Ճամփորդություն տելեկոմի անցյալով և ապագայով. վերաբացվեց Կապի թանգարանը
Ստանձնելով կապի զարգացման պատմության պահպանումն ու նոր սերունդներին փոխանցելու պատասխանատվությունը՝ Team Telecom Armenia-ն «Թանգարանային գիշեր» միջոցառման շրջանակում վերաբացեց Կապի թանգարանը։
Թանգարանում առաջին շրջայցն անցկացրեց ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ուսանողների համար։
Ողջունելով տելեկոմ ոլորտով հետաքրքրվող հյուրերին՝ Հայկ Եսայանը նշեց, որ, չնայած Կապի թանգարանի երիտասարդ լինելուն, այն պահպանում է հեռահաղորդակցական տեխնոլոգիաների զարգացման մի քանի դարյա պատմություն։
«Հպարտ ենք, որ կարող ենք այս հարուստ ժառանգությունը ներկայացնել և նորարարական մտածելակերպով ոգեշնչել այցելուներին։ Team-ը, որպես Հայաստանի առաջին տելեկոմ ցանցի ժառանգորդ, շարունակում է գրել ոլորտի պատմությունը՝ ներդնելով ամենաարդիական տեխնոլոգիաները: Մեր նպատակն է ոչ միայն պահպանել անցյալի ձեռքբերումները, այլև ձևավորել ապագան»։
Ուսանողներն այցելեցին նաև ընկերության տվյալների կենտրոն, որն ամենամեծերից մեկն է Հայաստանում։ Այստեղից է ապահովվում ինտերնետ և թվային ծառայությունների տրամադրումը միլիոնավոր բաժանորդների՝ երկրի ներսում և դրա սահմաններից դուրս։
Թանգարանի առաջին հյուրերից՝ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի համակարգչային ճարտարագիտություն բաժնի երկրորդ կուրսի ուսանող Միլենա Թովմասյանը, կիսվելով իր տպավորություններով, ասաց, որ այս այցելությունը թանգարան ոչ միայն հետաքրքիր էր բովանդակությամբ, այլև կարևոր էր իր համար մասնագիտության նեղ ուղղությունը ընտրելու ճանապարհին։
Կապի թանգարան այցելությունը եզակի հնարավորություն է բոլոր նրանց համար, ովքեր հետաքրքրված են տեխնոլոգիաների զարգացման պատմությամբ, ցանկանում են տեսնել անցած դարում օգտագործված կապի սարքեր և ավելին իմանալ թվային հեղափոխության մասին:
Թանգարանների գիշեր միջոցառման շրջանակում Կապի թանգարանի դռները ժամը 18:00-ից 22:00-ն բաց կլինեն բոլորի համար։ Հետագայում այն կգործի յուրաքանչյուր ուրբաթ՝ ժամը 13:00-ից 16:00-ն, իսկ խմբային այցերի համար անհրաժեշտ կլինի նախապես գրանցվել՝ զանգահարելով 010410410 հեռախոսահամարին կամ գրելով [email protected] էլ․ հասցեին։ Թանգարանը գտնվում է Երևանի Ազատության պողոտա 24/1 հասցեում:
Տելեկոմ Արմենիա ԲԲԸ-ն (ապրանքանիշը՝ Team Telecom Armenia) հայկական ընկերություն է, որը առաջատար դիրք է զբաղեցնում երկրի հեռահաղորդակցության և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում։ Հանդիսանալով Հայաստանում առաջին տելեկոմ ցանցի ժառանգորդը՝ ընկերությունը ունի ոլորտում ծառայությունների մատուցման ավելի քան 100 տարվա պատմություն։ Team-ը տրամադրում է բջջային և ֆիքսված ինտերնետի, թվային հեռուստատեսության, բջջային և ֆիքսված հեռախոսակապի ծառայություններ թե՛ անհատ, թե՛ կորպորատիվ բաժանորդներին։
Հայաստանի բոլոր բնակիչներին բարձրորակ հեռահաղորդակցության ծառայությունների մատուցումը Team Telecom Armenia-ի նպատակն է։ Դրան հասնելու համար ընկերությունն անընդհատ արդիականացնում ու վերազինում է բջջային և ֆիքսված ցանցերը, գործարկում նոր միջազգային կապուղիներ, որոնք նաև բարձրացնում են Հայաստանում ինտերնետի հուսալիության և անվտանգության մակարդակը։




















Իշխանության համար պայքարը պետք է հանել օրակարգից․ միակ հարցը՝ Հայաստանը չտանել դեպի Արևմուտք․ Մհեր Ա...
Վաշինգտոնը Եվրոպայից կպահանջի վերադարձնել Ուկրաինային ռազմական օգնության համար տրամադրված գումարները
Մանկություն, որ սովորեցնում է մտածել. Մոնտեսսորիի զարգացումը Converse Leasing-ի աջակցությամբ (տեսանյ...
Փաշինյանը խոստացավ բարեկեցություն, բայց բերեց աղքատություն․ Լենա Մաթևոսյան
Զովաբերում 220 վոլտ լարումով ձուկ որսալու հետևանքով 28-ամյա տղամարդը հոսանքահարվել ու մահացել է
Արցախի թեման մնացել է խոսքերի մակարդակում․ ինստիտուտներ չկան, պատասխանատուներ՝ նույնպես. Էդմոն Մարու...
Եթե պետությունն ուզում է լավ մարդ և քաղաքացի ունենալ, պետք է նրան ապահովի որակյալ կրթությամբ. Ատոմ Մ...
Բելառուսում արգելվել է հայկական «Երևան 2800» կոնյակի վաճառքը, այն ճանաչվել է վտանգավոր արտադրանք
«Օրրան»-ի սաները նոր ուսումնական տարին սկսեցին «Մի դրամի ուժը» նախաձեռնության աջակցությամբ
Երևանի որոշ հասցեներում, Նոր Կյանք, Խաշթառակ բնակավայրերում գազանջատումներ կլինեն