Գրանցվել է 604 դեպք, որից 159-ը՝ արտակարգ
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հունիսի 10-ից 16-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 604 դեպք, որից 159-ը՝ արտակարգ: Մասնավորապես՝ հրդեհի՝ 76, փլուզման` 4, ուժեղ կարկուտի՝ 3, դժբախտ պատահարի, հեղեղման, սելավի, տեղատարափ անձրևի, ուժեղ քամու, քարաթափման՝ 2-ական, որոնողափրկարարական, դարափուլի, կենսաապահովման կոմունալ համակարգերում վթարի, ջրահեղձման` 1-ական, օձի նկատման՝ 107, կեղծ ահազանգի՝ 9, ինքնասպանության փորձի՝ 14, թունավորման, վայրի կենդանիների հարձակման` 10-ական, ճանապարհատրանսպորտային պատահարի՝ 43, ինչպես նաև՝ կենցաղային կանչի՝ 203, հրդեհի ծագման սպառնալիքի՝ 33, հրդեհի կեղծ կանչի՝ 23, 53 այլ դեպքեր:
Եղանակային պայմաններով և այլ գործոններով պայմանավորված գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման 18 դեպք: Փրկարարներն օգնություն են ցուցաբերել 35 քաղաքացու և անվտանգ տարածք տեղափոխել ավտոճանապարհներին արգելափակված 26 տրանսպորտային միջոց: Նախորդ շաբաթվա ընթացքում տուժել է 93, զոհվել՝ 11 մարդ: Փրկարարական գործողությունների արդյունքում փրկվել է 10 մարդ: Փրկարար ծառայությունը հորդորում է պահպանել անվտանգության կանոնները:




















Վաշինգտոնը Եվրոպայից կպահանջի վերադարձնել Ուկրաինային ռազմական օգնության համար տրամադրված գումարները
Մանկություն, որ սովորեցնում է մտածել. Մոնտեսսորիի զարգացումը Converse Leasing-ի աջակցությամբ (տեսանյ...
ԶՊՄԿ-ի տնտեսական ազդեցությունը․ ինչպես է խոշոր արդյունաբերական ընկերությունը ձևավորում նոր հնարավորո...
Իշխանության համար պայքարը պետք է հանել օրակարգից․ միակ հարցը՝ Հայաստանը չտանել դեպի Արևմուտք․ Մհեր Ա...
Արցախի թեման մնացել է խոսքերի մակարդակում․ ինստիտուտներ չկան, պատասխանատուներ՝ նույնպես. Էդմոն Մարու...
Զովաբերում 220 վոլտ լարումով ձուկ որսալու հետևանքով 28-ամյա տղամարդը հոսանքահարվել ու մահացել է
Փաշինյանը խոստացավ բարեկեցություն, բայց բերեց աղքատություն․ Լենա Մաթևոսյան
Բելառուսում արգելվել է հայկական «Երևան 2800» կոնյակի վաճառքը, այն ճանաչվել է վտանգավոր արտադրանք
Եթե պետությունն ուզում է լավ մարդ և քաղաքացի ունենալ, պետք է նրան ապահովի որակյալ կրթությամբ. Ատոմ Մ...
«Օրրան»-ի սաները նոր ուսումնական տարին սկսեցին «Մի դրամի ուժը» նախաձեռնության աջակցությամբ