Մեր ընկերությունում աշխատում են հանքարդյունաբերության, մետալուրգիայի և երկրաբանության շուրջ 300 որակավորված մասնագետներ. Ռոման Խուդոլի
«Մեր ընդհանուր նպատակն է՝ դառնալ օրինակելի ձեռնարկություն ոչ միայն երկրում և տարածաշրջանում, այլև համաշխարհային հանքարդյունաբերական ընտանիքում»-ԶՊՄԿ ՓԲԸ գլխավոր տնօրեն Ռ.Ն. Խուդոլիի ուղերձը` Աշխատա նքի միջազգային օրվա կապակցությամբ:
Հարգելի գործընկերներ,
Շնորհավորում եմ ԶՊՄԿ-ի բոլոր աշխատակիցներին, գործընկերներին և ոլորտի բոլոր ներկայացուցիչներին Աշխատանքի օրվա կապակցությամբ:
Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլորին ևս մեկ արդյունավետ աշխատանքային տարվա, բարդությունների համատեղ հաղթահարման, համագործակցության և ձեռքբերումների համար։
ԶՊՄԿ-ի 70-ամյա պատմությունն իրենց արհեստի վարպետների սերունդների պատմությունն է, մարդկանց, ովքեր կերտել են և շարունակում են միասին կերտել հայկական արդյունաբերության հսկայի պատմությունը, աշխատանքի արժեքը գիտակցող և ձեռքբերումներով հպարտացող տղամարդկանց և կանանց պատմություն է:
Այսօր ԶՊՄԿ-ում աշխատում է ավելի քան 4600 մարդ:
Մեր ոլորտից դուրս քչերը գիտեն, որ յուրաքանչյուր ուղղակի աշխատատեղը հանքարդյունաբերությունում ստեղծում է 3-5 անուղղակի աշխատատեղ տարածաշրջանում: Հատկապես հպարտ ենք, որ Սյունիքի մարզը հանրապետությունում առաջատարն է աշխատավարձերի ցուցանիշով։ Դրանում մեծ դեր ունեն ոչ միայն ուղղակի, այլև մեր ընկերության շնորհիվ ստեղծված անուղղակի աշխատատեղերը։ Հենց անուղղակի աշխատատեղերն են կարևոր բաղադրիչ հանդիսանում տնտեսական զարգացման, փոքր բիզնեսի բարգավաճման և այլ ոլորտների զարգացման համար:
Ոլորտից դուրս քչերը գիտեն, որ հանքարդյունաբերությունը՝ հատկապես ԶՊՄԿ-ի մասշտաբի ձեռնարկությունը, միավորում է ամենատարբեր մասնագիտությունների ներկայացուցիչների: Այսօր մեր ընկերությունում աշխատում են հանքարդյունաբերության, մետալուրգիայի և երկրաբանության շուրջ 300 որակավորված մասնագետներ, որոնց կողքին աշխատում են հարյուրավոր այլ մասնագետներ՝ ճարտարագետների, էներգետիկների, քիմիկոսների, տնտեսագետների, բնապահպանների, սոցիալական մասնագետների, իրավաբանների և այլ մասնագետների մեծ թիմ: Ուրիշ ո՞ր ոլորտում են նման տարբեր մասնագիտությունների ներկայացուցիչներ, շարքային աշխատողների հետ ուս-ուսի նույն գործն անում։
Առջևում նոր, հավակնոտ նպատակներն են։ Կառավարման օպտիմալացումից և արտադրության ընդլայնումից մինչև գործընթացների թվայնացում և ձեռնարկության արդիականացում։ Սրանք նպատակներ են, որոնք ուղղված չեն միայն ձեռնարկության և երկրի տնտեսական ցուցանիշների բարելավմանը: Սա մեր ընդհանուր նպատակի ճանապարհն է՝ դառնալ օրինակելի ձեռնարկություն ոչ միայն երկրում և տարածաշրջանում, այլև համաշխարհային հանքարդյունաբերական ընտանիքում։
Այս նպատակին հասնելու համար կարևոր է բոլորի աշխատանքը՝ սկսած ղեկավար կազմից մինչև շարքային աշխատակիցներ:
Շնորհավորում եմ բոլորին և նորանոր հաջողություններ եմ մաղթում աշխատանքային գործունեությունում:




















Մանկություն, որ սովորեցնում է մտածել. Մոնտեսսորիի զարգացումը Converse Leasing-ի աջակցությամբ (տեսանյ...
Իշխանության համար պայքարը պետք է հանել օրակարգից․ միակ հարցը՝ Հայաստանը չտանել դեպի Արևմուտք․ Մհեր Ա...
Վաշինգտոնը Եվրոպայից կպահանջի վերադարձնել Ուկրաինային ռազմական օգնության համար տրամադրված գումարները
Փաշինյանը խոստացավ բարեկեցություն, բայց բերեց աղքատություն․ Լենա Մաթևոսյան
Զովաբերում 220 վոլտ լարումով ձուկ որսալու հետևանքով 28-ամյա տղամարդը հոսանքահարվել ու մահացել է
Արցախի թեման մնացել է խոսքերի մակարդակում․ ինստիտուտներ չկան, պատասխանատուներ՝ նույնպես. Էդմոն Մարու...
Երևանի որոշ հասցեներում, Նոր Կյանք, Խաշթառակ բնակավայրերում գազանջատումներ կլինեն
Բելառուսում արգելվել է հայկական «Երևան 2800» կոնյակի վաճառքը, այն ճանաչվել է վտանգավոր արտադրանք
«Օրրան»-ի սաները նոր ուսումնական տարին սկսեցին «Մի դրամի ուժը» նախաձեռնության աջակցությամբ
Արցախի Հանրապետությունը ձևավորվել է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքով. Մենուա Սողոմոնյան