Գերմանիայում ամենամեծ եվրոպական կայանն են բացել
Արևելյան Գերմանիայում՝ Լայպցիգի մոտ, գործարկվել է եվրոպական ամենամեծ արևային էլեկտրակայանը՝ Witznitz-ը՝ 500 հեկտար տարածքով։ Նրա հաճախորդների թվում են այնպիսի հսկաներ, ինչպիսիք են նավթագազային Shell կոնցեռնը և Microsoft Corporation-ը:
Witznitz էներգետիկ պարկը բաղկացած է 1 միլիոն 100 հազար ֆոտովոլտային վահանակներից։ Դրանք գտնվում են 500 հեկտար տարածքի վրա, որը մոտավորապես հավասար է 700 ֆուտբոլի դաշտի տարածքին։ Էլեկտրակայանի հզորությունը 650 ՄՎտ է։ Համեմատության համար՝ ժամանակակից ատոմակայաններում մեկ էներգաբլոկի հզորությունը տատանվում է 1000-ից մինչև 1200 ՄՎտ: Ըստ էլեկտրամատակարարման համակարգի օպերատորի՝ 50Hertz-ի, ժամանակակից սարքավորումների և ռեակտիվ էներգիայի էլեկտրական էֆեկտի օգտագործման շնորհիվ այս արևային էլեկտրակայանն առաջին անգամ կարող է ապահովել ցանցի կայունությունը նույնիսկ գիշերը։
Witznitz էլեկտրակայանի շինարարությունը սկսվել է 2020 թվականին, իսկ 2023 թվականի դեկտեմբերին դրա առաջին փուլը սկսել է էլեկտրաէներգիա արտադրել։ Այս նախագծի իրականացումն ամբողջությամբ ֆինանսավորվել է «Սիգնալ Իդունա» ապահովագրական կոնցեռնի կողմից։ Witznitz էներգետիկ պարկի գրեթե ողջ հզորությունը 15 տարով գնել է Shell-ը, որը հոսանքի կեսը կվերավաճառի Microsoft Corporation-ին:
Ե՛վ բրիտանական նավթագազային ընկերությունը, և՛ ամերիկյան տեխնոլոգիական հսկան մեծ քանակությամբ կանաչ էլեկտրաէներգիայի կարիք ունեն։
Հայաստանն արևային վահանակներ արտադրող մեկ ընկերություն ունի՝ «Սոլարոնը»։
Մանե Սողոմոնյան




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Իշխանությունը չունի Եկեղեցու գործերին միջամտելու ոչ մի իրավունք. «Փաստ»
Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղել
Հայաստանի արդարադատության հրաշքը. երբ ներդրողը դառնում է մեղադրյալ, իսկ պարտքը՝ հանցագործության պատմ...
Ucom-ը FPWC-ի հետ կմասնակցի COP17-ին՝ ներկայացնելով բնապահպանական համագործակցությունը
Հանրային ակտիվության հետևանքը. «Փաստ»