Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Կարեն Խաչանովը կարիերայում երրորդ անգամ դուրս է եկել «Մեծ սաղավարտի» մրցաշարի կիսաեզրափակիչ Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 10-ին Ադրբեջանը Բաքվից զգուշացնում է, որ ադրբեջանական մեղադրանքների առանցքում ՀՀ-ի դեմ հաստափոր մեղադրանքներն են․ Տիգրան Աբրահամյան Երբ պաշտոնը դառնում է հավատարմության դիմաց տրվող ռեսուրս. «Փաստ» «Փաշինյանի վարած քաղաքականությունը դիվերսիֆիկացիա չէ, վերակողմնորոշում է, որը շատ ծանր գին ունի Հայաստանի համար». «Փաստ» Երբ ակնկալիքների ու իրականության միջև խոր անդունդ է. «Փաստ» Սեփականության խլում՝ «շարադրությամբ». «Փաստ» Ընդդիմության հնարավորությունները «բանտային լճացման» պայմաններում. «Փաստ» Ադեկվատությունն ընդդեմ արկածախնդրության. «Փաստ» Ի վերջո, վարձակալության կհանձնվի՞ ՀԿՄ Դիլիջանի ստեղծագործական տունը. «Փաստ» «Ապօրինություն է տեղի ունենում մայր բուհում». «Փաստ» Ի՞նչ է, ռուսնե՞րն են որոշելու` բազան հանել, թե ոչ, որ այդպես ես ասում. Հրայր Կամենդատյան
Նվերներ՝ մանկապարտեզների սաներին, սպորտային խաղեր՝ աշխատակիցներին․ նոր նախաձեռնություններ ԶՊՄԿ-ում Սամվել Կարապետյանը դատի է տվել Նիկոլ Փաշինյանին․ պահանջում է 3 մլն դրամ և ներողություն խնդրել «Բարսելոնայի» վստահ հաղթանակը ՉԼ-ում Բրյուսելն Ուկրաինայից պահանջում է սկսել կանանց զnրահավաք. ՌԴ Արտաքին հետախուզության ծառայություն Իշխանությունը մեզ ոչ թե չորրորդ հանրապետություն է տանում, այլ չորրորդ պատերազմի․ Լենա ՄաթևոսյանUcom-ը շարունակում է ցանցի լայնածավալ արդիականացումը՝ ընդլայնելով 5G ծածկույթն ու բարձրացնելով կապի որակըՆոյեմբերին կայանալիք ընտրությունները կարող են ԱՄՆ-ի զարգացմանը 250 տարվա իմպուլս հաղորդել․ Թրամփ Կարեն Խաչանովը կարիերայում երրորդ անգամ դուրս է եկել «Մեծ սաղավարտի» մրցաշարի կիսաեզրափակիչ Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 10-ին Ադրբեջանը խաղաղության անվան տակ շարունակ նոր սպառնալիքներ է հնչեցնում. Մենուա ՍողոմոնյանԱդրբեջանը Բաքվից զգուշացնում է, որ ադրբեջանական մեղադրանքների առանցքում ՀՀ-ի դեմ հաստափոր մեղադրանքներն են․ Տիգրան Աբրահամյան Երբ պաշտոնը դառնում է հավատարմության դիմաց տրվող ռեսուրս. «Փաստ» «Փաշինյանի վարած քաղաքականությունը դիվերսիֆիկացիա չէ, վերակողմնորոշում է, որը շատ ծանր գին ունի Հայաստանի համար». «Փաստ» Երբ ակնկալիքների ու իրականության միջև խոր անդունդ է. «Փաստ» Սեփականության խլում՝ «շարադրությամբ». «Փաստ» Ընդդիմության հնարավորությունները «բանտային լճացման» պայմաններում. «Փաստ» Ադեկվատությունն ընդդեմ արկածախնդրության. «Փաստ» Ի վերջո, վարձակալության կհանձնվի՞ ՀԿՄ Դիլիջանի ստեղծագործական տունը. «Փաստ» «Ապօրինություն է տեղի ունենում մայր բուհում». «Փաստ» Օդի ջերմաստիճանը կբարձրանա 6-8 աստիճանով․ եղանակն՝ առաջիկա օրերին
Հասարակություն

