Յունիբանկի հավելվածում հասանելի են արագ փոխանցումներ արտասահմանյան բանկերի VISA քարտերին
Visa Direct ծառայությունը հնարավորություն է ընձեռում Յունիբանկի հաճախորդներին իրենց Visa կամ Mastercard քարտերից գումար փոխանցել արտասահմանյան բանկերի կողմից թողարկված Visa քարտերին:
Visa Direct փոխանցումները կատարվում են բանկի մոբայլ հավելվածում՝ UNIMobile-ում: Գործընթացը բավականին պարզ է. հավելվածում պետք է ընտրել «Քարտից քարտ փոխանցումներ» բաժինը, նշել գումարը ստացողի քարտի համարը, ընտրել փոխանցման արժույթը՝ ԱՄՆ դոլար կամ եվրո, և մուտքագրել գումարը։
Visa Direct փոխանցումները կարելի է ուղարկել 60 երկիր, այդ թվում՝ Եվրամիության երկրներ, Մեծ Բրիտանիա, Ավստրալիա, Արգենտինա, Վրաստան, Ղազախստան, Ղրղզստան, Տաջիկստան, Եգիպտոս, Հնդկաստան, Իսրայել, Հորդանան, Կանադա, Կորեա, Չինաստան, Մալդիվներ, Մեքսիկա, Մոլդովա, Արաբական Միացյալ Էմիրություններ, Պարագվայ, Սինգապուր, Ուկրաինա, Ճապոնիա և այլն: Երկրների ամբողջական ցանկին ծանոթանալու համար այցելեք www.unibank.am կայքը:
Քարտից քարտ փոխանցումները կարելի է իրականացնել շուրջօրյա, ինչը հարմար է և՛ ուղարկողի, և՛ ստացողի համար:
UNIMobile հավելվածը կարելի է ներբեռնել App Store-ից կամ Google Play-ից:




















Արատավոր փակ շրջան. ինչպե՞ս ներգրավել տարբեր գերտերությունների տնտեսական ու անվտանգային շահերը. «Փաս...
Ինչո՞ւ այս անգամ որոշեց վերցնել պատգամավորական մանդատը․ Հարցեր, որոնց պատասխանները երբեք չեք լսի խոր...
«Փաշինյանն այստեղ ոչ մի որոշում չի ընդունում, նա հայտնվել է մի վիճակում, երբ իրեն ինչ թելադրում են, ...
Աթարը՝ գյուղում, Եվրոպան՝ խոսքերում. որտե՞ղ է Հայաստանի իրական անկախության տնտեսական հիմքը. «Փաստ»
ԶՊՄԿ-ի առաջադրած քեյսի վերլուծությունները և հաղթող թիմը՝ CaseKey բիզնես խնդիրների լուծման մրցույթում
Իշխանության «առաջարկն» ու ընդդիմության հակաքայլերը. սահմանադրական ճգնաժամը խորանում է. «Փաստ»
«Հայաքվե» միավորման հակընդդեմ առաջարկը
Օ դրամ գույքահարկ․ Հրայր Կամենդատյան
Ո՞րն է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Աշոտ Ֆարսյանի կյանքի կարգախոսը. տեսանյութ
Բարձրավոլտ ինքնիշխանություն. ո՞ւմ ձեռքում կհայտնվի գլխավոր «ռուբիլնիկը». «Փաստ»