«Բավական հեշտ է». թոշակառուն տուն է կառուցել, որն ավելի շատ էներգիա է արտադրում, քան սպառում
Դեյվիդ Նոլանդի տունն ամբողջությամբ կառուցված է կառուցվածքային մեկուսացված վահանակներից, արևային մարտկոցներից, եռակի ապակեպատ պատուհաններից և թարմ օդի շրջանառության համակարգից, գրում է focus.ua-ն:
Ամերիկացի թոշակի անցած գրող և ճանապարհորդ Դեյվիդ Նոլանդն ինքնուրույն է նախագծել իր այդ տունը Passive House չափանիշներին համապատասխան առավելագույնս օգտագործելով արևի լույսը: Շնորհիվ մանրակրկիտ մտածված դասավորության և ժամանակակից տեխնոլոգիաների արևոտ ժամանակ տունն ավելի շատ էլեկտրաէներգիա է արտադրում, քան սպառում: Նրա խոսքով, իր նպատակն էր իր կնոջ հետ կառուցել մի փոքրիկ, պարզ, մեկ հարկանի տուն ճանապարհին մոտ և առանց փայտի վառարանի: Միևնույն ժամանակ, կացարանը պետք է համապատասխանի Passive House-ի բոլոր չափանիշներին:
Չնայած ֆորմալ ճարտարապետական կրթության բացակայությանը, մարդն ինքն է սկզբից նախագծել տունը, որից հետո դիմել է ճարտարապետին, որպեսզի ավարտի կառուցվածքային նախագիծը և կազմի շինարարական ծրագրեր: Բուն շինարարության համար նա վարձել է Passive House-ի մասնագետ Նյու Յորքից։
«Դա տիեզերական գիտություն չէ: Հատակները, պատերը և տանիքը պետք է լավ մեկուսացված և հերմետիկ լինեն: Պետք է լինի լավ օդի շրջանառություն և լավ պատուհաններ առանց ջերմային կորուստների: Դա իսկապես շատ պարզ է», — պատմել է Նոլանդը:
Նրա տունը 408 քմ մակերեսով ուղղանկյուն է։ Տան ամբողջ պատյանը պատրաստված է կառուցվածքային մեկուսացված վահանակներից: Տան հարավային պատի երկայնքով կա եռակի ապակեպատ պատուհանների շարք, որոնք ձմեռային հորիզոնի երկայնքով գրավում են արևի ցածր ճառագայթների ջերմությունը և օգնում բնականորեն լուսավորել բնակելի տարածքը: Տղամարդը խնամքով նախագծել է տանիքի ձևը, որպեսզի լիովին օգտվի արևի ճառագայթներից:
Տան բոլոր էներգիայի կարիքներն ապահովվում են տանիքին տեղադրված 30 հատ Suncommon 400W արևային պանելներով: Նրանց ընդհանուր հզորությունը 12 կՎտ է։ Արևոտ ամիսներին մարտկոցներն ավելի շատ էներգիա են արտադրում, քան անհրաժեշտ է տան և երկու էլեկտրական մեքենաների համար, և որը տրվում է ընդհանուր էլեկտրացանցին: «Մենք կուտակել ենք բավականին կիլովատ/ժամ էներգիայի ավելցուկներ, որոնք բավարար կլինեն ձմռան ամիսներին էներգիայի սպառումը կոմպեսացնելու համար», — բացատրել է Դեյվիդ Նոլանդը:
Հայաստանում արևային պանելներ արտադրող առաջին և միակ ընկերությունը Սոլարոնն է։ Տեղադրե՛ք SolarOn արևային կայան և զրոյացրեք էլեկտրաէներգիայի ծախսը:
Գրե՛ք կամ զանգահարեք և ստացեք անվճար հաշվարկ Ձեզ անհրաժեշտ արևային կայանի հզորությանն ու արժեքի վերաբերյալ։
Զանգահարեք 8757, 010 440055
էլ. փոստ ֊ [email protected]




















Արատավոր փակ շրջան. ինչպե՞ս ներգրավել տարբեր գերտերությունների տնտեսական ու անվտանգային շահերը. «Փաս...
300 հազար դրամ տուգանք՝ 700 միլիոնանոց «ջեքփոթի» դիմաց. ինչպես են համայնքային բյուջեները վերածվել ըն...
«Փաշինյանն այստեղ ոչ մի որոշում չի ընդունում, նա հայտնվել է մի վիճակում, երբ իրեն ինչ թելադրում են, ...
Ուսուցիչների որքա՞ն թափուր հաստիք կա դպրոցներում. «Փաստ»
Կոնկրետ քայլերն ու գործողությունները միայն կարող են որևէ բան «ասել». վստահության բացակայությունն ու ...
Իշխանության «առաջարկն» ու ընդդիմության հակաքայլերը. սահմանադրական ճգնաժամը խորանում է. «Փաստ»
Աթարը՝ գյուղում, Եվրոպան՝ խոսքերում. որտե՞ղ է Հայաստանի իրական անկախության տնտեսական հիմքը. «Փաստ»
«Հայաքվե» միավորման հակընդդեմ առաջարկը
Ինչո՞ւ այս անգամ որոշեց վերցնել պատգամավորական մանդատը․ Հարցեր, որոնց պատասխանները երբեք չեք լսի խոր...
Ո՞ւմ է բաժին հասնելու առաջին և ամենաուղիղ հարվածը. «Փաստ»