Երևանում կայացել է 3 333 000 FTN մրցանակային ֆոնդով 2-րդ B.F.T.H. Arena x Ortak մրցանակաբաշխությունը
Ս․թ․ հուլիսի 3-ին Երևանի Դվին երաժշտական սրահում կայացել է խաղային ոլորտի 2-րդ՝ B.F.T.H. Arena x Ortak մրցանակաբաշխությունը, որի մրցանակային ֆոնդը կազմել է մոտ 5 մլն ԱՄՆ դոլարին համարժեք 3 333 000 FTN։ Խաղային արդյունաբերության այնպիսի միջազգային գիգանտներ, ինչպիսիք են Evolution-ը, Pragmatic Play-ը, Endorphina-ն, Tom Horn Gaming-ը, Aviatrix-ը և Rubyplay-ը B.F.T.H. Arena մրցանակաբաշխությանը մասնակցող 70-ից ավելի միջազգային ընկերությունների թվում են։ B.F.T.H. Arena x Ortak մրցանակաբաշխությանը նախորդող 4 ամիսների ընթացքում մասնակիցները ներկայացրել են բլոկչեյն տեխնոլոգիայի հիման վրա գրված խաղեր, որոնց մասնակցության վճարումը բացառապես FTN-ով է։ Խաղերը ներառում են 4 հիմնական տարրեր՝ պարոն Առաջինին, FTN-ը, Bahamut-ը և Akneye-ը։
B.F.T.H. Arena x Ortak մրցանակաբաշխության հաղթողները հայտարարվել են հանդիսավոր արարողության ժամանակ, 9 անվանակարգում։ «Լավագույն FTN կազինո խաղ» անվանակարգում կան 2 հաղթողներ՝ «Aviatrix» ընկերության «FTN Aviatrix»-ը և «PopOK Gaming»-ի «Fast Fruits» խաղը։ «Լավագույն խաղային սյուժե» է ճանաչվել «Tom Horn Gaming»-ի «Biggy Winnie feat. Mr. First» խաղի սյուժեն։ «Լավագույն Bahamut խաղ»-ը «Voznisoft»-ի «VaultWin»-ն է։ «Լավագույն խաղային դիզայն»-ով են առանձնացել «Lambda Gaming»-ի «Candy Splash» և «Platipus»-ի «First of Olympians» խաղերը։ «Լավագույն DeCa (ապակենտրոնացված կազինո) խաղ» անվանակարգում հաղթել է «Pascal Gaming»-ի «Bahamut» խաղը։ «Առցանց խաղատան լավագույն խաղը» «Peter & Sons»-ի «Wild Wild Fishing»-ն է։
Այս տարի ավելացել են ևս 3 անվանակարգեր։ «Խաղային լավագույն ձեռքբերում» է համարվել «PopOK Gaming»-ի «FastMaster»-ը։ «Լավագույն արկադային խաղ է» «Gaming Corps»-ի «Mr․ First Mines»-ը։ «Խաղասերների ընտրություն» անվանակարգում լավագույն է ճանաչվել «Wicked Games»-ի «Eye of Bahamut» խաղը։
«Տեխնիկական առաջադրանքներում հստակ ձևակերպել ենք ոչ միայն այն պահանջները, թե ինչ է անհրաժեշտ ստեղծել, այլև այն, թե ինչից է պետք խուսափել խաղերի ստեղծման ընթացքում», - նշել է B.F.T.H. Arena x Ortak մրցանակաբաշխության նախաձեռնող Վիգեն Բադալյանը:
Հայտերի գնահատումն իրականացվել է բացառիկ մոտեցումով․ մասնակիցները հնարավորություն են ստացել աջակցել քվեարկությանը։
Հավելենք, որ 3 333 000 FTN մրցանակային ֆոնդը բաշխվել է 9 լավագույնների միջև և ուղղվել է հաղթող խաղային նախագծերի մարքեթինգային առաջխաղացմանը։
Մամուլի ծառայություն
«ՍոֆթԿոնստրակտ» տեխնոլոգիական ընկերություն
էլ․փոստ՝ [email protected]




















Ինչո՞ւ այս անգամ որոշեց վերցնել պատգամավորական մանդատը․ Հարցեր, որոնց պատասխանները երբեք չեք լսի խոր...
Արատավոր փակ շրջան. ինչպե՞ս ներգրավել տարբեր գերտերությունների տնտեսական ու անվտանգային շահերը. «Փաս...
«Փաշինյանն այստեղ ոչ մի որոշում չի ընդունում, նա հայտնվել է մի վիճակում, երբ իրեն ինչ թելադրում են, ...
«Հայաքվե» միավորման հակընդդեմ առաջարկը
ԶՊՄԿ-ի առաջադրած քեյսի վերլուծությունները և հաղթող թիմը՝ CaseKey բիզնես խնդիրների լուծման մրցույթում
Իշխանության «առաջարկն» ու ընդդիմության հակաքայլերը. սահմանադրական ճգնաժամը խորանում է. «Փաստ»
Աթարը՝ գյուղում, Եվրոպան՝ խոսքերում. որտե՞ղ է Հայաստանի իրական անկախության տնտեսական հիմքը. «Փաստ»
Ո՞րն է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Աշոտ Ֆարսյանի կյանքի կարգախոսը. տեսանյութ
Բարձրավոլտ ինքնիշխանություն. ո՞ւմ ձեռքում կհայտնվի գլխավոր «ռուբիլնիկը». «Փաստ»
Լրագրողների նկատմամբ այս վերաբերմունքի նպատակը մեկն է՝ լռեցնել ազատ խոսքը, քննադատություններն ու սու...