջարդով ու տեղահանությամբ դեպի Սիրիական անապատ: Տեղահանության ընթացքում հարյուր հազարավոր մարդիկ սպանվեցին թուրք զինվորների, ոստիկանների, քրդական ու չերքեզական ավազակախմբերի կողմից: Շատերը մահացան սովից ու  համաճարակային հիվանդություններից: Հազարավոր կանայք ու երեխաներ ենթարկվեցին բռնության: Տասնյակ հազարավոր հայեր բռնի մահմեդականացվեցին:

Հայոց ցեղասպանության վերջին փուլը` մասսայական տեղահանությունների և հայ ազգի դեմ իր իսկ հայրենիքում իրագործած զանգվածային բնաջնջումների  բացարձակ ժխտումն է թուրքական կառավարության կողմից: Չնայած Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման շարունակական գործընթացին`Թուրքիան ամեն կերպ պայքարում է Հայոց ցեղասպանության ճանաչման դեմ, այդ թվում օգտագործելով պատմության նենգափոխումներ, քարոզչական տարբեր միջոցներ, լոբբինգ և այլն: 

1948թ. դեկտեմբերի 9-ին, Միավորված ազգերի կազմակերպությունը ընդունեց «Ցեղասպանության հանցագործության կանխման և դրա համար պատժի մասին» կոնվենցիան, ըստ որի ցեղասպանությունը սահմանվում է որպես միջազգային հանցագործություն և ստորագրող պետությունները պարտավորվում են կանխել, ինչպես նաև պատժել ցեղասպանություն իրականացնողներին:

Ճանաչում

Օսմանյան կառավարության կողմից իրականացրած Հայոց ցեղասպանության փաստը հիմնավորվել, ճանաչվել ու հաստատվել է ականատեսների վկայություններով, օրենքներով, բանաձևերով և բազմաթիվ նահանգների ու միջազգային հեղինակավոր կազմակերպությունների որոշումներով: 1915-23թթ. Օսմանյան կայսրությունում հայ բնակչության մասսայական կոտորածները որպես նախապես ծրագրավորված ու հետևողականորեն իրագործած ցեղասպանական ակտ որակող փաստաթղթերի ամբողջական շարքը հսկայական է:

Ստորև ներկայացված է Հայոց ցեղասպանությունը ճանաչած պետությունների, կազմակերպությունների, նահանգային և ինքնակառավարման մարմինների ու քաղաքային խորհուրդների համառոտ ցանկը:

