Գինեսի ռեկորդների գիրքը 2-ամյա տղային ճանաչել է աշխարհում ամենաերիտասարդ նկարիչը (լուսանկարներ)
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Գինեսի համաշխարհային ռեկորդների գիրքը պաշտոնապես հաստատել է, որ գանացի փոքրիկը, որը հուլիսին կդառնա երկու տարեկան, աշխարհի ամենաերիտասարդ տղա նկարիչն է: Այս մասին հայտնում է Smithsonian Magazine-ը։
Հայտնի է, որ Էյս Լիամ Անկրան սկսել է կտավներ ստեղծել վեց ամսականից և արդեն վաճառել է իր աշխատանքներից 15-ն անհատական ցուցահանդեսում, որն այցելել է Գանայի առաջին տիկին Ռեբեկա Ակուֆո-Ադդտան և գնել նրա աշխատանքներից մեկը։
Էյս-Լիամի առաջին նկարը պատահաբար է ստեղծվել. նրա մայրը՝ նկարչուհի Շանտել Կուկուա Էգանը, ցանկանում էր զվարճացնել տղային, մինչ ինքն աշխատում էր իր նկարների վրա, ուստի կտավը դրել է հատակին, իսկ երեխան սողացել է դրա վրա և ներկերով ներկել:
Տղայի մայրը ռեկորդի գրանցման համար դիմել էր անցյալ ամառ։ Մի քանի ամիս անց նրանց հետ կապ են հաստատել և բացատրեցին, որ Էյս-Լիամը պետք է համապատասխանի որոշակի պահանջների՝ գրանցման իրավունք ստանալու համար:
Նշվում է, որ տղան իր նկարները նկարելիս կիրառում է ձեռքերի և մարմնի միջոցով կտավի վրա ակրիլային ներկ քսելու տեխնիկան՝ դրանով իսկ ստեղծելով եզակի աբստրակտ գործեր։





















ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթը Mining Armenia Forum 2026-ին
Գյումրիում հայտարարվել է մասշտաբային բարեգործական նախաձեռնության մասին. Քըրք Քըրքորյան փողոցը կհիմնա...
Ամուլսարի հանքարդյունաբերական ծրագրի բնապահպանական ռիսկերը կներկայացվեն COP17-ի Կանաչ գոտում. Լիանա ...
Ինչ եղանակ է սպասվում հոկտեմբերի 20-ից 23-ին
Ես Երևանում եմ, բայց Բաքվում մեր հայրենակիցներն ամբողջությամբ մեկուսացված են. Գագիկ Ծառուկյան
Ահազանգ Շիկահողից. երբ բնությունն աղաղակում է, իսկ աշխարհը «կանաչ» ֆորումներ է անցկացնում. «Փաստ»
Թրամփը կարծում է, որ Զելենսկին չի ցանկանում կանգնեցնել պատերազմը
ՔՊ-ն COP17-ի վրա ծախսած գումարով Գյումրիին 1000 բնակարանով կապահովեր, իրենք այդ ճամփան են ընտրել․ Նա...
Առաջիկայում ավելի ինտենսիվ ու մասշտաբային կերպով, այդ ամենի առանցքը դառնալու է հենց արհեստական բանակ...
Ընտրություններն ապացուցեցին, որ խոր անդունդ կա կառավարության և ժողովրդի միջև. Մենուա Սողոմոնյան