Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Սամվել Կարապետյանը պարգևատրեց «Հայաստանի 100 լավագույն ուսանողներին». Գոհար Ղումաշյան Հայկական ԱԷԿ-ը փակելու Բաքվի ու Անկարայի պահանջն այժմ ներկայացվում է ավելի ինքնավստահ․ Զաքարյան Չենք ուզում այդպիսի անարխիկ վիճակ լինի երկրում, երբ երկրի ղեկավարը զբաղվում է ամեն ինչով, բացի իր հիմնական գործերից. Նարեկ Կարապետյան Օմանի հետ Հորմուզի շուրջ բանակցությունները ձգձգվում են ԱՄՆ-ի և Իսրայելի պատճառով. Իրանի ԱԳՆ Ինչո՞ւ պետք է վարսահարդարի հարկը բարձրանա, իսկ ձեր սրտի օլիգարխներն ազատվեն հարկերից. Իրինա Յոլյան Իշխանությունները ցանկանում են մոռացության մատնել մեր քաղբանտարկյալներին. դա նրանց չի հաջողվելու. Մենուա Սողոմոնյան ԱՄՆ-Իրան ռազմական բախումները տեղափոխվում են տնտեսական դաշտ. Արտակ Զաքարյան Մեր ուժը մեր աշխատակիցներն են․ ԶՊՄԿ Սանիտարական ավիացիա՝ կյանքեր փրկելու համար․ Հայաստանին անհրաժեշտ է առնվազն 10 բժշկական ուղղաթիռ․ Հրայր Կամենդատյան Խնայվում է 927 խորանարդ մետր ջուր. Կանադայում ստեղծվել է ցրտադիմացկուն լողացող արևային էլեկտրակայան Կապանի օրը․ պատմություն, աշխատանք և զարգացման նոր հնարավորություններ Աղքատությունը Հայաստանում 600 հազար մարդու դռանն է կանգնած. Նարեկ Կարապետյան
Ռուսական ագրեuիայի հետևանքով Ուկրաինային հասցված վնաuը գնահատվում է ավելի քան 600 միլիարդ դոլար. ՍիբիգաՎթար Գեղարքունիքում․ «ՎԱԶ 2107»-ը դուրս է եկել ճանապարհից և շրջվել, կան վիրավորներՖԻՖԱ-ն հեռացրել է Ինֆանտինոյին քննադատած տնօրենինԿասեցվել է «Հրաշք» ապրանքանիշի ըմպելիքների երկու տեսակի արտադրությունըՆոր Հաճնում 2 անձի մահվան պատճառ դարձած ողբերգական դեպքը եղել է վերանորոգվող պոլիկլինիկայում․ մանրամասներՄեկնարկեց Junius մրցաշարի վերջին փուլըՉի բարձրացել բժիշկների աշխատավարձը, նրանք աշխատում են մոտ 200% ավելի, քան աշխատել են առաջ․ Հասմիկ ԵնգոյանԿյանք՝ նվիրված հայրենիքին. Լևոն Գևորգյանի մահվան երկրորդ տարելիցն էՀՀ ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու Արեգա Հովսեփյանի կենսագրությունըԼոնդոնը 100 տոկոսով կաջակցի Կիևին Մոսկվայի դեմ. ԲըրնհեմԹալինի իջևանատան պեղումների արդյունքում գրանցվել են առաջին ուշագրավ գտածոներըՆույն ձեռքը, որը ցեղասպանել է հայ ժողովրդին, այսօր էլ է մեզ սպառնում․ Ավետիք ՉալաբյանԱստծո օրհնությամբ մեր արդարադատությունը խելամիտ որոշում կկայացնի և ազատ կարձակի Չալաբյանին. Արմեն Գևորգյան2020 թվականի պատերազմից հետո Ավետիք Չալաբյանը իր երկրում համախմբում է արդարամիտ մարդկանց և իրականացնում համազգային ծրագրեր. Հրայր ԿամենդատյանԱվետիք Չալաբյանը իր երկրին, ժողովրդին նվիրված արժանապատիվ հայ է. Լարիսա ԱլավերդյանՏիկին Բադալյանը առողջապահական ոլորտում պրակտիկ, մասնագիտական փորձ չունի. Աբրահամյան Սպառնում եք ԱԺ ամբիոնից, սա՞ է ՔՊ-ի ժողովրդավարությունը. Մարիաննա Ղահրամանյան Էնքան էիք վախեցել, որ չթողեցիք Սամվել Կարապետյանը տանից դուրս գա, դիսկոմֆորտ չունե՞ք.Արամ Վարդևանյան ԶՊՄԿ-ն միայն աշխատավայր չէ․ այն մեծ ընտանիք է, որտեղ յուրաքանչյուրի հաջողությունը դառնում է բոլորիս հպարտության առիթըԲակային տարածքները չեն կարող ծառայել որպես անհատական ավտոկանգառներ՝ ի հաշիվ մարդկանց անվտանգության ու կյանքի. Հրայր Կամենդատյան
Տնտեսություն