Խորհրդարանական որոշումներօրենքներ և հռչակագրեր 

  • Մեքսիկայի Սենատի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող հռչակագիր – 8 փետրվարի, 2023թ.
  • Լատվիայի Հանրապետության խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող հռչակագիր - 6 մայիսի, 2021թ.
  • Սիրիայի Արաբական Հանրապետության Ժողովրդական Ժողովի՝ Օսմանյան Պետության կողմից իրականացված հայ ժողովրդի ցեղասպանության ճանաչման և դատապարտման վերաբերյալ բանաձև - 13 փետրվարի, 2020թ.
  • ԱՄՆ Սենատի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող բանաձև - 12 դեկտեմբերի, 2019թ.
  • ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանության վերաբերյալ ԱՄՆ դիրքորոշումը հաստատող բանաձև - 30 հոկտեմբերի, 2019թ.
  • Հանրապետության Ասամբլեայի (Պորտուգալիայի խորհրդարանի) դիրքորոշում Հայոց ցեղասպանության վերաբերյալ - 26 ապրիլի, 2019թ.
  • Իտալիայի Պատգամավորների պալատի նախաձեռնություն, որով կոչ է անում Իտալիայի կառավարությանը ճանաչել Հայոց ցեղասպանությունը - 10 ապրիլի, 2019թ.
  • Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հրամանագիր ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի ազգային օր ճանաչելու մասին - 10 ապրիլի, 2019թ.
  • Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի՝ Հայոց ցեղասպանության և մարդկության դեմ գործած այլ հանցագործությունները ճանաչող և դատապարտող բանաձև - 26 ապրիլի, 2017թ.
  • Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող դրույթի՝ Ֆրանսիայի Սենատի կողմից հաստատում - 14 հոկտեմբերի, 2016թ.
  • Իսրայելի Պետության Կնեսեթի կրթության, մշակույթի և սպորտի հանձնաժողովի բանաձև - 01 օգոստոսի, 2016թ.
  • Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագի բանաձև - 02 հունիսի, 2016թ.
  • Պարագվայի Հանրապետության Սենատի բանաձև - 29 հոկտեմբերի, 2015թ.
  • Բելգիայի Թագավորության Ներկայացուցիչների պալատի բանաձև - 24 հուլիսի, 2015թ.
  • Բրազիլիայի Դաշնային Հանրապետության Դաշնային սենատի բանաձև - 29 մայիսի, 2015թ.
  • Լյուքսեմբուրգի Մեծ Դքսություն, խորհրդարանի բանաձև - 6 մայիսի, 2015թ.
  • Ռուսաստանի Դաշնություն, Պետական դումայի հայտարարություն՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ - 24 ապրիլի, 2015թ.
  • Գերմանիայի Դաշնային Հանրապետություն, Նախագահ Յոախիմ Գաուկի հայտարարություն - 23 ապրիլի, 2015թ.
  • Ավստրիայի խորհրդարանի հայտարարություն՝ իրագործված ցեղասպանության 100-րդ տարելիցի հիշատակի կապակցությամբ - 22 ապրիլի, 2015թ.
  • Եվրոպական խորհրդարանի բանաձև` Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ - 15 ապրիլի, 2015թ.
  • Չեխիայի Հանրապետություն, Խորհրդարանի պատգամավորների պալատի արտաքին հարաբերությունների կոմիտեի բանաձև՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ - 14 ապրիլի, 2015թ.
  • Չիլի, Պատգամավորների պալատի բանաձև - 14 ապրիլի, 2015թ.
  • Հռոմի սրբազան քահանայապետ Ն. Ս. Ֆրանցիսկոսի հայտարարություն Վատիկանում պատարագի ժամանակ - 12 ապրիլի, 2015թ.
  • Բոլիվիայի Սենատի և Պատգամավորների պալատի բանաձևեր - 27 նոյեմբերի, 2014թ.
  • Շվեդիայի խորհրդարանի բանաձև - 11 մարտի, 2010թ.
  • ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կոմիտեի որոշում - 4 մարտի, 2010թ.
