Կոնվերս Բանկ. Գործընկերային պատմություններ՝ Պորկետտա
Պորկետտա ընկերությունը հիմնադրվել է 2020թ՝ շուկայում ոչ թե քանակական, այլ որակական փոփոխությունների մտադրությամբ: Այդ իսկ պատճառով էլ արտադրության կազմակերպման հիմքում դրվել է ճշտապահությունը, խիստ վերահսկողությունը խոզի մսի արտադրության յուրաքանչյուր փուլի նկատմամբ:
«Խոզի մսի որակի ապահովումն ու պատշաճ վերահսկողությունը մեր գերակայություններից է և մեր արտադրանքի նկատմամբ պահանջարկի կարևորագույն գործոններից մեկը: Այսօր խոզաբուծարանում մոտ 900 գլուխ անասուն կա, ապահովվում ենք մսի արտադրության ողջ ցիկլը՝ ունենք ծնարան, նախաբտարան, բտարան, ժամանակակից սարքավորումներով հագեցած լաբորատորիա և սպանդանոց: Գործում է կարանտինային ռեժիմ, ապահովվում է առավելագույն անվտանգություն և լավագույն որակ»,-ասում է Պորկետա ընկերության համահիմնադիր Արմեն Մանուկյանը:
Ներկայում բիզնեսը ընդլայնման փուլում է. նոր ավտոմատացված հոսքագծեր, սարքավորումներ են մոնտաժվել:
«Սարքավորումներ ներկրվել են հիմնականում Եվրոպայից. լիզինգային ֆինանսավորում իրականացրել է Կոնվերս Բանկը: Տեխնիկական վերազինման արդյունքում ավտոմատացվել է գործընթացների մեծ մասը, հնարավորություն է ստեղծվել ավելացնելու անասնագլխաքանակը, ինչը շատ կարևոր է շուկայում մրցունակության ապահովման նկատառումով»,- ասում է մեր զրուցակիցը:
Տեսանյութն՝ այստեղ
Կոնվերս Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:




















Արատավոր փակ շրջան. ինչպե՞ս ներգրավել տարբեր գերտերությունների տնտեսական ու անվտանգային շահերը. «Փաս...
Ինչո՞ւ այս անգամ որոշեց վերցնել պատգամավորական մանդատը․ Հարցեր, որոնց պատասխանները երբեք չեք լսի խոր...
«Փաշինյանն այստեղ ոչ մի որոշում չի ընդունում, նա հայտնվել է մի վիճակում, երբ իրեն ինչ թելադրում են, ...
Աթարը՝ գյուղում, Եվրոպան՝ խոսքերում. որտե՞ղ է Հայաստանի իրական անկախության տնտեսական հիմքը. «Փաստ»
ԶՊՄԿ-ի առաջադրած քեյսի վերլուծությունները և հաղթող թիմը՝ CaseKey բիզնես խնդիրների լուծման մրցույթում
Իշխանության «առաջարկն» ու ընդդիմության հակաքայլերը. սահմանադրական ճգնաժամը խորանում է. «Փաստ»
«Հայաքվե» միավորման հակընդդեմ առաջարկը
Օ դրամ գույքահարկ․ Հրայր Կամենդատյան
Ո՞րն է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Աշոտ Ֆարսյանի կյանքի կարգախոսը. տեսանյութ
Բարձրավոլտ ինքնիշխանություն. ո՞ւմ ձեռքում կհայտնվի գլխավոր «ռուբիլնիկը». «Փաստ»