Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Հայաստանի արտաքին առևտուրն ու միջազգային հարաբերությունների նոր ռիսկերը․ Տիգրան Դումիկյան Ինչպե՞ս հասանք այս օրին. մարդկային կապիտալի հիմնարար բաղադրիչի խոր ճգնաժամ. «Փաստ» Ամեն ազգայինի դեմ պատերազմ մղող իշխանությունն ուրիշ բան պիտի անե՞ր. «Փաստ» «Եթե մենք մեզ պետք չենք, ոչ մեկի պետք չենք». «Փաստ» Եթե ձուկն ապրի ցամաքում... խաղաղությունը կվտանգվի՞. «Փաստ» Չեն կարող առանց մարդկանց կյանքը դժոխքի վերածելու. «Փաստ» Մինչ մեզ մոտ «թիթեռ են նկարում», Ադրբեջանն զբաղված է իր հորինվածքները միջազգային հանրությանը մատուցելով. «Փաստ» Թվերի անողոք լեզուն. ՔՊ-ի հեռացումը ոչ թե էմոցիոնալ ցանկություն է, այլ իրատեսական խնդիր. «Փաստ» Ո՞վ պետք է կրի երկրի ծանր պատասխանատվությունը․ Անդրանիկ Գևորգյան Մենք չենք մոռացել մեր գերիներին․ այսօր Լևոն Մնացականյանի 61-ամյակն է Տիգրանաշենը պետք է շենացնել, ոչ թե հանձնել․ լսե՛ք քաղաքացիներին Հայաստանը գրավելու հիմքեր են ստեղծում․ հայոց պատմությունը կեղծում են, իսկ մենք ինչո՞ւ ենք լռում․ Էդմոն Մարուքյան
18 արդարների գործով դատկան նիստը տեղի կունենա սեպտեմբերի 17-ինՀայաստանի արժանապատվությունը նվաստացնող ադրբեջանական հայտարարություններին ՔՊ-ն վախենում է պատասխանել․ տեսանյութ Մերձավոր Արևելքում էսկալացիան խորանում է․ Սաուդյան Արաբիան ստիպված է ապավինել սեփական ուժերին․ Արտակ ԶաքարյանԳեղարքունիքի մարզում՝ Սարալանջում, 33-ամյա վարորդը գյուղատնտեսական աշխատանքներ կատարելիս «Բելառուս» տրակտորով կորցրել է կառավարումը և կողաշրջվել․ կա վիրավnր Կայուն զարգացում` հաշվետվությունից դեպի ավելի պատասխանատու կառավարման համակարգՎաղն էլ կասի՝ եթե Ջերմուկը չտանք, պատերազմ կլինի. Ավետիք Չալաբյան Սոչիի օդանավակայանում ժամանակավորապես սահմանափակվել են թռիչքներն ու վայրէջքներըՌԴ ՊՆ․ հարվածներ են հասցվել Ուկրաինայի նավահանգիստներին և երկաթուղային ենթակառուցվածքինՕգոստոսին Հայաստան է այցելել 227,026 զբոսաշրջիկՖուտզալի Հայաստանի ազգային հավաքականը Մոլդովայի ընտրանու հետ ոչ-ոքի խաղացWildberries-ը թույլ է տվել հաճախորդներին զեղչեր խնդրել վաճառողներիցԱնձրև և ամպրոպ, քամու ուժգնացում․ եղանակն՝ առաջիկա օրերինՀայաստան-Չեռնոգորիա խաղի տոմսերն արդեն վաճառվում ենԱրցախից հետո՝ Հայաստան․ ինչի՞ համար է Ադրբեջանը կեղծում պատմությունը. Կարպիս ՓաշոյանReuters․ Սաուդյան Արաբիան եվրոպացիներին զգուշացրել է նավթի մատակարարումների կրճատման մասինՇղթայական ավտովթար՝ Արարատի մարզում․ Այնթապում բախվել է 4 ավտոմեքենա, կա վիրավորԼիտվայի պաշտպանության նախարարության պնդմամբ՝ անցած գիշեր խոցված ԱԹՍ-ը պայթուցիկ էր տեղափոխումԱյս տարի «Ոսկե գնդակը» պետք է բաժին հասնի Յամալին․ Գաբրիել ԺեզուսԶՊՄԿ-ն ներկայացրել է կայուն զարգացման 2025 թվականի հաշվետվությունը՝ նոր գնահատումներով և կլիմայական ռազմավարությամբՊատրաստ եմ պատասխանել Պուտինի կամ Լավրովի զանգերին․ Կալլաս
Քաղաքականություն

ԵԽԽՎ զեկույցը խոր մտահոգություն է արտահայտել ընդդիմադիր գործիչ Ավետիք Չալաբյանի դեմ հարուցված քրեական գործով. «ՀայաՔվե»

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) մշտադիտարկման հանձնաժողովը զեկույց է հրապարակել Հայաստանի ստանձնած պարտավորությունների կատարման վերաբերյալ, որում, ի թիվս այլոց, հատուկ անդրադարձ կա նաև «Հայաքվե» քաղաքացիական նախաձեռնության համակարգող Ավետիք Չալաբյանի նկատմամբ հարուցված քրեական գործին։
Զեկույցը խոր մտահոգություն է հայտնում առ այն, որ ՀՀ քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի դրույթներն օգտագործվել են ընդդիմադիր քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանին պատժելու նպատակով՝ 2022 թվականին ընդդիմության հավաքներին մասնակցելու համար ուսանողներին «նյութապես շահագրգռելու» մեղադրանքով։
Չալաբյանը երկուսուկես տարով զրկվել է հավաքներ կազմակերպելու և այլ հրապարակային միջոցառումներին կամ հավաքներին մասնակցելու, ինչպես նաեւ՝ բնակության վայրը փոխելու իրավունքից, ինչն ակնհայտորեն քաղաքականապես մոտիվացված հետապնդում է նրա նկատմամբ:
ԵԽԽՎ համազեկուցողները նկատում են, որ տվյալ դեպքում բողոքի ակցիաները կապված չէին ընտրարշավի հետ, այլ ընդամենը պահանջում էին Փաշինյանի հրաժարականը։ Հետևապես՝ ենթադրյալ արարքը ևս ընտրարշավի ֆինանսավորման հետ կապված չէր:
Խաղաղ հավաքների ազատության եվրոպական ուղեցույցի համաձայն՝ հավաքներին մասնակցելու նման խրախուսումը չի կարող քրեականացվել, և քրեական օրենսգրքի կիրառումն այս դեպքում ոչ իրավաչափ է։
Նման պատիժն, անշուշտ, արհեստական խոչընդոտ է հավաքների կազմակերպման համար, այստեղ առկա է նաև օրենքի կամընտրական կիրառման վտանգ։
Հայաստանի Հելսինկյան կոմիտեն և Քաղաքական իրավունքների հայկական կենտրոնն իրենց համատեղ զեկույցում ՀՀ կառավարությանը կոչ էին արել Քրեական օրենսգրքի այս հոդվածի փորձագիտական եզրակացության համար դիմել Վենետիկի հանձնաժողով։ ԵԽԽՎ համազեկուցողները ևս նշում են, որ նման պարզաբանման կարիք իսկապես կա, ուստի հարցն այժմ գտնվում է ՀՀ Կառավարության դաշտում, որի նախաձեռնությամբ ՀՀ Ազգային ժողովը 2022 թ. հունիսին այս վիճահարույց և փաստացի հակաժողովրդավարական փոփոխությունն է իրականացրել ՀՀ Քրեական օրենսգրքում: