Գեղարքունիքում «Mercedes»-ը բախվել է «ԶԻԼ»-ին, ապա վրաերթի ենթարկել հետիոտնին և հարվածել 2 «Opel»-ի․ հետիոտնը տեղում մահացել է
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Այսօր՝ հուլիսի 23-ին, ավտովթար, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 13։20-ի սահմաններում 76-ամյա Վազգեն Սողոյանը իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով Երևան-Իջևան ավտոճանապարհի 56 կմ հատվածում՝ Գագարին բնակավայրի վարչական տարածքում, բախվել է կայանված «ԶԻԼ» մակնիիշ բեռնատարին, ապա առաջ ընթացել, վրաերթի ենթարկել հետիոտնին, նորից առաջ ընթացել և բախվել 2 «Opel»-ի։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է Shamshyan.com-ը, վրաերթի ենթարկվածը տեղում մահացել է։
Վթարի փաստով Սևանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ «ԶԻԼ»-ը պատկանում է Սևանի ճանշինին և ճանշինի աշխատակիցները գործ անելիս են եղել, երբ «Mercedes»-ը բախվել է «ԶԻԼ»-ին, ապա վրաերթի ենթարկել ճանշինի աշխատակցին ու առաջ ընթանալով բախվել «Opel»-ներին։
«Mercedes»-ի վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի և վթարված ավտոմեքենաների սեփականատերերի ինքնությունը։




















Մանկություն, որ սովորեցնում է մտածել. Մոնտեսսորիի զարգացումը Converse Leasing-ի աջակցությամբ (տեսանյ...
Վաշինգտոնը Եվրոպայից կպահանջի վերադարձնել Ուկրաինային ռազմական օգնության համար տրամադրված գումարները
ԶՊՄԿ-ի տնտեսական ազդեցությունը․ ինչպես է խոշոր արդյունաբերական ընկերությունը ձևավորում նոր հնարավորո...
Իշխանության համար պայքարը պետք է հանել օրակարգից․ միակ հարցը՝ Հայաստանը չտանել դեպի Արևմուտք․ Մհեր Ա...
Փաշինյանը խոստացավ բարեկեցություն, բայց բերեց աղքատություն․ Լենա Մաթևոսյան
Արցախի թեման մնացել է խոսքերի մակարդակում․ ինստիտուտներ չկան, պատասխանատուներ՝ նույնպես. Էդմոն Մարու...
Զովաբերում 220 վոլտ լարումով ձուկ որսալու հետևանքով 28-ամյա տղամարդը հոսանքահարվել ու մահացել է
Բելառուսում արգելվել է հայկական «Երևան 2800» կոնյակի վաճառքը, այն ճանաչվել է վտանգավոր արտադրանք
Եթե պետությունն ուզում է լավ մարդ և քաղաքացի ունենալ, պետք է նրան ապահովի որակյալ կրթությամբ. Ատոմ Մ...
«Օրրան»-ի սաները նոր ուսումնական տարին սկսեցին «Մի դրամի ուժը» նախաձեռնության աջակցությամբ