Ucom-ի ֆիքսված ցանցը արդեն գործում է Արտաշատում
Ucom ընկերության արագ և ժամանակակից ֆիքսված ցանցն արդեն հասանելի է Արտաշատի բնակիչների համար։
Այսուհետ Արտաշատի բաժանորդները ևս կարող են միանալ Unity փաթեթներին և ստանալ ֆիքսված ինտերնետ, շարժական կապ և հեռուստատեսություն մեկ փաթեթում՝ հասանելի սակագներով։
Այս կապակցությամբ ընկերությունը գործարկել է հատուկ առաջարկ՝ միայն Արտաշատի բնակիչների համար։
Մինչև հուլիսի 31-ը ներառյալ Unity 9000 մարզային փաթեթին բաժանորդագրվելու դեպքում փաթեթից կօգտվեն ամսական 8000 դրամով։ Ինչպես նաև, բաժանորդագրվելով Unity 7000 կամ Unity 9000 մարզային փաթեթներից մեկին 12 ամսով, ծառայություններից կօգտվեն երեք ամիս անվճար։
Նշենք, որ զեղչերն ու բարձրորակ կապը միակ նվերները չեն Արտաշատի բնակիչներին՝ Ucom-ի նախաձեռնությամբ Թատրոնի այգում ապահովվել է Wi-Fi 6 նորագույն տեխնոլոգիայով ինտերնետ հասանելություն։
«Արդեն երկրորդ տարին է ինչ մենք անդադար աշխատում ենք մեր ցանցը մարզերում ընդլայնելու նախագծի վրա, ու ես հպարտ եմ, որ մեր ժամանակակից ֆիքսված կապն արդեն գործում է Հայաստանի հնագույն մայրաքաղաք Արտաշատում։ Վստահ եմ, արտաշատցիները բարձր կգնահատեն Ucom-ի փաթեթների հարմարավետությունն ու հասանելիությունը։ Նաև հուսով եմ, որ ամառվա տաք օրերին այգում հանգստացող բնակիչները կվայելեն նորագույն տեխնոլոգիաներով աշխատող Wi-Fi ցանցը», - նշել է Ucom ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։
Պարոն Յիրիկյանն այցելեց նաև քաղաքում ընկերության առաջին բաժանորդին՝ Գրետա Մարգարյանին, ում նվիրեց Unity 20․000 փաթեթից 6 ամսվա ընթացքում անվճար օգտվելու հավաստագիր։
«Ես գիտեի, որ Ucom-ը որակյալ ծառայություն է տալիս, ու ես ինքս էլ շատ գոհ եմ` մենք մի քանի օր է օգտվում ենք։ Ես հեռուստաալիքներն եմ դիտում, աղջիկս էլ ինտերնետից է օգտվում, մեր հարազատների հետ կապի մեջ ենք լինում», - ասել է Գրետա Մարգարյանը։
Հավելենք, որ 2024 թվականի սկզբին Ucom ֆիքսված ցանցը գործարկվել է նաև Աշտարակում։




















Իշխանության համար պայքարը պետք է հանել օրակարգից․ միակ հարցը՝ Հայաստանը չտանել դեպի Արևմուտք․ Մհեր Ա...
Վաշինգտոնը Եվրոպայից կպահանջի վերադարձնել Ուկրաինային ռազմական օգնության համար տրամադրված գումարները
Մանկություն, որ սովորեցնում է մտածել. Մոնտեսսորիի զարգացումը Converse Leasing-ի աջակցությամբ (տեսանյ...
Փաշինյանը խոստացավ բարեկեցություն, բայց բերեց աղքատություն․ Լենա Մաթևոսյան
Զովաբերում 220 վոլտ լարումով ձուկ որսալու հետևանքով 28-ամյա տղամարդը հոսանքահարվել ու մահացել է
Արցախի թեման մնացել է խոսքերի մակարդակում․ ինստիտուտներ չկան, պատասխանատուներ՝ նույնպես. Էդմոն Մարու...
Եթե պետությունն ուզում է լավ մարդ և քաղաքացի ունենալ, պետք է նրան ապահովի որակյալ կրթությամբ. Ատոմ Մ...
Բելառուսում արգելվել է հայկական «Երևան 2800» կոնյակի վաճառքը, այն ճանաչվել է վտանգավոր արտադրանք
«Օրրան»-ի սաները նոր ուսումնական տարին սկսեցին «Մի դրամի ուժը» նախաձեռնության աջակցությամբ
Երևանի որոշ հասցեներում, Նոր Կյանք, Խաշթառակ բնակավայրերում գազանջատումներ կլինեն