Արևային էներգիան շեշտակի աճում է It-գիգանտների շնորհիվ
Արևային էներգետիկան դարձել է առաջատարը վերականգնվող էներգիայի բոլոր աղբյուրների մեջ։ Արևային էներգետիկայի նման շեշտակի աճը պայմանավորված է դրա նկատմամբ խոշոր տեխնոլոգիական ընկերությունների հետաքրքրությամբ։ Այդ ընկերությունները փորձում են մաքուր էներգիայով ապահովել իրենց տվյալների կենտրոնները, որոնք գլոբալ համացանցի և արհեստական բանականության հավելվածների հիմքն են, միայն «Amazon»-ը, «Microsoft»-ը, «Meta» պլատֆորմը և «Google»-ը վերջին 5 տարում իրականացրել են ԱՄՆ-ում արևային էներգետիկայի ոլորտի խոշոր նախագծերի 40 %-ը։
Վերականգնվող էներգիայի աղբյուրների օգտին է խոսում նաև դրա գինը, որը վերջին շրջանում սկսել է լրջորեն նվազել, ընդ որում արևային էներգետիկան շարունակում է կազմել միայն փոքր մասն ԱՄՆ-ում էներգիայի արտադրության և սպառման ընդհանուր ծավալում։
2023 թվականին արևային էներգետիկայի արտադրության չափաբաժինը կազմել է ընդամենն ընդհանուր ծավալի 3,9 %-ը, իսկ օրինակ բնական գազից էլեկտրաէներգիայի գեներացիան անցած տարի կազմել է 43 %։
Այդուհանդերձ ԱՄՆ էներգետիկայի նախարարության կանխատեսումներով՝ 2024 թվականին արևային էներգիայի չափաբաժինը կարող է հասնել մինչև 58 % ընդհանուր ծավալում։
Հայաստանն արևային վահանակներ արտադրող մեկ ընկերություն ունի՝ «Սոլարոնը»։
Անուշ Մանուկյան




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Իշխանությունը չունի Եկեղեցու գործերին միջամտելու ոչ մի իրավունք. «Փաստ»
Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղել
Հայաստանի արդարադատության հրաշքը. երբ ներդրողը դառնում է մեղադրյալ, իսկ պարտքը՝ հանցագործության պատմ...
Ucom-ը FPWC-ի հետ կմասնակցի COP17-ին՝ ներկայացնելով բնապահպանական համագործակցությունը
Հանրային ակտիվության հետևանքը. «Փաստ»