Տոմսերը՝ տեղերով․ նոր հնարավորություն Idram&IDBank հավելվածում
Հիշու՞մ եք, որ ասում էինք՝ Իդրամով կյանքը հեշտ է։ Հիմա եկել ենք պատմելու, թե ինչ նոր հնարավորություն ենք բերել Ձեր կյանքն էլ ավելի հեշտացնելու համար։
Եվ այսպես, տոմսերի վաճառքի խոշորագույն հարթակ Tomsarkgh.am-ի հետ ռազմավարական գործակցության շնորհիվ Idram&IDBank առցանց հարթակում բարելավել ենք «Տոմսեր» բաժինը՝ ավելի շատ մշակութային միջոցառումներ ավելացնելով հարթակում, և, որ ամենակարևորն է, ստեղծել ենք հնարավորություն ընտրելու ոչ միայն միջոցառումն ու տոմսի/փաթեթի տեսակը, այլև նշելու դահլիճում ցանկալի շարքն ու տեղը։
Սա նշանակում է, որ այսուհետ կարող եք ընդամենը մի քանի հպումով ձեռք բերել տոմսեր՝ օգտագործելով ընդամենը մեկ հավելված, ճիշտ այնպես, ինչպես սիրում ենք։
Այսպես, «Տոմսեր» բաժնում նաև առանձնացված կլինեն մշակութային և ժամանցային միջոցառումներն ըստ ուղղությունների՝
- Կինո
- Համերգ
- Թատրոն
- Օպերա և Բալետ
- Ակումբ և Փաբ
- Այլ
Ի դեպ, արդեն կարող եք թույլ տալ Ձեզ ավելին, քանի որ Idram&IDBank հավելվածում տոմսեր գնելիս կարող եք օգտվել Rocket Line 0% թվային ապառիկից, գնել տոմսերը հիմա, վճարել հետո՝ նույն գումարը։
Սա ևս մեկ ապացույց է այն բանի, որ ընդամենը մեկ հավելվածն իր ամբողջական գործիքակազմով կարող է բավարարել ոչ միայն Ձեր բոլոր ֆինանսական կարիքները, այլև լիարժեք ապահովել Ձեր ժամանցը՝ լինի դա մշակութային միջոցառում թե պարզապես քաղաքային մեծ իրադարձություն։
ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ ԵՆ ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ




















Մանկություն, որ սովորեցնում է մտածել. Մոնտեսսորիի զարգացումը Converse Leasing-ի աջակցությամբ (տեսանյ...
Վաշինգտոնը Եվրոպայից կպահանջի վերադարձնել Ուկրաինային ռազմական օգնության համար տրամադրված գումարները
ԶՊՄԿ-ի տնտեսական ազդեցությունը․ ինչպես է խոշոր արդյունաբերական ընկերությունը ձևավորում նոր հնարավորո...
Իշխանության համար պայքարը պետք է հանել օրակարգից․ միակ հարցը՝ Հայաստանը չտանել դեպի Արևմուտք․ Մհեր Ա...
Փաշինյանը խոստացավ բարեկեցություն, բայց բերեց աղքատություն․ Լենա Մաթևոսյան
Արցախի թեման մնացել է խոսքերի մակարդակում․ ինստիտուտներ չկան, պատասխանատուներ՝ նույնպես. Էդմոն Մարու...
Զովաբերում 220 վոլտ լարումով ձուկ որսալու հետևանքով 28-ամյա տղամարդը հոսանքահարվել ու մահացել է
Բելառուսում արգելվել է հայկական «Երևան 2800» կոնյակի վաճառքը, այն ճանաչվել է վտանգավոր արտադրանք
Եթե պետությունն ուզում է լավ մարդ և քաղաքացի ունենալ, պետք է նրան ապահովի որակյալ կրթությամբ. Ատոմ Մ...
«Օրրան»-ի սաները նոր ուսումնական տարին սկսեցին «Մի դրամի ուժը» նախաձեռնության աջակցությամբ