  • ՄԵՐԿՈՍՈՒՐ-ի խորհրդարանական լիագումար նիստի որոշում - 19 նոյեմբերի, 2007թ.
  • ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կոմիտեի որոշում - 10 հոկտեմբերի, 2007թ.
  • Չիլի, Սենատի որոշում - 7 հուլիսի, 2007թ.
  • Արգենտինա, օրենք - 15 հունվարի, 2007թ.
  • Արգենտինա, Սենատի հատուկ հայտարարություն -19 ապրիլի, 2006թ.
  • Լիտվա, Ասամբլեայի որոշում - 15 դեկտեմբերի, 2005թ.
  • Եվրոխորհրդարանի որոշում - 28 սեպտեմբերի, 2005թ.
  • Վենեսուելա, Ազգային Ասամբլեայի որոշում - 14 հուլիսի, 2005թ.
  • Գերմանիա, Խորհրդարանի որոշում - 15 հունիսի, 2005թ.
  • Արգենտինա, Սենատի որոշում - 20 ապրիլի, 2005թ.
  • Լեհաստան, Խորհրդարանի որոշում - 19 ապրիլի, 2005թ.
  • Նիդերլանդներ, Խորհրդարանի որոշում - 21 դեկտեմբերի, 2004թ.
  • Սլովակիա, Ազգային Ասամբլեայի որոշում - 30 նոյեմբերի, 2004թ.
  • Կանադա, Համայնքների պալատի որոշում – 21 ապրիլի, 2004թ.
  • Արգենտինա, Սենատի հռչակագիր - 31 մարտի, 2004թ.
  • Ուրուգվայ, օրենք - 26 մարտի, 2004թ.
  • Արգենտինա, օրինագիծ - 18 մարտի, 2004թ.
  • Շվեյցարիա (Շվեյցարական Կոնֆեդերացիա) օրենք, Ազգային խորհրդի որոշում - 16 դեկտեմբերի, 2003թ.
  • Արգենտինա, Սենատի որոշում - 20 օգոստոսի, 2003թ.
  • Կանադա, Սենատի որոշում - 13 հունիսի, 2002թ.
  • Եվրոխորհրդարանի որոշում - 28 փետրվարի, 2002թ.
  • Նորին Սուրբ Օծություն Հովհաննես Պողոս II-ի և Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին II-ի հռչակագիր, ՀՀ Ս. Էջմիածին - 27 սեպտեմբերի, 2001թ.
  • Հովհաննես Պողոս II-ի աղոթք Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում - 26 սեպտեմբերի, 2001թ.
  • Ֆրանսիա, օրենք - 29 հունվարի, 2001թ.
  • Իտալիա, Պատգամավորների պալատի որոշում - 16 նոյեմբերի, 2000թ.
  • Եվրոխորհրդարանի որոշում - 15 նոյեմբերի, 2000թ.
  • Ֆրանսիա, Սենատ, օրինագիծ - 7 նոյեմբերի, 2000թ.
  • Լիբանան, Խորհրդարանի որոշում - 11 մայիսի, 2000թ.
  • Շվեդիա, Խորհրդարանի զեկույց - 29 մարտի, 2000թ.
  • Ֆրանսիա, Ազգային Ասամբլեա, օրինագիծ - 28 մայիսի, 1998թ.
  • Բելգիա, Սենատի որոշում - 26 մարտի, 1998թ.
  • Լիբանան, Պատգամավորների պալատի որոշում - 3 ապրիլ, 1997թ.
  • ԱՄՆ, Ներկայացուցիչների պալատ, որոշում 3540 - 11 հունիսի, 1996թ.
  • Հունաստան, Խորհրդարանի որոշում - 25 ապրիլ ի, 1996թ.
  • Կանադա, Համայնքների պալատի որոշում - 23 ապրիլի, 1996թ.
  • Ռուսաստան, Դումայի որոշում - 14 ապրիլի, 1995թ.
  • Արգենտինա, Սենատի որոշում - 5 մայիսի,1993թ.
  • Եվրոխորհրդարանի որոշում - 18 հունիսի, 1987թ.
  • ԱՄՆ, Ներկայացուցիչների պալատ, համատեղ որոշում 247 - 12 սեպտեմբերի, 1984թ.
  • Կիպրոս, Ներկայացուցիչների պալատի որոշում - 29 ապրիլի, 1982թ.
  • Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի բանաձև - 24 օգոստոսի, 1975թ.
  • ԱՄՆ, Ներկայացուցիչների պալատ, համատեղ որոշում 148 - 9 ապրիլի, 1975թ.
  • Ուրուգվայ, Սենատ և Ներկայացուցիչների պալատ, որոշում - 20 ապրիլի, 1965թ.
  • ԱՄՆ Սենատի որոշում 359 - 11 մայիսի, 1920թ.
  • ԱՄՆ Կոնգրեսի Մերձավոր Արևելքի Նպաստամատույցի վերաբերյալ ակտ- 6 օգոստոսի, 1919թ.
  • ԱՄՆ Սենատ, կից որոշում 12 - 9 փետրվարի, 1916թ.
  • Ֆրանսիա, Մեծ Բրիտանիա և Ռուսաստան, համատեղ հռչակագիր - 24 մայիսի, 1915թ.

