Չինաստանում արևային էներգիայի ավելցուկ է, էներգահամակարգն ի վիճակի չէ այդքան շատ էներգիա օգտագործել և պահեստավորել
Ինչպես հաղորդում են Business Insider-ը և Reuters-ը, չինական էներգետիկ արդյունաբերությունը կանգնած է անսպասելի խնդրի՝ արտադրված էլեկտրաէներգիայի ավելցուկի առաջ, գրում է overclockers.ru-ն։ Ինչպես պարզվել է Չինաստանը չափազանց շատ արևային մարտկոցներ է տեղադրել և դրանք այնքան էներգիա են արտադրում, որ այն ծախսելու և պահելու տեղ չկա: Որոշ այլ երկրներ ևս բախվել են նման խնդրի, օրինակ Գերմանիան, որտեղ արևային էներգիայի արտադրության պիկ ժամերին էլեկտրաէներգիայի արժեքը 90 %-ով նվազում է։
Լրագրողները նշում են, որ ստեղծված իրավիճակը Չինաստանի իշխանություններին և կարգավորող մարմիններին ստիպել է նվազեցնել արևային արդյունաբերության սուբսիդիաները։ Այնուամենայնիվ, նույնիսկ նման պայմաններում, Չինաստանն առաջ է մյուս երկրներից նոր արևային մարտկոցների տեղակայման տեմպերով, դրանց ընդհանուր հզորությունն արդեն 660 ԳՎտ է՝ ԱՄՆ-ի մոտավորապես 180-200 ԳՎտ-ի դիմաց: Կանաչ էներգիայի զարգացումը նպաստում է Երկնային կայսրության ղեկավարության սահմանած նպատակին, որն է ածխածնային չեզոքության հասնել մինչև 2050 թվականը։ Խոսքն արևային մարտկոցների, հողմային տուրբինների և էլեկտրական մեքենաների մասին է։
Ակնկալվում է, որ Չինաստանը կավելացնի արևային մարտկոցների արտահանումը այլ երկրներ, ինչը կարող է հանգեցնել գների իջեցման և տեղական արտադրողների հետ մրցակցության աճի: Բուն երկրում անհրաժեշտ է մեծացնել էլեկտրական էներգիայի պահեստավորման համակարգերի ընդհանուր հզորությունը, այնտեղ հիմնականում դրանք հիմնված են տարբեր տեսակի մարտկոցների վրա, ինչպիսիք են լիթիում-իոնային, կապարաթթվային և նատրիում-իոնային կուտակման մարտկոցները:
Հայաստանում արևային պանելներ արտադրող առաջին և միակ ընկերությունը Սոլարոնն է։ Տեղադրե՛ք SolarOn արևային կայան և զրոյացրեք էլեկտրաէներգիայի ծախսը:
Գրե՛ք կամ զանգահարեք և ստացեք անվճար հաշվարկ Ձեզ անհրաժեշտ արևային կայանի հզորությանն ու արժեքի վերաբերյալ։
Զանգահարեք 8757, 010 440055
էլ. փոստ ֊ [email protected]




















Մենք կբերենք խաղաղություն՝ առանց մեր անկախությունից հրաժարվելու. Ուժեղ Հայաստան
«Սեպտեմբերի 21-ը պետք է դառնա Հայաստանի ինքնիշխանության վերականգնման օրը». Խաչիկ Ասրյան
Ուժեղ Հայաստան լինելու է. Տիգրան Աբրահամյան
Քաղաքականապես հասուն ազգերը երկու կարգավիճակ ունեն․ կա՛մ ունեն անկախ պետականություն, կա՛մ պայքարում ...
Երկու ճանապարհ կար փողոցային պայքար սկսելու․ Նարեկ Կարապետյան
74 էջանոց «գլուխգործոց» կամ մարդամեկի կյանքի գլխավոր մատնագիրը. Հրայր Կամենդատյան
Մենք նոր արմատներ ենք գցելու այն հողում, որից փորձելու են մեզ արմատախիլ անել․ Գոհար Մելոյան
Team-ը՝ «Գիտության շաբաթ 2026»-ի տեխնոլոգիական գործընկեր
Ամփոփվել են հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններին կուսակցությունների և դաշինքների առաջադրումները
Պահել Տիգրանաշենը հայկական. Զարգացում և ոչ թէ հանձնում. Նարեկ Կարապետյան