Ինչպե՞ս է Սահարայի փոշին ազդում արևային էներգիայի վրա

Հետազոտությունները ցույց են տալիս, որ Սահարայի փոշու փոթորիկները կարող են մեծ ազդեցություն ունենալ արևային էներգիայի արտադրության վրա: Ի՞նչ կարելի է անել այդ խնդրի դեմ պայքարելու համար: Climate Now-ն Անդալուսիայից հաղորդում է փոշու դեմ պայքարի մասին, գրում է euronews.com-ը։

Վերջերս «Climate Now»-ն հաղորդել է հարավային Իսպանիայում առկա Սահարայի փոշու աճող խնդիրի մասին, որն ազդում է արևային էներգիայի արտադրության վրա:

Եվրոպայում Սահարայի փոշին առավել հայտնի է երկինքը նարնջագույն դարձնելու, օդի որակի նվազեցման և տանիքների և մեքենաների վրա փոշու նուրբ շերտ թողնելով: Այնուամենայնիվ, փոշին հանգեցնում է նաև արևային մարտկոցների աղտոտմանը:

Անդալուսիայի Խաենի համալսարանի դոկտոր Էդուարդո Ֆերնանդեսին և պրոֆեսոր Ֆլորենսիա Ալմոնասիդին այն վերջին ուսումնասիրության հեղինակներն են, որը ցույց է տալիս, որ 2022 թվականի մարտին օդի ուժեղ աղտոտումը Սահարայի փոշով նվազեցրել է արևային էներգիայի արտադրության հզորությունը 80 տոկոսով: Ըստ դոկտոր Ֆերնանդեսի «կարծես թե մենք Մարսի վրա ենք, քանի որ ամեն ինչ կարմիր է»:

2022 թվականի մարտին տեղի է ունեցել փոշու փոթորիկ, բայց նույնիսկ փոքր քանակությամբ փոշին կարող է հանգեցնել արևային վահանակի աշխատանքի 15 %-ով անկման, իսկ Եվրոպայում արևային էներգիայի արագ աճի դեպքում աղտոտվածության պատճառով կորուստները կարող են կազմել միլիարդավոր եվրոներ տարվա կտրվածքով: Խաենից հետազոտական ​​թիմն օպտիկական լաբորատորիաներ է օգտագործում խնդրի լուծումը գտնելու համար։ Որոշ գիտնականներ կենտրոնացած են փոշեդիմացկուն ծածկույթների մշակման վրա, իսկ մյուսներն ուսումնասիրում են, թե ինչպե՞ս է փոշին իրեն պահում ավելի տաք կամ սառը, չորացող կամ ավելի խոնավ եղանակային պայմաններին ի պատասխան: Կան բազմաթիվ փոփոխականներ, որոնք պետք է հաշվի առնել: Օրինակ, փոշու մասնիկները կարող են լինել տարբեր չափերի կամ տարբեր գույների, ինչը կարող է ազդել արևային մարտկոցների աշխատանքի վրա: Նույնիսկ պանելների կառուցվածքն է ճշտումներ մտցնում, օրինակ պանելն առանց շրջանակի է, թե պարագծի շուրջ կոշտ եզր ունի:

