Oxford PV-ն արևային վահանակների արդյունավետության համաշխարհային նոր ռեկորդ է սահմանել
Oxford PV-ի ՖՎ ինժեներները ստեղծել են տանդեմ արևային մարտկոց, որը միավորում է ավանդական սիլիցիումային բջիջը պերովսկիտ նյութի հետ, գրում է ixbt.com-ը: Տանդեմ արևային մարտկոցները, որոնք համատեղում են պերովսկիտը և սիլիցիումը, ունեն էներգիայի փոխակերպման ավելի բարձր արդյունավետության ներուժ, քան ավանդական սիլիցիումային արևային մարտկոցները: Դա պայմանավորված է նրանով, որ պերովսկիտը կարող է էներգիա կլանել սպեկտրի կապույտ և ուլտրամանուշակագույն մասերից, մինչդեռ սիլիցիումն ավելի լավ է կլանել էներգիան սպեկտրի կարմիր և ինֆրակարմիր մասերից: Oxford PV պերովսկիտ սիլիցիումային արևային մարտկոցը հասել է 26,9 % արդյունավետության, ինչը 1,9 %-ով գերազանցում է նմանատիպ չափի լավագույն ներկայիս սիլիցիումային վահանակներին:
Մոդուլի չափերը մոտավորապես 1,6 քառակուսի մետր են և կշռում են 25 կիլոգրամից պակաս, ինչն այն հարմար է դարձնում բնակելի շենքերում օգտագործելու համար: «Սա կարևոր քայլ է արևային էներգիայի համար: Մենք ստեղծել ենք մոդուլ, որն ավելի շատ էներգիա է արտադրում նույն մակերեսից բացելով նոր հնարավորություններ հանածո վառելիքից մեր կախվածությունը նվազեցնելու համար»,- ասել է Oxford PV-ի գործադիր տնօրեն Դեյվիդ Ուորդը:
Oxford PV-ի նոր արևային մարտկոցը դեռ վաճառքում չէ, սակայն ընկերությունը նախատեսում է արտադրությունը սկսել այս տարի: Ակնկալվում է, որ տեխնոլոգիան կիրառություն կգտնի լայն շրջանակներում, ներառյալ բնակելի շենքերը, առևտրային ձեռնարկությունները և լայնածավալ արևային էլեկտրակայանները:
Տնատերերը, ձեռնարկությունները և կոմունալ ծառայությունները կարող են ակնկալել մինչև 20 % ավելի շատ էներգիա միևնույն մակերեսից, ինչը ոչ միայն նվազեցնում է տեղադրման ծախսերը, այլ նաև կարող է զգալի ներդրում լինել գլոբալ էներգետիկ անցման մեջ, ասել է Դեյվիդ Ուորդը:
Oxford PV-ի արևային մարտկոցների նոր ռեկորդի մասին հայտարարությունը տեղի է ունեցել մի քանի օր անց այն բանից հետո, երբ Չինաստանում հետազոտողները սահմանել են էներգիայի փոխակերպման արդյունավետության ռեկորդ՝ 34,6 %, նմանապես օգտագործելով տանդեմ պերովսկիտ-սիլիցիումային արևային բջիջներ: Սակայն այդ ցուցանիշը ձեռք է բերվել միայն խիստ վերահսկվող լաբորատոր պայմաններում և հեռու է առևտրայնացումից: «Վերջին տասնամյակի ընթացքում մեր թիմն անխոնջ ցուցադրել է պերովսկիտի ներուժը սիլիցիումային տանդեմ արևային բջիջներում սահմանելով և գերազանցելով արդյունավետության ռեկորդները: Այժմ մենք ձեռնարկում ենք հաջորդ քայլերն այդ բարձր արդյունավետ արևային տեխնոլոգիան առևտրայնացնելու համար», - պարզաբանել է Oxford PV-ի տեխնիկական տնօրեն Քրիս Քեյսը: Նշենք, որ ընկերությունն արդեն արտադրական գործարան է բացել Բրանդենբուրգ Հավելում (Գերմանիա): Քանի որ արևային մարտկոցների արդյունավետությունը շարունակում է բարելավվել, իսկ ծախսերը նվազում են, արևային էներգիան դառնում է էներգիայի ավելի մրցունակ և ծախսարդյունավետ աղբյուր: Այս նոր տեխնոլոգիան էլ ունի ներուժ բավարարելու մաքուր և վերականգնվող էներգիայի աճող համաշխարհային պահանջարկը:
Հայաստանում արևային պանելներ արտադրող առաջին և միակ ընկերությունը Սոլարոնն է։ Տեղադրե՛ք SolarOn արևային կայան և զրոյացրեք էլեկտրաէներգիայի ծախսը
Գրե՛ք կամ զանգահարեք և ստացեք անվճար հաշվարկ Ձեզ անհրաժեշտ արևային կայանի հզորությանն ու արժեքի վերաբերյալ։
Զանգահարեք 8757, 010 440055
էլ. փոստ ֊ [email protected]




















Արատավոր փակ շրջան. ինչպե՞ս ներգրավել տարբեր գերտերությունների տնտեսական ու անվտանգային շահերը. «Փաս...
300 հազար դրամ տուգանք՝ 700 միլիոնանոց «ջեքփոթի» դիմաց. ինչպես են համայնքային բյուջեները վերածվել ըն...
«Փաշինյանն այստեղ ոչ մի որոշում չի ընդունում, նա հայտնվել է մի վիճակում, երբ իրեն ինչ թելադրում են, ...
Ուսուցիչների որքա՞ն թափուր հաստիք կա դպրոցներում. «Փաստ»
Կոնկրետ քայլերն ու գործողությունները միայն կարող են որևէ բան «ասել». վստահության բացակայությունն ու ...
Իշխանության «առաջարկն» ու ընդդիմության հակաքայլերը. սահմանադրական ճգնաժամը խորանում է. «Փաստ»
Աթարը՝ գյուղում, Եվրոպան՝ խոսքերում. որտե՞ղ է Հայաստանի իրական անկախության տնտեսական հիմքը. «Փաստ»
«Հայաքվե» միավորման հակընդդեմ առաջարկը
Ինչո՞ւ այս անգամ որոշեց վերցնել պատգամավորական մանդատը․ Հարցեր, որոնց պատասխանները երբեք չեք լսի խոր...
Ո՞ւմ է բաժին հասնելու առաջին և ամենաուղիղ հարվածը. «Փաստ»