Կազմակերպություններ

  • Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ Մարդու իրավունքների և կրոնի ազատությունների միջազգային հանձնաժողովի հայտարարություն - 1 փետրվարի, 2022թ․
  • Եվրոխորհրդարանի՝ Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ընդունումը խրախուսող բանաձև - 7 հունիսի, 2022թ
  • Ազգերի Անդյան միության խորհրդարանի կողմից (Բոլիվիա, Կոլումբիա, Էկվադոր, Պերու) Հայոց ցեղասպանության ճանաչում - 20 սեպտեմբերի, 2016թ.
  • Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպություն, Գլխավոր քարտուղարի հայտարարություն - 24 ապրիլի, 2015թ.
  • Էլլի Վիզլ հումանիտար կազմակերպություն - 9 ապրիլի, 2007թ.
  • Թուրքիայի Մարդու իրավունքների ասոցիացիա, Ստամբուլի մասնաճյուղ -24 ապրիլի, 2006թ.
  • Անցումային արդարադատության միջազգային կենտրոնի պատրաստած զեկույց TARC-ի համար -10 փետրվարի, 2003թ.
  • YMCA-ի Եվրոպական դաշինք - 20 հուլիսի, 2002թ.
  • Եվրոպական խորհուրդ, Խորհրդարանական վեհաժողով, հռչակագիր - 24 ապրիլի, 2001թ.
  • Մարդու իրավունքների լիգա - 16 մայիսի, 1998թ.
  • Եվրոպական խորհուրդ, Խորհրդարանական վեհաժողով, հռչակագիր -24 ապրիլի, 1998թ.
  • Ցեղասպանագետների ասոցիացիա -13 հունիսի, 1997թ.
  • Քուրդիստանի պառլամենտ Դերվեյի Վելաթ - 24 ապրիլի, 1996թ.
  • Ամերիկայի հրեական համայնքների միություն - 7 նոյեմբերի, 1989թ.
  • ՄԱԿ-ի` փոքրամասնությունների պաշտպանության և խտրականությունների կանխարգելման ենթահանձնաժողով - 2 հուլիսի, 1985թ.
  • Ժողովուրդների մշտական դատարան, դատարանի որոշում - 16 ապրիլի, 1984թ.
  • Եկեղեցիների համաշխարհային խորհուրդ - 10 օգոստոսի, 1983թ.
  • ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի որոշում - 9 դեկտեմբեր, 1948թ.
  • ՄԱԿ-ի ռազմական հանցագործությունների հանձնաժողովի զեկույց - 28 մայիսի, 1948թ.

Նահանգային օրենսդիր մարմիններինքնակառավարման մարմիններքաղաքային խորհուրդներ

ԱՄՆ

  • Ալաբամա
  • Ալյասկա
  • Այդահո
  • Այովա
  • Արևմտյան Վիրջինիա
  • Արիզոնա
  • Արկանզաս
  • Դելավեր
  • Թենեսի
  • Իլլինոյիս
  • Ինդիանա
  • Լուիզիանա
  • Կալիֆոռնիա
  • Կանզաս
  • Կենտակի
  • Կոլորադո
  • Կոնեկտիկուտ
  • Հավայ
  • Հարավային Դակոտա
  • Հարավային Կարոլինա
  • Հյուսիսային Դակոտա
  • Հյուսիսային Կարոլինա
  • Մասաչուսեթս
  • Մեն
  • Մերիլենդ
  • Մինեսոտա
  • Միչիգան
  • Միսիսիպի
  • Միսսուրի
  • Մոնտանա
  • Յուտա
  • Նեբրասկա
  • Նևադա
  • Նյու Հեմփշիր
  • Նյու Մեքսիկո
  • Նյու Յորք
  • Նյու Ջերսի
  • Ջորջիա
  • Ռոդ Այլենդ
  • Վայոմինգ
  • Վաշինգտոն
  • Վերմոնտ
  • Վիսկոնսին
  • Վիրջինիա
  • Տեխաս
  • Փենսիլվանիա
  • Օկլահոմա
  • Օհայո
  • Օրեգոն
  • Ֆլորիդա

Ավստրալիա

  • Նոր Հարավային Ուելսի նահանգ

Արգենտինա

  • Բուենոս Այրեսի նահանգ
  • Կորդոբայի նահանգ

Կանադա

  • Ալբերտա
  • Բրիտանական Կոլումբիա
  • Քվեբեկ (ներառյալ Մոնրեալ քաղաքը)
  • Օնտարիո (ներառյալ Տորոնտո քաղաքը)

