Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Եթե դեղերը կարողանային խոսել. «Ուժեղ Հայաստանը» Զբոսաշրջության խաբուսիկ աճն առանց առաջընթացի. ինչո՞ւ չենք կարողանում մեր ունեցածը մատուցել աշխարհին. «Փաստ» «Միահեծան, իշխանությունն ամբողջովին իր ձեռքը հավաքած ու բոլորի հանդեպ կասկածամտությամբ լցված անձի հետ գործ ունենք». «Փաստ» Պարզապես մասնավոր սեփականության հափշտակություն. «Փաստ» Անկլավների փոխանակման շուրջ իշխանությունների նոր խոսույթը. ինչո՞ւ ստիպված եղան հետքայլ անել հանրային ճնշման ներքո. «Փաստ» Բաքուն և անձամբ Ալիևն Արցախի հարցում մեծ պարտք ունեն վճարելու շատ երկրների. Զաքարյան Մեծերի խաղը, փոքրերի վճարելիքը. ի՞նչ է սպասվում աշխարհաքաղաքական բախման հանգուցակետում հայտնված երկրներին. «Փաստ» «Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ» Michelin-ի գաղտնի տեսուչները Հայաստանում. ո՞վ կարող է արժանանալ առաջին աստղին. «Փաստ» Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ» Մենաշնորհային «պատնեշների» փլուզումը. ինչպես է դեղերի էժանացման գործընթացը 1,3 մլն քաղաքացու համար ապահովելու հարյուր հազարավոր դրամների խնայողություն. «Փաստ» Քաղաքական «մարտեր առանց կանոնների». «Փաստ»
Եթե դեղերը կարողանային խոսել. «Ուժեղ Հայաստանը»Լեռներում տեղացել է սեզոնի առաջին ձյունը․ ՀունաստանՖրանսիայի ՆԳՆ-ն հաստատել է հոկտեմբերի 17-ի բողոքի ցույցերին ավելի քան 500 հազար մարդու մասնակցությունըՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանին այցելել է Զվարթնոց տաճար«Ռոսատոմը» ՀՀ-ից դրական ազդակներ է ստանում Հայկական ԱԷԿ-ի էներգաբլոկի կառուցման առաջարկի առնչությամբ. ԼիխաչովՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունըԱդրբեջանում կրկին խափանվել է պետական հաստատությունների պաշտոնական կայքերի հասանելիությունըՀոկտեմբերի 19-ին, 20-ին, 21/22/23-ին բազմաթիվ հասցեներում լույս չի լինելուՍպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերինԱննա Ամրոյանը դարձել է Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրՊահանջում ենք ներկայացնել հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագրի մանրամասները․ ՀայտարարությունԿիևի բնակիչները պահանջում են քաղաքապետ Կլիչկոյի հրաժարականըԱնգլիական Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Չելսին» հաղթեց «Էվերթոնին»Ավտովթար Վայոց ձորի մարզում, կա վիրավորՈւժեղ Գյումրի` Ուժեղ ՀայաստանՄենք շարունակելու ենք հոգ տանել Գյումրիի զարգացման և գյումրեցիների կյանքի որակի բարելավման մասին․ Ուժեղ տոն՝ ուժեղ Գյումրիի համար․ Ուժեղ ՀայաստանՔՊ-ն խոչընդոտում էր «Վառեմ-մարեմի» շենքի նորոգմանը, բայց Ս. Կարապետյանի հետ ուժեղ Գյումրի կունենանք․ Ռուբեն ՄխիթարյանՔՊ-ն COP17-ի վրա ծախսած գումարով Գյումրիին 1000 բնակարանով կապահովեր, իրենք այդ ճամփան են ընտրել․ Նարեկ ԿարապետյանՈրտեղ ասում ես` գյումրեցի եմ, էլ ավել բան պետք չէ բացատրել, մենք երբեք մեջքներս ծուռ չե’նք կանգնում․ Լենա ՄաթևոսյանԱդրբեջանը եռում է, Եվրոպան դիմադրում է Թրամփին․ ինչ է փոխվում տարածաշրջանում․ Էդմոն Մարուքյան
Տնտեսություն

ԶՊՄԿ-ի հարկերն իրականում ու բացարձակ թվերով զգալիորեն աճել են՝ հակառակ պնդումների

Պետեկամուտների կոմիտեի կողմից եռամսյակի կտրվածքով 1000 խոշոր հարկատուների ցանկը հրապարակելուց հետո մամուլն առանձին-առանձին անդրադարձավ այս կամ այն հարկատուի գրանցած ցուցանիշներին և որոշ լրատվամիջոցներ այս առումով առանձնացրեցին տարեկան կտրվածքով թիվ մեկ հարկատու՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի գրանցած ցուցանիշները՝ ընդգծելով, որ «եռամսյակային կտրվածքով ԶՄՊԿ-ն զիջել է իր դիրքերը և էականորեն նվազեցրել հարկային պարտավորությունների գծով պետական մուծումները»։

