Բաքուն բուլդոզերով ոչնչացնում է հայկական ժառանգությունը Ղարաբաղում. EurasiaNet
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Միավորված ազգերի կազմակերպության Արդարադատության միջազգային դատարանը (Միջազգային քրեական դատարան) հանձնարարել է, որ Ադրբեջանը պահպանի հայ փախստականների վերադարձի իրավունքը, բայց եթե որևէ հայ ի վերջո վերադառնա, կարող է չճանաչել այն տարածքները, որտեղից փախել է 2023 թվականի վերջին: Այս մասին «Բաքուն բուլդոզերով ոչնչացնում է հայկական ժառանգությունը Ղարաբաղում» վերտառությամբ հոդվածում գրում է EurasiaNet-ը:
«Անցյալ տարվա աշնանից ի վեր, երբ ավարտվեց Ղարաբաղի գրավումը, Ադրբեջանն արագ քայլեր է ձեռնարկել վերականգնելու տարածաշրջանի առանցքային հատվածները՝ ակնհայտորեն ձգտելով հեռացնել հայկական ազդեցության ցանկացած մնացորդ: Փոխակերպումը դուրս է գալիս միայն բնակավայրերի անվանումները փոխելու սահմաններից: Ղարաբաղի մայրաքաղաքը, օրինակ, դեռ խորհրդային տարիներին կոչվել է Ստեփանակերտ, սակայն այժմ վերանվանվել է Խանքենդի։
Արբանյակային նոր պատկերները ցույց են տալիս հայ բնակիչների տների, հայկական եկեղեցիների և մշակութային այլ նշանակալի վայրերի համատարած ավերումը: Ամենակտրուկ փոփոխություններից մեկը «Խանքենդիում» (չակերտները՝ Tert.am, Ստեփանակերտ) մի ամբողջ թաղամասի և ավտոկայանի ավերումն է։ Քանդված տարածքը գտնվում է նախկին Արցախի պետական համալսարանի մոտ, որն այժմ վերանվանվել է Ղարաբաղի համալսարան», գրում է աղբյուրը։
Նշվում է, որ ավերածության մեկ այլ խոշոր օրինակ է Շուշի քաղաքի մերձակայքում գտնվող հայկական Քարին տակ կոչվող գյուղը, որը, ըստ երևույթին, ամբողջությամբ բուլդոզերով է քանդվել: Քանդման պատճառը պարզ չէ։
Արբանյակային պատկերները ցույց են տալիս, որ քանդման համար նշված որոշ մասնավոր տների ներսում գտնվող անձնական գույքը նետվել է որպես աղբ:
Աղբյուրը հիշեցնում է նաև Արցախի ԱԺ շենքի, Վետերանների տան քանդումը:
«Ադրբեջանի կառավարության կործանարար հարվածի տիրութում են հայկական եկեղեցիները, գերեզմանատները և ուղղափառ քրիստոնեական կրոնական խորհրդանիշները: Հայկական աղոթատեղիների քանդման փաստագրված դեպքեր են գրանցվել Շուշիում և Լաչինում։ Նույն կերպ քանդվել են արձաններն ու հուշարձանները, որոնք կապված են Ղարաբաղի խորհրդային և հայկական ժառանգության հետ։ Օրինակ, հանվել է բոլշևիկ հեղափոխական Ստեփան Շահումյանի արձանը, որի անունով կոչվել է Ղարաբաղի մայրաքաղաքը, ինչպես նաև հայ քաղաքական և ռազմական գործիչների այլ հուշարձաններ։
Համենայն դեպս, ադրբեջանական քանդման ջանքերի մի մասը հակասում է ՄՔԴ-ի նոյեմբերին տրված վճռին, որը պահանջում էր Ադրբեջանից, վկայակոչելով Բաքվի պարտավորությունները Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայով, ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները հայկական մշակութային ժառանգության վրա ազդող վանդալիզմի և պղծման գործողությունները կանխելու և պատժելու համար», - նշված է հոդվածում։




















Ինչո՞ւ այս անգամ որոշեց վերցնել պատգամավորական մանդատը․ Հարցեր, որոնց պատասխանները երբեք չեք լսի խոր...
Արատավոր փակ շրջան. ինչպե՞ս ներգրավել տարբեր գերտերությունների տնտեսական ու անվտանգային շահերը. «Փաս...
«Փաշինյանն այստեղ ոչ մի որոշում չի ընդունում, նա հայտնվել է մի վիճակում, երբ իրեն ինչ թելադրում են, ...
«Հայաքվե» միավորման հակընդդեմ առաջարկը
ԶՊՄԿ-ի առաջադրած քեյսի վերլուծությունները և հաղթող թիմը՝ CaseKey բիզնես խնդիրների լուծման մրցույթում
Իշխանության «առաջարկն» ու ընդդիմության հակաքայլերը. սահմանադրական ճգնաժամը խորանում է. «Փաստ»
Աթարը՝ գյուղում, Եվրոպան՝ խոսքերում. որտե՞ղ է Հայաստանի իրական անկախության տնտեսական հիմքը. «Փաստ»
Ո՞րն է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Աշոտ Ֆարսյանի կյանքի կարգախոսը. տեսանյութ
Բարձրավոլտ ինքնիշխանություն. ո՞ւմ ձեռքում կհայտնվի գլխավոր «ռուբիլնիկը». «Փաստ»
Լրագրողների նկատմամբ այս վերաբերմունքի նպատակը մեկն է՝ լռեցնել ազատ խոսքը, քննադատություններն ու սու...