Պրոֆեսոր Ալմոնասիդն ասում է, որ Սահարայի փոշին շատ խնդրահարույց է, քանի որ «այն շատ նուրբ է, և դժվար է հեռացնել»։

Վերականգնվող էներգիայի Sonnedix ընկերությունն ամեն օր է բախվում  աղտոտման խնդրին, նա վերահսկում է յուրաքանչյուր արևային մարտկոցի ելքը և ուշադիր հաշվարկում, թե երբ է կոմերցիոն առումով շահավետ մաքրել վահանակները: Մաքրումը թանկ է` մոտ 400-500 եվրո մեկ մեգավատի հաշվով: Ընկերության գործադիր տնօրեն Խուան Ֆերնանդեսը կարծում է, որ «փոշու մեծ փոթորիկները պետք է հաշվի առնվեն, քանի որ արտադրած յուրաքանչյուր կիլովատ ժամը կարևոր է եկամտի համար»: Նա այժմ աշխատում է եղանակի տեսության մասնագետների հետ, որպեսզի պլանավորի վահանակների մաքրումը փոշու փոթորիկների և տեղումների ժամանակ: Բանն այն է, որ թեթև անձրևը կարող է ավելի աղտոտել վահանակները, մինչդեռ հորդառատ անձրևը կարող է անվճար մաքրել դրանք: «Սահարայում ուժեղ փոշու փոթորիկը կարող է հանգեցնել արևային էներգիայի արտադրության զգալի կրճատման, ինչը կարող է խնդիր լինել ցանցի օպերատորի համար, - բացատրել է նա, - այսպիսով, կանխատեսելու և ակտիվ գործողություններ կատարելու կարողությունը շատ կարևոր է»:

Իսկ արդյո՞ք Սահարայում փոշու փոթորիկների թիվն ավելանում է կլիմայի փոփոխության պատճառով:  Վերջին տարիներին փոշու փոթորիկների թվի աճը կարող է կապված լինել մթնոլորտի փոփոխության հետ, կամ կարող է պայմանավորված լինել այլ բանով։ Copernicus մթնոլորտի մոնիտորինգի ծառայության ներկայացուցիչը կարծում է, որ «չնայած Սահարայի փոշին միշտ էլ հաճախ է հասել Եվրոպա, բայց վերջին տարիներին նման դրվագների ինտենսիվության և հաճախականության աճ է գրանցվել»:

Կա ենթադրություն, որ այդ փոփոխությունները կապված են կլիմայի փոփոխության հետ։ «Գիտությունը միշտ զգուշավոր է իր եզրակացություններում, և այդպես էլ պետք է լինի, չէ՞, – ասել է փորձագետ Էդուարդո Ֆերնանդեսը,- բայց մենք տեսնում ենք, որ գնալով ավելանում են արտակարգ դեպքերը՝ ոչ միայն փոշու փոթորիկները, այլ նաև տեղումները, ինչպես նաև ուժեղ քամիները։ Մենք Սահարայում փոշու փոթորիկների թվի աճ ենք գրանցում։ Նրանք ավելի են շարժվում դեպի Եվրոպայի հյուսիս, և կա կասկած, որ դա պայմանավորված է գլոբալ տաքացմամբ»։

Հայաստանում արևային պանելներ արտադրող առաջին և միակ ընկերությունը Սոլարոնն է։ Տեղադրե՛ք  SolarOn արևային կայան և զրոյացրեք էլեկտրաէներգիայի ծախսը:

Գրե՛ք կամ զանգահարեք և ստացեք անվճար հաշվարկ Ձեզ անհրաժեշտ արևային կայանի հզորությանն ու արժեքի վերաբերյալ։

Զանգահարեք 8757, 010 440055

էլ. փոստ ֊ [email protected]