InfoPort.am-ը փորձեց վերլուծել ՊԵԿ-ի հրապարակած տվյալները և ի մասնավորի ԶՄՊԿ-ի եռամսյակային ցուցանիշները։ Համադրելով ՊԵԿ-ի կողմից հրապարակված տվյալները և ԶՄՊԿ-ի բաց աղբյուրներում տեղ գտած հաշվետվությունները, պարզ է դառնում, որ պնմդումները, թե ԶՊՄԿ-ի հարկերը պակասել են, մակերեսային բնույթ են կրում և հիմնված են ՊԵԿ-ի աղյուսակում ձեռնարկության հորիզոնականի իջեցման փաստի վրա լոկ, սակայն այդ վերլուծություններում հաշվի չեն առնվել հարկային մուծումների մասով թվային տվյալները՝ մասնավորապես այս փաստը, որ նախորդ եռամսյակի համեմատ ԶՄՊԿ-ն շուրջ 140 մլն դրամով ավելացրել է հարկերի գծով բյուջետային մուտքերը՝ 2024թ. հունվար-մարտ ամիսներին վճարելով 15.626.783 հազար դրամ հարկ։

Ընդ որում ավելի խորքային վերլուծությունները ցույց են տալիս, որ հաջորդ եռամսյակում ընկերության վճարած հարկերը մի քանի անգամ կգերազանցեն առաջին եռամսյակի տվյալները։ Առաջին եռամսյակում չեն արտացոլվում տարեկան հաշվետվությունները, որոնք ըստ հարկային օրենսգրքի ներկայացվում են ապրիլին, և տարեկան վճարների մեծ մասը՝ ռոյալթիի և շահութահարկի մասով արվում է այդ ամսին։ Ընկերության ֆեյսբուքյան պաշտոնական էջից տեղեկանում ենք, որ արդեն իսկ ապրիլ ամսին ԶՊՄԿ-ն վճարել է մոտ 30 միլիարդ դրամի հարկ։ Բայց սա արդեն կարտացոլվի հաջորդ եռամսյակում։

Սակայն հետաքրքիր է նաև մեկ այլ փաստ։ Նախորդ 10 տարիների նույնիսկ միայն առաջին եռամսյակի հարկային վճարումների տվյալները ցույց են տալիս, որ վերջին երեք տարում հարկային մուտքերը նախորդ տարիների համեմատ կրկնակի, որոշ դեպքերում եռակի կամ քառակի անգամ աճել են։ Թե ինչ օբյեկտիվ  և սուբյեկտիվ պատճառներով  է նախորդ տարիներին ԶՊՄԿ-ն զգալիորեն պակաս հարկեր վճարել, և վերջին տարիներին՝ զգալիորեն ավելացրել հարկային մուծումները՝ առանձին վերլուծության թեմա է։

Սակայն անգամ ամենապարզ fact-cheking-ը ցույց է տալիս, որ հակառակ որոշ լրատվամիջոցներում պնդումներին՝ ԶՊՄԿ-ում սեփականատիրոջ փոփոխությունից հետո հարկային մուտքերը ոչ միայն չեն պակասել, այլև զգալիորեն աճել են։

Ի դեպ, եթե ԶՊՄԿ-ն վերջին երեք տարում անշեղորեն առաջին հարկատուն է՝ տարեկան կտրվածքով,  նախորդող 7 տարների ընթացքում ԶՊՄԿ-ն առաջին հորիզոնականում է եղել միայն մեկ անգամ, մյուս տարիներին զբաղեցնելով հարկատուների ցուցակի, 4-րրդ, 5-երորդ, նույնիսկ 16-երորդ տեղերը։ Սրանք ընդամենը փաստեր են, որոնք այլ կերպ տեսնել ու ներկայացնել հնարավոր է միայն միտումի ու դիտավորության և ոչ օբյեկտիվ լրագրության պարագայում։

 

ԶՊՄԿ-ն հարկատուների ցանկում 2014-2023 թթ-ին


2023 1-ին տեղ 70,881,967
2022 1-ին տեղ 143,933,308
2021 1-ին տեղ 61,958,091
2020 3-րդ տեղ 42,983, 578
2019 2-րդ տեղ 51,360,135
2018 1-ին տեղ 51,093,944
2017 5-րդ տեղ 18,670,324
2016 16-րդ տեղ 9,121,579
2015 2-րդ տեղ 27,505,901
2014 4-րդ տեղ 19,940,784