Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն այս տարի պատրաստվում է վերամշակել 22 տոննա հանքանյութ
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն այս տարի պատրաստվում է վերամշակել 22 տոննա հանքանյութ՝ կրկնելով 2019 թվականի իր լավագույն ցուցանիշը: Իսկ տեսանելի ապագայում նախատեսվում է կրկնապատկել Հայաստանի հանքարդյունաբերական հսկայի արտադրողականությունը: Այդ մասին Հանքագործի և մետալուրգի օրը կայացած միջոցառման ընթացքում լրագրողներին հայտնեց ձեռնարկության գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլին:
Հավակնոտ նպատակին հասնելու համար, ըստ Ռոման Խուդոլիի, անհրաժեշտ է դրսևորել համալիր մոտեցում, որը ենթադրում է ոչ միայն ջանքերի բազմապատկում, այլև տեխնոլոգիական նոր լուծումների կիրառում, տեխնիկայի արդիականացում և համալրում, նույնիսկ ջրի կայուն մատակարարում և ծավալների ապահովում: «Ջուրն էական նշանակություն ունի մեր կոմբինատի բնականոն աշխատանքն ապահովելու համար: Կարևոր է նաև նոր տեխնոլոգիաների ներդրումը լեռնային աշխատանքներում, որովհետև արդեն 2027 թվականին լեռնային զանգվածի արտադրությունը մեզ մոտ կաճի շուրջ 45 տոկոսով»,- նշեց գլխավոր տնօրենը: Նրա գնահատմամբ՝ ներկայում հանքանյութի արտահանումը նախորդ տարվա մակարդակին է: Գնորդներն էլ հիմնականում նույն ընկերություններն են, թեպետ հայտնվել են նաև նորերը:
Այս տարի ԶՊՄԿ-ն նախատեսում է արտահանել շուրջ 220 հազար տոննա պղնձի և մոտ 30 հազար տոննա մոլիբդենի խտանյութ: Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում կարևորագույն նշանակություն է տրվում տեխնիկական վերազինմանը:
2023 թվականին կոմբինատն աշխարհի առաջատար արտադրողներից («Komatsu», « Caterpillar») ձեռք է բերել 90 տոննա տարողությամբ 16 ինքնաթափ բեռնատարներ: Ռոման Խուդոլիի խոսքով՝ ներդրումներ և տեխնիկայի արդիականացման աշխատանքներ են կատարվում նաև կոմբինատի տարբեր արտադրամասերում: Հատուկ ուշադրություն է դարձվում սոցիալական ծրագրերի իրականացմանը, որին այս տարի նախատեսվում է ուղղել շուրջ 6 մլրդ դրամ: «Մեզ համար շատ կարևոր է, որպեսզի մեր կոմբինատի աշխատակիցներն, ավարտելով գործն ու վերադառնալով տուն, բոլոր առումներով հարմարավետ զգան իրենց»,- նշեց Ռոման Խուդոլին: Նա հայտնեց նաև, որ 2024 թվականին ԶՊՄԿ-ն նախատեսում է մոտ 100 մլրդ դրամի հարկ վճարել Հայաստանի պետական բյուջե:
Ըստ Ռոման Խուդոլիի՝ վերջին երեք տարիներին ԶՊՄԿ-ն կատարել է ավելի շատ հարկային պարտավորություն, քան նախորդ 25 տարիներին: «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն հիմնադրվել է 1952 թվականին: Ձեռնարկությունը պղնձամոլիբդենային հանքաքարի առաջատար արդյունահանող և վերամշակող է: Ունի ավելի քան 4600 աշխատակից։
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը ՀՀ առաջատար ընկերություններից է, խոշորագույն հարկատուն, որը 2023 թվականին վճարել է 70 մլրդ 881 մլն դրամի հարկ:




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Իշխանությունը չունի Եկեղեցու գործերին միջամտելու ոչ մի իրավունք. «Փաստ»
Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղել
Հայաստանի արդարադատության հրաշքը. երբ ներդրողը դառնում է մեղադրյալ, իսկ պարտքը՝ հանցագործության պատմ...
Ucom-ը FPWC-ի հետ կմասնակցի COP17-ին՝ ներկայացնելով բնապահպանական համագործակցությունը
Հանրային ակտիվության հետևանքը. «Փաստ»