Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Սեփական ժողովրդի վրա «կայֆավատ» լինելու նուրբ արվեստը «Եթե վաղը սահմանները կրկին բացվեն, մեր ապրանքն այդ շուկայում տեղ չի ունենալու». «Փաստ» Իրավական «բեսպրեդել». ինչպե՞ս են փորձում «մարսել» ընտրական խախտումները. «Փաստ» Սուբսիդիաները վերջանալու են, իսկ շուկան չկա․ ֆերմերներին ծանր հարված է սպասվում․ Հրայր Կամենդատյան Գործ ունենք ավտորիտար քաղաքական համակարգի հետ․ Արմեն Մանվելյան Այսպիսի պայմաններում կայացած ընտրությունները լեգիտիմ չեն կարող համարվել․ Մենուա Սողոմոնյան Փոքր պետությունների պաշտպանությունը․ ինչո՞ւ է «զսպումը հնարավորությունը բացառելու միջոցով» դառնում ժամանակակից ռազմավարություն․ Արտակ Զաքարյան Կապույտ, թե՞ սև. Ո՞ր արևային վահանակներն են ավելի լավ Լարսի ճգնաժամ. հայ վարորդների ահազանգը Խոստումների «բերքահավաքը». ինչպես է իշխանությունը հերթական անգամ լքում գյուղացուն տնտեսական քաոսի նախաշեմին. «Փաստ» ԿԸՀ-ն ջնջում է ընտրության իրավունքը. մանդատագողություն բացահայտ ցինիզմով. «Փաստ» Դիվանագիտական խողովակներով ՀՀ կառավարիչները կխնդրեն, որպեսզի Փաշինյանին ընդունեն Մոսկվայում, որովհետև նա գիտակցում է, որ իր հակառուսականությամբ հեռու գնալ չի կարող. Արտակ Զաքարյան
Իրանը ԱՄՆ-ի հետ երկխոսությունը վերսկսելու համար Լիբանանում hրադադարի երաշխիքներ է պահանջում. CNNՉդրոշմավորված «Կիլիկիան»՝ շուկայում, ստվե՞ր, թե՞ տեխնիկական վրիպակ. Hetq.amԻրավապահները թմրաշրջանառnւթյան դեպքեր են բացահայտելԸնտրության տվյալները դեռ չհրապարակվա Փաշինյանն իրեն հայտարարեց հաղթածՁեզ համար է՞լ է պարզ, որ էն խոստացված խաղաղությունը Փաշինյանը չի կարողանալու բերիԹրամփը վստահ էր, որ Ուկրաինան կպարտվի պատերազմում․ ՄակրոնՓաշինյանի հակառուսական քաղաքականության պատճառով Ռուսաստանն այլևս Հայաստանի կողքին չէ․ քաղաքացիՄինչև ե՞րբ են տեղական սազանդարները խաբելու ժողովրդին՝ հօգուտ Ադրբեջանի շահերի․ Աննա ԿոստանյանԹեղուտի հանքի շուրջ մեծ գործարքի սպասումները. արևմտյան հեղինակների վարկածը«Ուժեղ Հայաստանի» պատգամավորի թեկնածու Աշոտ Եղիազարյանին ներկայացված մեղադրանքը հիշեցնում է ֆանտաստիկ ֆիլմի սցենար. փաստաբան Ազգային և հայրենասեր ուժերը պետք է միավորվեն. Արմեն ՄանվելյանԻրազեկում․ Աշտարակ քաղաքի Էջմիածնի խճուղում տեղադրվել է լուսանկարահանող տեխնիկական միջոցՎրաց-հայկական սահմանը հատելուց հետո ուղևորների մոտից հայտնաբերվել է 7 մլն ռուբլի գումարԸնտրական իրավունքի իրացման դեպքում արտերկրի մեր հայրենակիցները դարձել են իշխանությունների թշնամինՀՃՇ֊ն և ՀՃԿ֊ն միանում են Սամվել Կարապետյանի կոչին, որ հաջիևները մեր երկրի ճակատագիրը չորոշեն․ Արշակ ԿարապետյանՀյուսիս-հարավի Քաջարան-Ագարակ հատվածի թունելում աշխատանքները թևակոխում են նոր փուլԱրարատԲանկ․ կյանքի նոր ռիթմ լսողության խանգարումներ ունեցող երեխաների համարՀայաստան-Սփյուռք և Սփյուռք-Հայաստան օրգանական կապը մեր կենսական հրամայականն է. Գոռ ԳևորգյանՈչ մի սոցհարցում «Քաղաքացիական պայմանագրին» 49% չի տվել, այդպիսի վարկանիշ չեն ունեցել. Արեգ ՍավգուլյանԸնտրախախտումների շուրջ 30%֊ը եղել է վարչական ռեսուրսի կիրառման արդյունքում. Ատոմ Մխիթարյան
Հասարակություն

