Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Կարեն Խաչանովը կարիերայում երրորդ անգամ դուրս է եկել «Մեծ սաղավարտի» մրցաշարի կիսաեզրափակիչ Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 10-ին Ադրբեջանը Բաքվից զգուշացնում է, որ ադրբեջանական մեղադրանքների առանցքում ՀՀ-ի դեմ հաստափոր մեղադրանքներն են․ Տիգրան Աբրահամյան Երբ պաշտոնը դառնում է հավատարմության դիմաց տրվող ռեսուրս. «Փաստ» «Փաշինյանի վարած քաղաքականությունը դիվերսիֆիկացիա չէ, վերակողմնորոշում է, որը շատ ծանր գին ունի Հայաստանի համար». «Փաստ» Երբ ակնկալիքների ու իրականության միջև խոր անդունդ է. «Փաստ» Սեփականության խլում՝ «շարադրությամբ». «Փաստ» Ընդդիմության հնարավորությունները «բանտային լճացման» պայմաններում. «Փաստ» Ադեկվատությունն ընդդեմ արկածախնդրության. «Փաստ» Ի վերջո, վարձակալության կհանձնվի՞ ՀԿՄ Դիլիջանի ստեղծագործական տունը. «Փաստ» «Ապօրինություն է տեղի ունենում մայր բուհում». «Փաստ» Ի՞նչ է, ռուսնե՞րն են որոշելու` բազան հանել, թե ոչ, որ այդպես ես ասում. Հրայր Կամենդատյան
Նվերներ՝ մանկապարտեզների սաներին, սպորտային խաղեր՝ աշխատակիցներին․ նոր նախաձեռնություններ ԶՊՄԿ-ում Սամվել Կարապետյանը դատի է տվել Նիկոլ Փաշինյանին․ պահանջում է 3 մլն դրամ և ներողություն խնդրել «Բարսելոնայի» վստահ հաղթանակը ՉԼ-ում Բրյուսելն Ուկրաինայից պահանջում է սկսել կանանց զnրահավաք. ՌԴ Արտաքին հետախուզության ծառայություն Իշխանությունը մեզ ոչ թե չորրորդ հանրապետություն է տանում, այլ չորրորդ պատերազմի․ Լենա ՄաթևոսյանUcom-ը շարունակում է ցանցի լայնածավալ արդիականացումը՝ ընդլայնելով 5G ծածկույթն ու բարձրացնելով կապի որակըՆոյեմբերին կայանալիք ընտրությունները կարող են ԱՄՆ-ի զարգացմանը 250 տարվա իմպուլս հաղորդել․ Թրամփ Կարեն Խաչանովը կարիերայում երրորդ անգամ դուրս է եկել «Մեծ սաղավարտի» մրցաշարի կիսաեզրափակիչ Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 10-ին Ադրբեջանը խաղաղության անվան տակ շարունակ նոր սպառնալիքներ է հնչեցնում. Մենուա ՍողոմոնյանԱդրբեջանը Բաքվից զգուշացնում է, որ ադրբեջանական մեղադրանքների առանցքում ՀՀ-ի դեմ հաստափոր մեղադրանքներն են․ Տիգրան Աբրահամյան Երբ պաշտոնը դառնում է հավատարմության դիմաց տրվող ռեսուրս. «Փաստ» «Փաշինյանի վարած քաղաքականությունը դիվերսիֆիկացիա չէ, վերակողմնորոշում է, որը շատ ծանր գին ունի Հայաստանի համար». «Փաստ» Երբ ակնկալիքների ու իրականության միջև խոր անդունդ է. «Փաստ» Սեփականության խլում՝ «շարադրությամբ». «Փաստ» Ընդդիմության հնարավորությունները «բանտային լճացման» պայմաններում. «Փաստ» Ադեկվատությունն ընդդեմ արկածախնդրության. «Փաստ» Ի վերջո, վարձակալության կհանձնվի՞ ՀԿՄ Դիլիջանի ստեղծագործական տունը. «Փաստ» «Ապօրինություն է տեղի ունենում մայր բուհում». «Փաստ» Օդի ջերմաստիճանը կբարձրանա 6-8 աստիճանով․ եղանակն՝ առաջիկա օրերին
Հասարակություն

Fastex-ը հովանավորում է Հայաստանի մասնակցությունը «Festival d'Avignon» թատերական փառատոնին

