Վերակառուցելու ենք միասին․Իդեալ համակարգը Լոռու մարզում է
Մշտապես կարևորելով ընկերության կորպորատիվ սոցիալական պատասխանատվությունը Իդեալ համակարգը Լոռու մարզում է։ Տեղում ծանոթանալով բնական աղետի հասցրած վնասներին Իդեալ համակարգը որոշում է կայացրել Ալավերդի քաղաքի 100 ընտանիքների տրամադրել 100 000 դրամ արժողությամբ նվեր քարտեր, որոնց միջոցով նրանք կկարողանան Իդեալ համակարգի Վանաձորի նորաբաց մասնաճյուղից ընտրել ներքին հարդարման ցանկացած ապրանք։
Կարևորելով մարզերի դերը տնտեսության զարգացման գործընթացում Իդեալ համակարգը իր ռազմավարական տեսլականի կենտրոնում է պահում ՀՀ մարզերը։ Մարզերի կայուն զարգացման Իդեալ համակարգի տարբերակը նոր աշխատատեղերի ստեղծումն է, որն էլ ընկերությունը իրականացնում է մարզերում նոր խանութ-սրահների բացմամբ և արդիականացմամբ։
Այս տարի արդեն հաճախորդներին է հանձնվել Գյումրու ամբողջովին նոր կոնցեպտով խանութ-սրահը , իսկ Վանաձոր քաղաքի նոր՝ Տիգրան Մեծի 81 հասցեում, պատրաստվում են պաշտոնական բացմանը։ Իդեալ համակարգը շարունակելու է իր ուշադրության կենտրոնում պահել Լոռու մարզը և հանդես կգա աղետից տուժած հայրենակիցների համար նոր սոցիալական ծրագրերով։




















Իշխանության համար պայքարը պետք է հանել օրակարգից․ միակ հարցը՝ Հայաստանը չտանել դեպի Արևմուտք․ Մհեր Ա...
Վաշինգտոնը Եվրոպայից կպահանջի վերադարձնել Ուկրաինային ռազմական օգնության համար տրամադրված գումարները
Մանկություն, որ սովորեցնում է մտածել. Մոնտեսսորիի զարգացումը Converse Leasing-ի աջակցությամբ (տեսանյ...
Փաշինյանը խոստացավ բարեկեցություն, բայց բերեց աղքատություն․ Լենա Մաթևոսյան
Զովաբերում 220 վոլտ լարումով ձուկ որսալու հետևանքով 28-ամյա տղամարդը հոսանքահարվել ու մահացել է
Արցախի թեման մնացել է խոսքերի մակարդակում․ ինստիտուտներ չկան, պատասխանատուներ՝ նույնպես. Էդմոն Մարու...
Եթե պետությունն ուզում է լավ մարդ և քաղաքացի ունենալ, պետք է նրան ապահովի որակյալ կրթությամբ. Ատոմ Մ...
Բելառուսում արգելվել է հայկական «Երևան 2800» կոնյակի վաճառքը, այն ճանաչվել է վտանգավոր արտադրանք
«Օրրան»-ի սաները նոր ուսումնական տարին սկսեցին «Մի դրամի ուժը» նախաձեռնության աջակցությամբ
Երևանի որոշ հասցեներում, Նոր Կյանք, Խաշթառակ բնակավայրերում գազանջատումներ կլինեն