Նյու Յորքում կայանատեղին կդառնա հսկա արևային էլեկտրակայան, այն կարտադրի 12 ՄՎտ էներգիա
Նյու Յորք նահանգի ամենամեծ արևային էլեկտրակայանի շինարարությունն է սկսվել է Քեննեդու անվան օդանավակայանում, գրում է Ferra.ru-ն: Այն կզբաղեցնի թիվ 9 ավտոկայանատեղին, իսկ կայանատեղերը կմնան։ Արևային մարտկոցների տարածքը կկազմի 21 ակր։ Կայանը կարտադրի 12 մեգավատ էլեկտրաէներգիա, ինչը բավարար է օդանավակայանի AirTrain համակարգը լիովին սնուցելու համար:
Մնացած ավելցուկային էլեկտրաէներգիայի կեսը կտրամադրվի մոտակա համայնքներին՝ 25 տարով նվազեցնելով էլեկտրաէներգիայի ծախսերը ցածր եկամուտ ունեցող ընտանիքների համար: Ծրագիրը ներառում է նաև 7,5 ՄՎտ էներգիայի պահեստավորման հզորություն պիկ ժամերին էլեկտրաէներգիայի կայուն մատակարարում ապահովելու համար:
Արևային կայանի շինարարությունը բաժանված է երկու փուլի: Առաջինը, որը պետք է ավարտվի մինչև 2025 թվականի մարտը, էլեկտրաէներգիա կտրամադրի հենց օդանավակայանին: Երկրորդ փուլով՝ մինչև 2026 թվականի ապրիլ, էլեկտրակայանը կմիացվի քաղաքային ցանցին և կսկսի էլեկտրաէներգիա մատակարարել բնակիչների տներին։
Հայաստանում արևային պանելներ արտադրող առաջին և միակ ընկերությունը Սոլարոնն է։ Տեղադրե՛ք SolarOn արևային կայան և զրոյացրեք էլեկտրաէներգիայի ծախսը
Գրե՛ք կամ զանգահարեք և ստացեք անվճար հաշվարկ Ձեզ անհրաժեշտ արևային կայանի հզորությանն ու արժեքի վերաբերյալ։
Զանգահարեք 8757, 010 440055
էլ. փոստ ֊ [email protected]




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Իշխանությունը չունի Եկեղեցու գործերին միջամտելու ոչ մի իրավունք. «Փաստ»
Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղել
Հայաստանի արդարադատության հրաշքը. երբ ներդրողը դառնում է մեղադրյալ, իսկ պարտքը՝ հանցագործության պատմ...
Ucom-ը FPWC-ի հետ կմասնակցի COP17-ին՝ ներկայացնելով բնապահպանական համագործակցությունը
Հանրային ակտիվության հետևանքը. «Փաստ»