Մի դրամի ուժը՝ Կյանքի ճանապարհին․ հունիսի շահառուն Հզոր Միտքն է
IDBank-ն ու Idram-ն ամփոփում են «Մի դրամի ուժը» նախաձեռնության մայիս ամսվա ծրագիրը, որի շահառուն էպիլեպսիա ունեցող երեխաների ախտորոշմամբ, դեղորայքի ապահովման հարցերով ու բուժմամբ զբաղվող «Կյանքի ճանապարհ» բարեգործական հասարակական կազմակերպությունն էր։ Հավաքված 4․101․050 դրամ գումարը ՀԿ-ն ուղղելու է իր շահառու ընտանիքների հոգսերի թեթևացմանը։
Ընկերություններից տեղեկացնում են, որ «Մի դրամի ուժը» նախաձեռնության հունիս ամսվա շահառուն «Հզոր միտք» հասարակական կազմակերպությունն է, որն իրականացնում է ոչ ֆորմալ կրթական ծրագրեր, փորձի փոխանակում և այլ տարատեսակ միջոցառումներ՝ նպաստելով երիտասարդների առաջխաղացմանն ու մարզաբնակ երիտասարդների շրջանում ճկուն մտածելակերպի զարգացմանը։
«Երբ խոսում ենք մեր հայրենիքի ապագայից, առաջին հերթին պետք է հաշվի առնենք, որ այդ ապագան կերտող է պետք։ Իսկ այդ կարևոր ու պատասխանատու առաքելությունը բոլոր ժամանակներում էլ դրվել է երիտասարդության ուսերին։ «Հզոր միտք» ՀԿ-ն մեկն է այն նախաձեռնություններից, որի գործունեությունն օրինակելի է հենց երիտասարդների հզորացման առումով», – նշում է Իդրամի և IDBank-ի հաղորդակցման բաժնի ղեկավար Տաթևիկ Վարդևանյանը։
«Արդեն 2-րդ անգամ ենք համագործակցում IDBank-ի ու Idram-ի հետ և սա խոսում է փոխադարձ վստահության մասին։ «Մի դրամի ուժը» ծրագրի շրջանակում տրամադրված գումարն ուղղվելու է ամռանը Կոտայքի մարզի Մարմարիկ գյուղում կայանալիք «Հորիզոն» առաջնորդական ճամբարի կազմակերպմանը, որը հնարավորություն է ընձեռելու մարզերից շուրջ 70 երիտասարդների ստանալ առաջնորդի հմտություններ, շփվել գաղափարակից գործարարների հետ, համայնքների ակտիվացմանն ուղղված գաղափարներ գեներացնել», – նշում է «Հզոր միտք» ՀԿ նախագահ Մհեր Մկրտչյանը։
Դուք ևս կարող եք միանալ մեր լուսավոր ու բարի գործերին։ Ընդամենը Ձեր բոլոր վճարումները կատարեք Idram&IDBank հավելվածով, IDBanking.am առցանց հարթակով, Իդրամի և Բանկի տերմինալներով, և Ձեր յուրաքանչյուր վճարման դիմաց ընկերությունները մեկ դրամ կտրամադրեն կարևորագույն նշանակություն ունեցող ծրագրերի և նախաձեռնությունների իրագործմանը։
ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ ԵՆ ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ




















Վաշինգտոնը Եվրոպայից կպահանջի վերադարձնել Ուկրաինային ռազմական օգնության համար տրամադրված գումարները
Մանկություն, որ սովորեցնում է մտածել. Մոնտեսսորիի զարգացումը Converse Leasing-ի աջակցությամբ (տեսանյ...
ԶՊՄԿ-ի տնտեսական ազդեցությունը․ ինչպես է խոշոր արդյունաբերական ընկերությունը ձևավորում նոր հնարավորո...
Իշխանության համար պայքարը պետք է հանել օրակարգից․ միակ հարցը՝ Հայաստանը չտանել դեպի Արևմուտք․ Մհեր Ա...
Արցախի թեման մնացել է խոսքերի մակարդակում․ ինստիտուտներ չկան, պատասխանատուներ՝ նույնպես. Էդմոն Մարու...
Զովաբերում 220 վոլտ լարումով ձուկ որսալու հետևանքով 28-ամյա տղամարդը հոսանքահարվել ու մահացել է
Փաշինյանը խոստացավ բարեկեցություն, բայց բերեց աղքատություն․ Լենա Մաթևոսյան
Բելառուսում արգելվել է հայկական «Երևան 2800» կոնյակի վաճառքը, այն ճանաչվել է վտանգավոր արտադրանք
Եթե պետությունն ուզում է լավ մարդ և քաղաքացի ունենալ, պետք է նրան ապահովի որակյալ կրթությամբ. Ատոմ Մ...
«Օրրան»-ի սաները նոր ուսումնական տարին սկսեցին «Մի դրամի ուժը» նախաձեռնության աջակցությամբ