Գիտնականները ստեղծել են անօդաչու թռչող սարք, որը թռչում է բացառապես արևային էներգիայով
Լինցի համալսարանի գիտնականները ստեղծել են փոքրիկ կվադրիկոպտեր, որը սնուցվելու համար օգտագործում է բացառապես արևային մարտկոցներից ստացած էներգիան, գրում է 3dnews.ru-ն: Պերովսկիտային արևային մարտկոցների ամենաբարակ թերթիկները 40 անգամ ավելի բարակ են, քան թղթի թերթիկը և մոնտաժի հետ միասին կազմում են դրոնի զանգվածի միայն 5 %-ը։ Նրանք ունեն ռեկորդային հզորություն-քաշ հարաբերակցություն, որը խոստանում է հետաքրքիր լուծումներ բջջայինների ու գաջեթների հարցերում։
Պերովսկիտ արևային մարտկոցները խոստումնալից են ֆոտոգալվանների ոլորտում: Այնուամենայնիվ, նրանք դեռ հիմնականում դրսևորում են իրենց միայն լաբորատոր պայմաններում, քանի որ չափազանց զգայուն են, օրինակ, խոնավության նկատմամբ։ Փորձարարական պերովսկիտային արևային բջիջները պաշտպանելու համար Ավստրիայի գիտնականները դրանք պատել են ալյումինի օքսիդով և և որպես հիմք կիրառել պոլիմերային թաղանթը: Տարրի ընդհանուր հաստությունը ստացվել է 2,5 միկրոն, ինչը պերովսկիտային նյութերի տարբերակիչ հատկանիշն է։
Ընդհանուր առմամբ, չորս էլեկտրական շարժիչով (և պտուտակներով) փոքր դրոնի վրա տեղադրվել են 24 առանձին մոդուլներ՝ յուրաքանչյուրը 1 սմ2 մակերեսով։ Դրանցից ստացված էներգիան բավարար է շարժիչներն աշխատացնելու ու դրոնն օդ բարձրացնելու համար։ Վահանակների արդյունավետությունը ռեկորդային արժեքներ չունի, այն 20 %-ից ոչ ավել է: Սակայն նրանց փոքր քաշն է դարձել կարևոր, բջիջներից յուրաքանչյուրը կշռում էր 1 մգ-ից մի փոքր քիչ, և դրանց մասնաբաժինը անօդաչու թռչող սարքի ընդհանուր քաշում զգալիորեն քիչ է 1 %-ից: Կան նաև էլեկտրոնիկա և մոնտաժային այլ նյութեր, որոնք ևս պետք է հաշվի առնել, բայց նույնիսկ այդ դեպքում էներգիայի ենթահամակարգի քաշը դրոնի քաշի 5 %-ից էլ ցածր է:
Պարզ հաշվարկները ցույց են տալիս, որ անօդաչու թռչող սարքի պանելների կողմից արտադրվող հզորության և դրա քաշի հարաբերակցությունը 44 Վտ/գ է։ Համեմատության համար նշենք, որ բնակելի շենքերի համար սովորական սիլիկոնային արևային մարտկոցներն ունեն 0,03 Վտ/գ հարաբերակցություն: Համաձայնեք, որ կա տարբերություն, և դա հսկայական է։
Հայաստանում արևային պանելներ արտադրող առաջին և միակ ընկերությունը Սոլարոնն է։ Տեղադրե՛ք SolarOn արևային կայան և զրոյացրեք էլեկտրաէներգիայի ծախսը:
Գրե՛ք կամ զանգահարեք և ստացեք անվճար հաշվարկ Ձեզ անհրաժեշտ արևային կայանի հզորությանն ու արժեքի վերաբերյալ։
Զանգահարեք 8757, 010 440055
էլ. փոստ ֊ [email protected]




















Արատավոր փակ շրջան. ինչպե՞ս ներգրավել տարբեր գերտերությունների տնտեսական ու անվտանգային շահերը. «Փաս...
300 հազար դրամ տուգանք՝ 700 միլիոնանոց «ջեքփոթի» դիմաց. ինչպես են համայնքային բյուջեները վերածվել ըն...
«Փաշինյանն այստեղ ոչ մի որոշում չի ընդունում, նա հայտնվել է մի վիճակում, երբ իրեն ինչ թելադրում են, ...
Ուսուցիչների որքա՞ն թափուր հաստիք կա դպրոցներում. «Փաստ»
Կոնկրետ քայլերն ու գործողությունները միայն կարող են որևէ բան «ասել». վստահության բացակայությունն ու ...
Իշխանության «առաջարկն» ու ընդդիմության հակաքայլերը. սահմանադրական ճգնաժամը խորանում է. «Փաստ»
Աթարը՝ գյուղում, Եվրոպան՝ խոսքերում. որտե՞ղ է Հայաստանի իրական անկախության տնտեսական հիմքը. «Փաստ»
«Հայաքվե» միավորման հակընդդեմ առաջարկը
Ինչո՞ւ այս անգամ որոշեց վերցնել պատգամավորական մանդատը․ Հարցեր, որոնց պատասխանները երբեք չեք լսի խոր...
Ո՞ւմ է բաժին հասնելու առաջին և ամենաուղիղ հարվածը. «Փաստ»