Չինաստանում կառուցել են ամենամեծ անապատային էեկտրակայանը
Չինաստանի Սինտյան նահանգում կառուցել են աշխարհում ամենամեծ արևային էլեկտրակայանն անապատային տարածքում։ Ուրումչի քաղաքի Միդուն շրջանում ահռելի գեներացնող համալիր է վեր խոյացել, որի հզորությունը կազմում է 3,5 ԳՎտ։
Մասնագետների հաշվարկներով՝ արևային համալիրը կարող է տարեկան արտադրել մինչև 6 միլիարդ ԿՎտ ժամ էլեկտրաէներգիա, ինչը համարժեք է գրեթե 2 միլիոն տոննա ածխի սպառման։ Ածխաթթու գազի արտանետումների կրճատումը կազմելու է տարեկան 6 միլիոն տոննա։
Անապատային նախագծի հաջող իրականացումն ու շահագործման հանձնումը շարունակելու է կանաչ էներգետիկայի դինամիկ զարգացումը, որը դարձել է Չինաստանի տնտեսության առանցքային ոլորտներից մեկը։
Ընդամենն օրեր առաջ էլ Չինաստանի ազգային ատոմային կորպորացիան մեկնարկել էր աշխարհում ամենախոշոր ծովային արևային էլեկտրակայանի շինարարությունը։ Նոր էլեկտրակայանը կառուցում են Դեղին ծովի առափնյա հատվածում՝ Յան Յունգան քաղաքում։
Ակնկալվում է, որ այս նախագիծը թույլ կտա տնտեսել տարեկան առնվազն 680 հազար տոննա ածխային համարժեք, կրճատել ածխաթթու գազի արտանետումները 1,7 միլիոն տոննայով։
Մասշտաբային այս ծրագրերը Չինաստանին հնարավորություն են տալիս ամբողջությամբ թոթափել կախվածությունն ածխից և ողջ էլեկտրաէներգիան ստանալ արևից և վերականգնվող այլ աղբյուրներից, մյուս կողմից էլ Չինաստանը պահպանում է արևային սարքավորումների արտադրողի և արտահանողի համաշխարհային առաջատարի դերը և ավելի ու ավելի է զարգանում այդ ուղղությամբ։
Հայաստանն արևային վահանակներ արտադրող մեկ ընկերություն ունի՝ «Սոլարոնը»։




















Արատավոր փակ շրջան. ինչպե՞ս ներգրավել տարբեր գերտերությունների տնտեսական ու անվտանգային շահերը. «Փաս...
300 հազար դրամ տուգանք՝ 700 միլիոնանոց «ջեքփոթի» դիմաց. ինչպես են համայնքային բյուջեները վերածվել ըն...
«Փաշինյանն այստեղ ոչ մի որոշում չի ընդունում, նա հայտնվել է մի վիճակում, երբ իրեն ինչ թելադրում են, ...
Ուսուցիչների որքա՞ն թափուր հաստիք կա դպրոցներում. «Փաստ»
Կոնկրետ քայլերն ու գործողությունները միայն կարող են որևէ բան «ասել». վստահության բացակայությունն ու ...
Իշխանության «առաջարկն» ու ընդդիմության հակաքայլերը. սահմանադրական ճգնաժամը խորանում է. «Փաստ»
Աթարը՝ գյուղում, Եվրոպան՝ խոսքերում. որտե՞ղ է Հայաստանի իրական անկախության տնտեսական հիմքը. «Փաստ»
«Հայաքվե» միավորման հակընդդեմ առաջարկը
Ինչո՞ւ այս անգամ որոշեց վերցնել պատգամավորական մանդատը․ Հարցեր, որոնց պատասխանները երբեք չեք լսի խոր...
Ո՞ւմ է բաժին հասնելու առաջին և ամենաուղիղ հարվածը. «Փաստ»