Ucom ընկերության գլխավոր տնօրենը մասնակցել է Silicon Mountains Shirak տեխնոլոգիական ֆորումին
Ucom ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը մասնակցել է Գյումրիում անցկացվող Silicon Mountains Shirak տեխնոլոգիական ֆորումին, որը նվիրված է թվային հնարավորություններին։ Ucom-ը ֆորումի շրջանակներում հանդես է եկել որպես տեխնոլոգիական գործընկեր։
Գյումրիում կայացած Silicon Mountains տեխնոլոգիական ֆորումի նպատակն է թվային փոխակերպման դարում բացահայտել մարզերի թվայանացման մակարդակը, ինտեգրել մարզերը թվային փոխակերպման մեջ, խթանել թվային գործիքների կիրառումը և նպաստել պետական ու մասնավոր հատվածի համագործակցությանը։ Կազմակերպելով մարզային Silicon Mountains` մարզերում ապրող երիտասարդներին հնարավորություն տրվեց ծանոթանալ նորարություններին, ստարտափ ընկերություններին և հանդիպել ու շփվել խոսնակների հետ։
Պարոն Յիրիկյանի ելույթի թեման էր «Մարդկայինը կամ թվայինը, ո՞րն է առաջնահերթ»։
«Թվային տեխնոլոգիաներն այսօր անհրաժեշտություն են բոլոր ոլորտներում։ Չկա մի բնագավառ, որը չի շահի թվայնացումից։ Սակայն պետք է հաշվի առնել, որ թվային տեխնոլոգիաները, որքան էլ արդյունավետ լինեն, գործիքներ են մարդկանց համար, ու մարդիկ պիտի կարողանան դրանք ճիշտ օգտագործել։ Հետևաբար շատ կարևոր է, որ մասնակից մարդիկ ճիշտ հասկանան այդ գործիքի դերն ու նշանակությունը և գրագետ կերպով օգտագործեն թվային հնարավորությունները», - նշել է Ucom ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։
«Ինչու՞ է Silicon Mountains-ը գալիս մարզեր։ Մարզերի համաչափ զարգացումը մեր նոր ռազմավարության ուղղություններից է։ Մենք ցանկանում ենք ուժեղացնել մարզային ընկերություններին և հասցնել նրանց նոր մակարդակի, ցույց տալ մարզերի հնարավորությունները, իրականացնել այնտեղ լավագույն STEM կրթական ծրագրերը, որոնք մշակվել ենք մեր անդամների հետ: Նպատակ ունենք դարձնելու մարզային Silicon Mountains-ը այնպիսի հարթակ, որտեղ տարբեր տեղական և միջազգային ընկերությունների փորձագետները կկիսվեն իրենց փորձով և գիտելիքով, կներդնեն նոր բիզնես մշակույթ, ի նպաստ մարզերի զարգացմանը», - ասել է ՏՀՏ գործատուների միության գործադիր տնօրեն Էդուարդ Մուսայելյանը։
Ֆորումի ընթացքում մասնակիցները քննարկեցին հետևյալ թեմաները՝ մարդկային կապիտալը մարզերում, ներդումները մարզերում, ստարտափները մարզերում։ Նաև, առաջին անգամ, միջոցառման ժամանակ կամզակերպվել էր էքսպո, որին մասնակցեցին մարզային, երևանյան և միջազգային կազմակերպությունները։
Միջոցառման կազմակերպիչն է Տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների գործատուների միությունը։




















Վաշինգտոնը Եվրոպայից կպահանջի վերադարձնել Ուկրաինային ռազմական օգնության համար տրամադրված գումարները
Մանկություն, որ սովորեցնում է մտածել. Մոնտեսսորիի զարգացումը Converse Leasing-ի աջակցությամբ (տեսանյ...
ԶՊՄԿ-ի տնտեսական ազդեցությունը․ ինչպես է խոշոր արդյունաբերական ընկերությունը ձևավորում նոր հնարավորո...
Իշխանության համար պայքարը պետք է հանել օրակարգից․ միակ հարցը՝ Հայաստանը չտանել դեպի Արևմուտք․ Մհեր Ա...
Արցախի թեման մնացել է խոսքերի մակարդակում․ ինստիտուտներ չկան, պատասխանատուներ՝ նույնպես. Էդմոն Մարու...
Զովաբերում 220 վոլտ լարումով ձուկ որսալու հետևանքով 28-ամյա տղամարդը հոսանքահարվել ու մահացել է
Փաշինյանը խոստացավ բարեկեցություն, բայց բերեց աղքատություն․ Լենա Մաթևոսյան
Բելառուսում արգելվել է հայկական «Երևան 2800» կոնյակի վաճառքը, այն ճանաչվել է վտանգավոր արտադրանք
Եթե պետությունն ուզում է լավ մարդ և քաղաքացի ունենալ, պետք է նրան ապահովի որակյալ կրթությամբ. Ատոմ Մ...
«Օրրան»-ի սաները նոր ուսումնական տարին սկսեցին «Մի դրամի ուժը» նախաձեռնության աջակցությամբ