Վիլնյուսում ներկայացվել է Լիտվայում արտադրված առաջին արևային մարտկոցը
Կայացել է Լիտվայում արտադրված առաջին արևային մարտկոցի շնորհանդեսը, այն արդեն կարող են ձեռք բերել կենցաղային օգտատերերը և փոքր բիզնեսի ներկայացուցիչները, գրում է Ru.delfi.lt-ը։
Խելացի մարտկոցը արտադրվել է SoliTek ընկերության կողմից, որը հանդիսանում է BOD Group կորպորացիայի մաս: Նոր մարտկոցի արտադրական գիծը ներկայացվել է ապրիլի 19-ին մայրաքաղաքի Բիզնեսի և ինովացիոն կենտրոնում։ BOD Group-ի ղեկավար Վիդմանտաս Յանուլևիչյուսի խոսքով նոր կենտրոնը զրոյական արտանետումների շենք է, որն իրեն ապահովում է անհրաժեշտ ջերմությամբ, ուստի շենքը միացված չէ կենտրոնացված ջեռուցմանը։
SoliTek-ը իր Nova մարտկոցների արտադրությունը կսկսի 2023 թվականին։ Ըստ SoliTek-ի ղեկավար Յուլիուս Սակալաուսկասի, դրա ստեղծման վրա աշխատել են մոտ երեք տարի։ «Միայն հոսքագծում ներդրումները կազմել են մոտ 1,5 մլն եվրո»,- ասել է նա։ Ըստ Սակալաուսկասի, Լիտվայում չկան այնպիսի մասնագետներ, ովքեր ունակ են ստեղծել նման տեխնոլոգիա, ուստի ընկերությունն աշխատել է իր բելգիացի ու թուրք գործընկերների հետ։ Ընկերությունը վաճառում է 5–40 կՎտ/ժ հզորության արևային մարտկոցներ բնակելի սպառողների և բիզնեսի համար:
Ըստ Սակալաուսկասի 10 կՎտ/ժ հզորությամբ մարտկոցի միջին գինը 8000 եվրո է, գինը կախված է հզորությունից։ «Նման մարտկոցը ինքնածախսածածկվում է 6-7 տարվա ընթացքում՝ օգտագործելով պետական աջակցությունը»,- ասել է նա։ Նրա խոսքով այդ մարտկոցը օգտակար կլինի այն մարդկանց համար, ովքեր ցանկանում են չօգտագործված էներգիա պահել արևային էլեկտրակայանից, ինչպես նաև ունենալ էլեկտրաէներգիայի լրացուցիչ աղբյուր, եթե տանը հոսանքը անջատվի։ Նա նկատել է, որ նման մարտկոցը կարող է մի քանի օր տունը էլեկտրականությամբ ապահովել։ Ըստ Սակալաուսկասի, ներկառուցված հոսանքի կուտակիչը օգնում է ապահովել, որ չօգտագործված էներգիան հնարավորինս արդյունավետ կերպով պահպանվի:
SoliTek-ը արևային մոդուլների և էներգիայի պահպանման համակարգերի խոշորագույն արտադրողն է Լիտվայում և ամբողջ Հյուսիսային Եվրոպայում: Ընկերությունը հիմնադրվել է 2009 թվականին և հանդիսանում է BOD Group-ի մաս:
Ինչպես հաղորդվում է, Լիտվայում մեկ տարվա ընթացքում արևային մարտկոցների միջին արժեքը նվազել է 80%-ով։ 1 կՎտ հզորությամբ արևային մարտկոցների միջին արժեքը շուկայում այժմ կազմում է 254 եվրո, ինչը 83%-ով ավելի էժան է, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում, երբ այն կազմում էր 465 եվրո։ Արևային մարտկոցներ վաճառող և արևային էլեկտրակայաններ տեղադրող ավելի քան 30 ընկերությունների հարցումներից հետո պարզվել է, որ այս տարվա մարտին 1 կՎտ արևային մոդուլների միջին արժեքը 24%-ով ցածր է եղել փետրվարի համեմատ։
Հայաստանում արևային պանելներ արտադրող առաջին և միակ ընկերությունը Սոլարոնն է։ Տեղադրե՛ք SolarOn արևային կայան և զրոյացրեք էլեկտրաէներգիայի ծախսը
Գրե՛ք կամ զանգահարեք և ստացեք անվճար հաշվարկ Ձեզ անհրաժեշտ արևային կայանի հզորությանն ու արժեքի վերաբերյալ։
Զանգահարեք 8757, 010 440055
էլ. փոստ ֊ [email protected]




















Արատավոր փակ շրջան. ինչպե՞ս ներգրավել տարբեր գերտերությունների տնտեսական ու անվտանգային շահերը. «Փաս...
300 հազար դրամ տուգանք՝ 700 միլիոնանոց «ջեքփոթի» դիմաց. ինչպես են համայնքային բյուջեները վերածվել ըն...
«Փաշինյանն այստեղ ոչ մի որոշում չի ընդունում, նա հայտնվել է մի վիճակում, երբ իրեն ինչ թելադրում են, ...
Ուսուցիչների որքա՞ն թափուր հաստիք կա դպրոցներում. «Փաստ»
Կոնկրետ քայլերն ու գործողությունները միայն կարող են որևէ բան «ասել». վստահության բացակայությունն ու ...
Իշխանության «առաջարկն» ու ընդդիմության հակաքայլերը. սահմանադրական ճգնաժամը խորանում է. «Փաստ»
Աթարը՝ գյուղում, Եվրոպան՝ խոսքերում. որտե՞ղ է Հայաստանի իրական անկախության տնտեսական հիմքը. «Փաստ»
«Հայաքվե» միավորման հակընդդեմ առաջարկը
Ինչո՞ւ այս անգամ որոշեց վերցնել պատգամավորական մանդատը․ Հարցեր, որոնց պատասխանները երբեք չեք լսի խոր...
Ո՞ւմ է բաժին հասնելու առաջին և ամենաուղիղ հարվածը. «Փաստ»