Իդրամն ու IDBank-ը՝ Career City Fest-ի մասնակից
Career City Fest 2024-ին Իդրամն ու IDBank-ը կունենան իրենց տարբերվող ու նարնջագույն տաղավարները։ Կարիերայի քաղաքում այս տարի նույնպես երկու օր շարունակ՝ ապրիլի 27-ին ու 28-ին, Դուք ունեք անկրկնելի հնարավորություն ծանոթանալու Իդրամի և IDBank-ի կորպորատիվ մշակույթին և իհարկե թափուր հաստիքներին։
Մեր տաղավարներում Դուք ոչ միայն կմասնակցեք տարբեր վիկտորինաների և կշահեք նվերներ, այլ որ շատ ավելի կարևոր է՝ հնարավորություն կունենաք շփվելու անմիջապես Մարդկային ռեսուրսների կառավարման աշխատակիցների ու ղեկավարների հետ, նրանց ուղղել հարցեր և ստանալ արժեքավոր խորհուրդներ Ձեր կարիերայի համար։
Ի դեպ, CCF-ի ընթացքում հնարավորություն կունենաք առավել մանրամասն ծանոթանալու IDBank-ի IDream ծրագրի հետ և անգամ դիմելու առաջիկա IDream 11-ին մասնակցելու համար։
Նշենք, որ թե՛ Իդրամը, թե՛ IDBank-ը մեծապես կարևորում են իրենց աշխատակիցների համար լիարժեք ու հարմարավետ աշխատանքային պայմանների ստեղծումը և, իհարկե, առաջարկում են արտոնությունների մի ամբողջ փաթեթ։ Բացի այդ, մեզ համար անչափ կարևոր է մեր աշխատակիցների մասնագիտական աճը, ու լինելով IDBank-ի կամ Իդրամի աշխատակից՝ Դուք կունենանք վերապատրաստման և մասնագիտական աճի մեծ հնարավորություններ։
Եվ, այսպես, սպասում ենք Ձեզ մեր տաղավարներում, որ միասին բացահայտենք մասնագիտական նոր հնարավորություններով լի աշխարհը։
ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ ԵՆ ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ




















Մանկություն, որ սովորեցնում է մտածել. Մոնտեսսորիի զարգացումը Converse Leasing-ի աջակցությամբ (տեսանյ...
Իշխանության համար պայքարը պետք է հանել օրակարգից․ միակ հարցը՝ Հայաստանը չտանել դեպի Արևմուտք․ Մհեր Ա...
Վաշինգտոնը Եվրոպայից կպահանջի վերադարձնել Ուկրաինային ռազմական օգնության համար տրամադրված գումարները
Փաշինյանը խոստացավ բարեկեցություն, բայց բերեց աղքատություն․ Լենա Մաթևոսյան
Զովաբերում 220 վոլտ լարումով ձուկ որսալու հետևանքով 28-ամյա տղամարդը հոսանքահարվել ու մահացել է
Արցախի թեման մնացել է խոսքերի մակարդակում․ ինստիտուտներ չկան, պատասխանատուներ՝ նույնպես. Էդմոն Մարու...
Երևանի որոշ հասցեներում, Նոր Կյանք, Խաշթառակ բնակավայրերում գազանջատումներ կլինեն
Բելառուսում արգելվել է հայկական «Երևան 2800» կոնյակի վաճառքը, այն ճանաչվել է վտանգավոր արտադրանք
«Օրրան»-ի սաները նոր ուսումնական տարին սկսեցին «Մի դրամի ուժը» նախաձեռնության աջակցությամբ
Արցախի Հանրապետությունը ձևավորվել է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքով. Մենուա Սողոմոնյան