Արևային էներգիան դեռ բավական ետ է մնում
Այս տարվա հունվար-մայիս ամիսների Հայաստանում արևային էլեկտրակայանների կողմից էլեկտրաէներգիայի արտադրության ծավալները կազմել են ներքին գեներացիայի 9 տոկոսը։ Վիճակագրական կոմիտեի տվյալներով, միայն արևային կայաններն արտադրել են 4 տոկոսը, իսկ մնացած մասը ստացվել է շնորհիվ ինքնավար արտադրողների (տների և ձեռնարկությունների վրա դրված վահանակների):
Հայաստանում ներկայումս արտադրվում է 1200 ՄՎտ որից 23 տոկոսը ստացվում է հիդրոէլեկտրակայաններից, 32 տոկոսը՝ ջերմաէլեկտրակայաններից, և 36 տոկոսը՝ ՀԱԷԿ-ից։ Արևային կայանների քանակությունն աճում է, բայց ոչ բավարար չափով։ Մինչդեռ իշխանությունն իր առջև նպատակ է դրել մինչև 2030 թ. էլեկտրաէներգիայի առնվազն 15 տոկոսը ստանալ արևային կայաններից։
Այս նպատակը, իհարկե, լիովին իրագործելի է, ըստ փորձագետների, ցանկության դեպքում կարելի է անցնել նույնիսկ 20 տոկոսի սահմանը։ Բայց դրա համար առաջին հերթին պետության քաղաքական կամք, բյուրոկրատական քաշքշուկների վերացում, օրենսդրական բազայի ամրապնդում է հարկավոր։
Վիճակագրական կոմիտեի տվյալները դեռ հույսեր չեն ներշնչում այդ առումով։
Հայաստանն արևային վահանակներ արտադրող մեկ ընկերություն ունի՝ «Սոլարոնը»։
Մարինե Մուրադյան




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Իշխանությունը չունի Եկեղեցու գործերին միջամտելու ոչ մի իրավունք. «Փաստ»
Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղել
Հայաստանի արդարադատության հրաշքը. երբ ներդրողը դառնում է մեղադրյալ, իսկ պարտքը՝ հանցագործության պատմ...
Ucom-ը FPWC-ի հետ կմասնակցի COP17-ին՝ ներկայացնելով բնապահպանական համագործակցությունը
Հանրային ակտիվության հետևանքը. «Փաստ»