Շվեյցարիա

  • Ժնևյան կանտոն
  • Վոդ կանտոն

Մեծ Բրիտանիա

  • Ուելս

Իտալիա

  • Ագաթա Սուլ Սանտեռնոյի քաղաքային խորհուրդ
  • Ասիաոյի քաղաքային խորհուրդ
  • Բանյակավալլոյի քաղաքային խորհուրդ
  • Բելլունոյի քաղաքային խորհուրդ
  • Բերտիոլոլի քաղաքային խորհուրդ
  • Թիենեի քաղաքային խորհուրդ
  • Իմոլայի քաղաքային խորհուրդ
  • Լացիոյի նահանգային խորհուրդ
  • Լուջոյի քաղաքային խորհուրդ
  • Կազալեքիո դի Ռենոյի քաղաքային խորհուրդ
  • Կամպոնոգարայի քաղաքային խորհուրդ
  • Կաստելսիլանոյի քաղաքային խորհուրդ
  • Կաստիլամարե դի Ստաբիայի քաղաքային խորհուրդ
  • Կավա դե Տիրենիի քաղաքային խորհուրդ
  • Կոնսելիչեի քաղաքային խորհուրդ
  • Կոտինյոլայի քաղաքային խորհուրդ
  • Հռոմի քաղաքային խորհուրդ
  • Մասսա Լոմբարդայի քաղաքային խորհուրդ
  • Միլանի քաղաքային խորհուրդ
  • Մոնտեռֆոռտե Դ՛Ալպոնեի քաղաքային խորհուրդ
  • Մոնտորսո Վիչենտինոյի քաղաքային խորհուրդ
  • Ուդինեի քաղաքային խորհուրդ
  • Պադովայի քաղաքային խորհուրդ
  • Պարմայի քաղաքային խորհուրդ
  • Պոնտե դի Պիավեի քաղաքային խորհուրդ
  • Ջենովայի քաղաքային խորհուրդ
  • Ռավեննայի քաղաքային խորհուրդ
  • Ռեջիո Կալաբրիայի քաղաքային խորհուրդ
  • Ռոսսիի քաղաքային խորհուրդ
  • Ս. Ստինո Լիվենցայի քաղաքային խորհուրդ
  • Սալգարեդայի քաղաքային խորհուրդ
  • Սանգուինետտոյի քաղաքային խորհուրդ
  • Սանտ Էդիջիո դել Մոնտե Ալբինոյի քաղաքային խորհուրդ
  • Սեստո Սան Ջիովանիի քաղաքային խորհուրդ
  • Սիցիլիայի նահանգային խորհրդարան
  • Սոլառոլոյի քաղաքային խորհուրդ
  • Վենետիկի քաղաքային խորհուրդ
  • Վիլլաֆրանկա Պադովանայի քաղաքային խորհուրդ
  • Տոլֆայի քաղաքային խորհուրդ
  • Տոսկանայի նահանգային խորհուրդ
  • Ֆաենցայի քաղաքային խորհուրդ
  • Ֆելտրեի քաղաքային խորհուրդ
  • Ֆիրենցեի քաղաքային խորհուրդ
  • Ֆուսինյանոյի քաղաքային խորհուրդ
  • Ֆրիուլի Վենետիկ Ջուլիա մարզային խորհուրդ

Իսպանիա

  • Ալդայա
  • Ալիկանտե
  • Ալկորկոն
  • Բալեարիկ կղզիներ
  • Բասկերի երկիր
  • Բարսելոնա
  • Բենալմադենա
  • Բետերա
  • Բուրգոս
  • Բուրխասոտ
  • Կատալունիա
  • Կույերա
  • Մալագա
  • Մերիդա
  • Միսլատա
  • Նավառա
  • Չիրիվեյա
  • Պայպորտա
  • Պինտո
  • Սաբադել
  • Սան Սեբաստիան
  • Սանտա Մարգարիտա ի Մոնխոս
  • Սորիա
  • Վալենսիա
  • Վիյենա
  • Տոռենտե
  • Օնտինյենտ

Բելգիա

  • Ֆլանդրիայի խորհրդարանի բանաձև

Ավստրիա

  • Վիեննա

Ուկրաինա

  • Լուգանսկի մարզի Սվատովեի քաղաք

Մեքսիկա

  • Միչոական նահանգ