Մեր խնդիրն է առաջիկա մրցաշրջանում դառնալ Առաջին խմբի հաղթող. «Սյունիք» ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզիչ

«Սյունիք» ֆուտբոլային ակումբը ՀՖՖ-ից ստացել էր Հայաստանի բարձրագույն առաջնությունում խաղալու հնարավորություն տվող արտոնագիր, սակայն, ակումբը որոշել է ևս մեկ տարի հանդես գալ Հայաստանի Առաջին խմբի առաջնությունում։

News.am–ի հետ զրույցում թիմի գլխավոր մարզիչ Արամ Ոսկանյանն ընդգծել է, որ ակումբի ղեկավարությունը լուրջ նպատակներ է դրել մարզչական շտաբի առջև։

«Մեր խնդիրն է առաջիկա մրցաշրջանում դառնալ Առաջին խմբի հաղթող։ Եթե ավելի հեռուն նայենք, մեր նպատակն է, որ Պրեմիեր լիգայում էլ լինենք մրցունակ, որը պատվաբեր կլինի ինչպես Կապանի, այնպես էլ Սյունիքի մարզի համար։ Մեզ համար կարևոր է, որ խաղանք մեր քաղաքում և հետագայում նաև եվրոպական թիմերին ընդունենք այստեղ։ Ֆուտբոլը երկարաժամկետ ծրագրման սպորտաձև է, չես կարող 1-2 ամսում հասնել մեծ արդյունքների։ Դրա համար մենք քայլ առ քայլ պետք է շարժվենք դեպի մեր նպատակները, որոնք, ինչպես տեսնում եք, շատ հավակնոտ են», - ասել է նա։

Ոսկանյանի խոսքով, ակումբի ղեկավարությունը լուրջ ուշադրություն է դարձնում մարզում մանկապատանեկան ֆուտբոլի զարգացմանը՝ չսահմանափակվելով միայն Կապան քաղաքով. «Մեր ղեկավարությունը մարզի տարբեր քաղաքներում ֆուտբոլային դպրոցներ է կառուցում։ Նաև նշեմ, որ մեր մանկապատանեկան թիմերից մի քանի ֆուտբոլիստ իր նորամուտը նշեց գլխավոր թիմում և բավականին լավ հանդես եկան ու ժամանակի ընթացքում կհամալրեն հիմնական կազմը»։

ԶՊՄԿ-ի գլխավոր տնօրենի առաջին տեղակալ, «Սյունիք» ՖԱ գործադիր տնօրեն Վարդան Ջհանյանն ընդգծել է, որ ընկերությունն իր սոցիալական զարգացման ծրագրերում մեծ տեղ է հատկացնում սպորտին, քանի որ ֆուտբոլն իր այս առաքելությամբ յուրահատուկ տեղ է զբաղեցնում՝ ներառելով մեծ թվով մասնակիցների և հնարավորություն տալով ներգրավել հարյուրավոր պատանիների և երիտասարդների։

«Օրինակ՝ մեր համայնքներից ավելի քան 400 պատանի է մարզվում պատանեկան ակումբի շրջանակներում։ Ֆուտբոլը ծախսատար սպորտ է և միայն երիտասարդների և երեխաների շրջանում սպորտի զարգացման մեջ ներդրումներով է հնարավոր նպաստել հայկական ֆուտբոլի վերածնունդին։ Թերևս ԶՊՄԿ-ն և բոլոր խոշոր ընկերությունները կարող են նման ներդրումներով այդ առաքելության մաս դառնալ։ Մենք դա անում ենք հենց այդ մղումով և, իհարկե, մեր համայնքներում սպորտին և առողջ ապրելակերպին նպաստելու առաքելության շրջանակներում», - նշել է նա՝ հավելելով, որ ընթացիկ տարում ծրագրվում է Կապանի ֆուտբոլային դպրոցին միացնել Քաջարանի, Սիսիանի Ագարակի և Մեղրիի ֆուտբոլային դպրոցները, իսկ հետագայում նաև Գորիսինը։