Ֆասթեքսը, իր AKNEYE նախագծի շրջանակներում, հովանավորում է Հայաստանի մասնակցությունն ամենամյա «Ավինյոն» թատերական փառատոնին, որը տեղի է ունենում ս․թ․ հուլիսի 3-ից 21-ը: «HK Production»-ի ստեղծագործությունները պատրաստ են զարդարելու ֆրանսիական բեմերը:

Ֆրանսիայի Ավինյոն քաղաքում Festival d'Avignon անունով հայտնի ամենամյա արվեստի նշանավոր իրադարձության սկիզբը տրվել է 1947 թվականին ֆրանսիացի նշանավոր դերասան և ռեժիսոր Ժան Վիլարի կողմից և դարձել աշխարհի ամենահեղինակավոր մշակութային միջոցառումներից մեկը: Թատրոնի, պարի, երաժշտության և վիզուալ արվեստների այս բազմազան ծրագիրը ներգրավում է արվեստագետների և հանդիսատեսի ամբողջ աշխարհից: 

Ներկայացումները տեղի են ունենում միջնադարյան քաղաքի տարբեր պատմական վայրերում, այդ թվում՝ խորհրդանշական Պապի պալատում (Palais des papes d'Avignon): Հին ճարտարապետության համադրումը ժամանակակից թատրոնի, պարի և երաժշտության հետ առաջացնում է յուրահատուկ և գրավիչ մթնոլորտ: Պատմական միջավայրի և ավանգարդիստական արվեստի միաձուլումից ստեղծվում են ժամանակակից բեմահարթակներ ու նոր շունչ ստացած ներկայացումներ:

2023 թվականի հոկտեմբերին «Հայֆեստ» փառատոնի շրջանակներում Հայաստանում էին «Ավինյոն» փառատոնի ներկայացուցիչները։ 15-ից ավելի ներկայացում դիտելուց հետո նրանք ընտրել են երկուսը, որոնք այս տարի Հայաստանը պետք է ներկայացնի հուլիսին անցկացվող փառատոնի ընթացքում: Առաջինը Հայաստանի երգի պետական թատրոնի խաղացանկային «Ցուրտ օր դժոխքում» ներկայացումն է, որը բեմադրվել է Յան Քաուքենբուշի համանուն պիեսի հիման վրա, երկրորդը՝ «ՄԻՀՐ» թատրոնի «Պանդխտության երգը» պլաստիկ ներկայացումը:

1947 թվականից ի վեր Հայաստանն առաջին անգամ է մասնակցում է «Ավինյոնին»: Այդ օրերին ֆրանսիական Ավինյոնում հայկական տոն է լինելու: Փառատոնի կազմակերպիչները նախաձեռնել են ունենալ Հայաստանի մշակութային օրեր. թատերական ներկայացումներից զատ լինելու են նաև ֆիլմեր։ Հուլիսի 8-ին ցուցադրվելու են Հրաչ Քեշիշյանի «Անատոլիական պատմությունը» և Սերժ Ավետիքյանի հեղինակային ֆիլմերից մեկը։ Դրանց կհաջորդի հանդիպում ստեղծագործական կազմի հետ։ Քաղաքի տարբեր հարթակներում կլինեն համերգային ծրագրեր, կլոր-սեղան քննարկումներ, որտեղ հայկական պատվիրակությունը կխոսի Հայաստանում ժամանակակից արվեստի միտումների և զարգացումների մասին։

Միջոցառման շրջանակում տեղի կունենա նաև պատկերազարդում AKN-ի վրա. հենց այնտեղ հյուրերի ներկայությամբ նկարչուհի Լուիզա Գրագատին կնկարի աչքանման քանդակի վրա՝ դիտորդներին հրավիրելով անմոռանալի ճամփորդության:

Ֆասթեքսն՝ իր AKNEYE նախագծով, մշտապես աջակցում է հայկական արվեստի և մշակույթի պահպանմանը, տարածմանը և զարգացմանը:

 

Fastex-ի մասին

Fastex-ն արագ զարգացող Web3 էկոհամակարգ է, որն իր օգտատերերին տրամադրում է բազմաթիվ հնարավորություններ և հարմարավետ միջավայր՝ առաջարկելով Fastex Exchange փոխանակման հարթակը և ftNFT հարթակը՝ իր ֆիջիթալ տարածքներով: Fastex-ը կարևորում է անվտանգ և հուսալի միջավայրի ապահովումը բոլոր օգտատերերի համար համաշխարհային թվային ֆինանսների զարգացող ոլորտում՝ մշտապես հետևելով առկա կանոնակարգերին։