ԵՄ-ն կարևոր հանգրվանի է հասել արևային էներգիայի առումով
Եվրամիությունն այս տարվա ապրիլին կարևոր հանգրվանի է հասել մաքուր էներգետիկայի անցման հարցում։ Առաջին անգամ արդյունահանվող վառելիքից ստացվող էլեկտրաէներգիայի չափաբաժինը մեկ ամսվա համար կազմել է քառորդ մասից էլ պակաս։ Էներգոանցման առաջատարները դարձել են արևային և քամու էլեկտրակայանները։
«Էմբեր» վերլուծական կենտրոնի տվյալներով՝ 2024 թվականի ապրիլին Եվրամիությունում արդյունահանվող վառելիքից էլեկտրաէներգիայի արտադրությունը կազմել է 23 %, 2023 թվականի ապրիլի համեմատ գրեթե կիսով չափ նվազելով, դա, ըստ փորձագետների, բերել է էլեկտրոէներգետիկ հատվածում արտանետումների նվազման 22 %-ով, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։
Արդյունահանվող վառելիքի բաժնի նվազման հիմնական պատճառները քամին և արևն են, ինչպես նաև հիդրոէներգետիկայի վերականգնումը։
Եվրամիութունում անցած ամիս վերականգնվող էներգիայի աղբյուրներից ստացվող էներգետիկան կազմել է ռեկորդային 54 %, ընդ որում «Էմբերի» փորձագետները նշում են, որ մինչև 2024 թվականը հնարավորություն կա այս ցուցանիշը հասցնել 60-65 %-ի։ Եվրամիության փորձագետները նաև նշել են, որ նոր օրենսդրություն են մշակելու բյուրոկրատական քաշքշուքները վերացնելու, ինչպես նաև եվրոպական սարքավորումների արտադրողների շահերը պաշտպանելու նպատակով։
Արևից և քամուց, ինչպես և հիդրոէլեկտրակայաններից ստացվող էլեկտրաէներգիայի ավելացումը քաղաքական անկախություն է ապահովում եվրամիության համար։
Հայաստանն արևային վահանակներ արտադրող մեկ ընկերություն ունի՝ «Սոլարոնը»։
Սոնա Մանուկյան




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Իշխանությունը չունի Եկեղեցու գործերին միջամտելու ոչ մի իրավունք. «Փաստ»
Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղել
Հայաստանի արդարադատության հրաշքը. երբ ներդրողը դառնում է մեղադրյալ, իսկ պարտքը՝ հանցագործության պատմ...
Ucom-ը FPWC-ի հետ կմասնակցի COP17-ին՝ ներկայացնելով բնապահպանական համագործակցությունը
Հանրային ակտիվության հետևանքը. «Փաստ»