Կապանում մշակութային եռուզեռ էր. անցկացվեց ավանդական դարձած երաժշտական միջազգային մեծ փառատոնը

Հուլիսի 4-ից Կապանում մեկնարկել է ամենամյա միջազգային երաժշտական մեծ փառատոնը և արդեն երկրորդ տարին է, ինչ այն համախմբում է հայ և օտարազգի նշանավոր երաժիշտների՝ հնարավորություն տալով վայելելու դասական և ջազ երաժշտությունը Սյունիքի մարզկենտրոնում: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ փառատոնի շրջանակում հուլիսի 4-ից 18-ը կազմակերպվել է հագեցած ծրագիր՝ ամենօրյա համերգներից մինչև պատանի երաժիշտների հետ վարպետության դասընթացներ։ Համերգներն անցկացվում են Կապանի արվեստի պետական քոլեջի Վ․ Ստամբոլցյանի անվան երգեհոնի դահլիճում։ Վարպետության դասերին մասնակցում են շուրջ 40 շնորհալի պատանի երաժիշտներ Հայաստանից, ինչպես նաև երաժշտությամբ զբաղվող կապանցի երեխաներ։ 

Այս տարի մասնակցող պրոֆեսիոնալ երաժիշտների նոր անունների շարքում են դաշնակահար Ժուլիեն Լիբերը Բելգիայից, ջութակահար Էլլի Սուն Միացյալ Թագավորությունից, թավջութակահար Դենիս Սևերինը Շվեյցարիայից, կոնտրաբասիստ Նազարեթ Քյուրքչյանն Իսպանիայից, թավջութակահար Միքայել Հախնազարյանը Գերմանիայից, երաժիշտ Մարիուս Պրեդան Հունգարիայից, երգեհոնահար Իրինա Ռոզանովան Ռուսաստանից, ջազ երաժիշտ Արթուր Սաթյանը և այլոք։ Տպավորիչ կատարումներով հանդես եկան նաև անցյալ տարվա մեկնարկից ի վեր ակտիվ ներգրավվածություն ցուցաբերած անվանի երաժիշտներ Հայկ Ղազազյանը, Մարիաննա Շիրինյանը, Հայկ Մելիքյանը, Աննա Սարկիսովան, Լիանա Ալեքսանյանը, Անդրեյ Գրիդչուկը, Հրաչյա Ավանեսյանը, Նարեկ Ավագյանը, Տիգրան Սուչյանը, Արմեն Քարամյանը և այլոք։  

Կապանի միջազգային երաժշտական փառատոնի հիմնադիր, բելգիահայ անվանի թավջութակահար Սևակ Ավանեսյանի կարծիքով՝ Սյունիքի մարզկենտրոնը հիրավի մշակութային ադամանդ է, որի բացահայտումն այլևս իրողություն է։ 

«Մեր փառատոնը յուրահատուկ է մի քանի հանգամանքներով: Առաջին հերթին այն նախաձեռնվել և իրականցվում է հենց երաժիշտների կողմից։ Կցանկանայինք տեսնել նմանատիպ նախաձեռնություններ նաև Հայաստանի այլ մարզերում՝ հասանելի դարձնելով բարձր արվեստը մեր հանրության համար և տալով ճանաչողական ու զարգացման հնարավորություն երիտասարդ տաղանդներին»,- ասաց Ավանեսյանը։

Նրա գործընկեր, փառատոնի մասնակից և համագաղափարակից Արմեն Քարամյանը նույնպես կարևորեց երաժշտական միջոցառումը: Նա ևս մեծ ճանաչում է գտել երաժշտական աշխարհում: 1985 թվականին ավարտելով կոնսերվատորիան՝ տեղափոխվել է հայրենի Սյունիք և Կապանում ստեղծել երաժշտական քոլեջի դաշնամուրի ուսուցչի պաշտոնը՝ զգալիորեն նպաստելով Կապանի ակտիվ համերգային կյանքին: Գործընկերների խոսքով՝ երաժշտության հանդեպ հանձնառություններն ու անսահման կիրքը վկայում են արվեստի հանդեպ նրա նվիրվածության մասին: 

