Առողջապահական սարքավորումների լիզինգ՝ 1% տոկոսադրույքով
Ակբա Լիզինգի և «Էսզեթ Ֆարմա» ընկերության համագործակցության շնորհիվ Հայաստանում գործող բժշկական և ատամնաբուժական ընկերություններն այսուհետ կկարողանան Եվրոպայից, Ճապոնիայից, Միացյալ նահանգներից և Կանադայից բերված վերջին սերնդի բժշկական և ատամնաբուժական սարքավորումները ձեռք բերել Ակբա Լիզինգի միջոցով՝ տարեկան ընդամենը 1% տոկոսադրույքով:
«Ակբա Լիզինգն ու «Էսզեթ Ֆարման» համագործակցում են երկար տարիներ։ Այսօր համագործակցության հուշագիր ստորագրեցինք «Էսզեթ Ֆարմայի» հետ, որը կամրապնդի մեր համագործակցությունը և մեր հաճախորդներին ավելի լավ և հետաքրքիր պայմաններով լիզինգի տարբերակներ կառաջարկի։ Մասնավորապես եվրոպական արտադրության էներգախնայող սարքավորումները հնարավորություն կլինի ֆինանսավորել տարեկան 1% տոկոսադրույքով և 10% կանխավճարով»,– նշել է Ակբա Լիզինգի գլխավոր տնօրեն Աղասի Գասպարյանը:
«Այսօր ստորագրեցինք հուշագիր մեր բազմամյա գործընկեր Ակբա Լիզինգի հետ այն հույսով, որ կկարողանանք ատամնաբույժներին, ատամնատեխնիկներին և բժիշկներին առաջարկել ամենաժամանակակից և որակյալ սարքավորումները՝ հնարավորություն տալով նրանց այդ սարքավորումներով աշխատել և ընդունել հաճախորդներին»,– նշել է «Էսզեթ Ֆարմա» ընկերության հիմնադիր տնօրեն Երեմ Սարգսյանը։
Շուկայում 23 տարի գործող «Էսզեթ Ֆարմա» ընկերությունը զբաղվում է բժշկական, ատամնաբուժական սարքավորումների և նյութերի ներկրմամբ և վաճառքով։ Այն ավելի քան 100 արտասահմանյան առաջատար ընկերությունների ներկայացուցիչ է Հայաստանում:
Ակբա Լիզինգի 100% բաժնետերն Ակբա բանկն է։
Ակբա Լիզինգը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։
Մանրամասն՝ տեսանյութում։




















Վաշինգտոնը Եվրոպայից կպահանջի վերադարձնել Ուկրաինային ռազմական օգնության համար տրամադրված գումարները
Մանկություն, որ սովորեցնում է մտածել. Մոնտեսսորիի զարգացումը Converse Leasing-ի աջակցությամբ (տեսանյ...
ԶՊՄԿ-ի տնտեսական ազդեցությունը․ ինչպես է խոշոր արդյունաբերական ընկերությունը ձևավորում նոր հնարավորո...
Իշխանության համար պայքարը պետք է հանել օրակարգից․ միակ հարցը՝ Հայաստանը չտանել դեպի Արևմուտք․ Մհեր Ա...
Արցախի թեման մնացել է խոսքերի մակարդակում․ ինստիտուտներ չկան, պատասխանատուներ՝ նույնպես. Էդմոն Մարու...
Զովաբերում 220 վոլտ լարումով ձուկ որսալու հետևանքով 28-ամյա տղամարդը հոսանքահարվել ու մահացել է
Փաշինյանը խոստացավ բարեկեցություն, բայց բերեց աղքատություն․ Լենա Մաթևոսյան
Բելառուսում արգելվել է հայկական «Երևան 2800» կոնյակի վաճառքը, այն ճանաչվել է վտանգավոր արտադրանք
Եթե պետությունն ուզում է լավ մարդ և քաղաքացի ունենալ, պետք է նրան ապահովի որակյալ կրթությամբ. Ատոմ Մ...
«Օրրան»-ի սաները նոր ուսումնական տարին սկսեցին «Մի դրամի ուժը» նախաձեռնության աջակցությամբ