«Քանի որ Կապանի արվեստի պետական քոլեջի դահլիճն ունի հրաշալի ակուստիկա, որոշեցինք այն ծառայեցնել ճիշտ նպատակին: Դա զգացինք նախանցյալ տարի, երբ Կապանում հանդիսավորությամբ նշվեց «Կարմիր Խաչի» գործունեության 30-ամյակը և այդ կապակցությամբ ելույթ ունեցանք ես և Սևակ Ավանեսյանը: Նախորդ տարվա փառատոնն ունեցավ մեծ հաջողություն: Այս տարվա փառատոնը մեկ քայլ առաջընթաց էր թե՛ որակական, թե՛ քանակական առումով: Ունենք հոյակապ հանդիսատես: Նման միջոցառումները ոգեշնչման աղբյուր են: Եթե դիտարկենք երկարաժամկետ կտրվածքով, ապա այս ամենի արդյունքները շոշափելի կլինեն մի քանի տարի անց: Արվում է հսկայական աշխատանք՝ մոբիլիզացնելով բոլոր ռեսուրսները, որպեսզի փառատոնը դառնա իրականություն: Սևակի դերն իսկապես մեծ է: Նա ուղղակի բոլորին վարակում է իր եռանդով ու նվիրվածությամբ»,- ասաց Քարամյանը:    

Հատկանշական է, որ փառատոնը հյուրընկալել էր նաև 18-րդ դարի «Ստրադիվարի» և «Գվարների դել Ջեզու» հինգ ջութակների բացառիկ ցուցահանդեսը, որը Կապան էր բերել ջութակի աշխարհահռչակ վարպետ Ֆլորիան Լեոնարդը։ Հայաստանում նման ցուցահանդես կազմակերպվել էր առաջին անգամ։

Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանի կարծիքով՝ նման մասշտաբի միջոցառումների անցկացումը չափազանց կարևոր է այն առումով, որ մշակույթը այցեքարտ դարձնելու ուղին բռնած Կապանի համար սա հիանալի հնարավորություն է աշխարհին ներկայանալու, այլ երկրների մշակույթներն ընդունելու, ճանաչելու, դրականը քաղելու, և, որ ամենակարևորն է, կրթվելու համար:

«Փառատոնն իր կրթական բաղադրիչով եզակի առիթ է ընձեռում տեղացի երաժիշտներին ու երաժշտական դպրոցների սաներին՝ ոլորտի լավագույն ներկայացուցիչներից սովորելու, մասնագիտական գիտելիքները հարստացնելու, զարգացնելու, ինչպես նաև նոր կապեր և համագործակցություններ հաստատելու համար»,- ասաց Փարսյանը:

Կապանի միջազգային երաժշտական փառատոնի աջակիցներն են տեղի համայնքապետարանը, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը, ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը, Հայկական ընդհանուր բարեգործական միությունը, «Կարաս գինիներ» ընկերությունը, Երևանի կոնյակի գործարանի ԱՐԱՐԱՏ թանգարանը, VIWA շվեյցարական կազմակերպությունը, Սյունիքի մարզպետարանը, Հայաստանում Բելգիայի Թագավորության դեսպանությունը, Amaras Art Alliance-ը, «Համազգային» կազմակերպության Վաշինգտոնի մասնաճյուղը, ու մի շարք բարերարներ, ովքեր աջակցել են փառատոնի կազմակերպական աշխատանքներին։

Հիմնական հովանավորներից Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի կայուն զարգացման գծով տնօրեն Արմեն Ստեփանյանը նշեց, որ երկրորդ տարին անընդմեջ հանրությունն ականատես է լինում իսկապես մեծ մշակութային տոնի:

«Մեր կոմբինատը սիրով հովանավորում է միջոցառումը, և մեր աջակցությունն ամբողջովին տեղավորվում է կոմբինատի սոցիալական քաղաքականության համատեքստում, որովհետև մշակույթը սոցիալական կյանքի կարևորագույն բաղադրիչներից է, ինչպեսև կայուն զարգացման հիմքերից մեկը, առանց որի դժվար է պատկերացնել առողջ ապագան: Ուրախ ենք, որ մեր աջակցության շնորհիվ փառատոնի անցկացումը դառնալու է լավ ավանդույթ, որի կազմակերպումը, անցկացումն ու փակումը միանշանակ տպավորիչ էր ու հիշարժան: Լեփ-լեցուն դահլիճն իր աջակցությամբ և էներգետիկայով ավելի է տրամադրում երաժշտներին: Դժվար էր պատկերացնել, որ փակման օրն ավելի շատ մարդ կտեսնեինք, քան բացման օրը: Դա ևս մեկ փաստ է, որ փառատոնն իսկապես կայացած երևույթ է»,- ասաց Ստեփանյանը:

Կապանի միջազգային երաժշտական փառատոնն ամփոփվեց հուլիսի 18-ին՝ աշխարհահռչակ հունգարական «Ռոբի Լակատոշ և ընկերներ» խմբի համերգով, որից առաջ Կապանի տարբեր երաժշտական դպրոցների շուրջ երեսուն սաներ ստացան դրամական պարգևներ և կրթաթոշակներ Miaseen.org և MG Concerts կազմակերպությունների կողմից։

Մանվել Մարգարյան