Կանխատեսվում է էլեկտրաէներգիայի պահանջարկի աճ
Էներգետիկայի միջազգային գործակալությունը (IEA) կանխատեսում է էլեկտրաէներգիայի պահանջարկի աճ 2024 և 2025 թվականներին, ինչը կարող է հասնել վերջին երկու տասնամյակի ամենաբարձր մակարդակին։
Զեկույցում, մասնավորապես, ասվում է, որ համաշխարհային էլեկտրաէներգիայի պահանջարկն աճում է վերջին տարիների ամենաարագ տեմպերով, ինչը պայմանավորված է կայուն տնտեսական աճով, ինտենսիվ ջերմությամբ և էլեկտրաէներգիայով աշխատող տեխնոլոգիաների աճով, ինչպիսիք են էլեկտրական մեքենաները և ջերմային պոմպերը:
Միևնույն ժամանակ, վերականգնվող էներգիան շարունակում է արագ աճել, իսկ արևային էներգիան շարունակում է նոր ռեկորդներ սահմանել: Կանխատեսվում է, որ 2024 թվականին էլեկտրաէներգիայի համաշխարհային պահանջարկը կաճի մոտ 4 տոկոսով՝ 2023 թվականի 2,5 տոկոսի դիմաց, ինչը 2007 թվականից ի վեր տարեկան ամենաարագ աճն է: Զեկույցի համաձայն, էլեկտրաէներգիայի համաշխարհային սպառման զգալի աճը կշարունակվի մինչև 2025 թվականը, երբ աճը կրկին կկազմի շուրջ 4 %:
«Վերականգնվող էլեկտրաէներգիայի աղբյուրները նույնպես արագորեն կաճեն այս և հաջորդ տարի, և կանխատեսվում է, որ դրանց մասնաբաժինը համաշխարհային էլեկտրաէներգիայի մատակարարման մեջ կաճի 2023-ին 30 %-ից մինչև 35 % 2025-ին: 2025-ին վերականգնվող աղբյուրներից արտադրվող էլեկտրաէներգիայի քանակն ամբողջ աշխարհում առաջին անգամ կգերազանցի ածուխից արտադրված էլեկտրաէներգիայի քանակը: Ակնկալվում է, որ միայն արևային էներգիան կկազմի 2024-2025 թվականներին էլեկտրաէներգիայի համաշխարհային պահանջարկի աճի մոտ կեսը, իսկ արևային և քամու էներգիան միասին կկազմեն այս աճի երեք քառորդը», - ասվում է զեկույցում:
Հայաստանն արևային վահանակներ արտադրող մեկ ընկերություն ունի՝ «Սոլարոնը»։
Նարե Բարսեղյան




















Արատավոր փակ շրջան. ինչպե՞ս ներգրավել տարբեր գերտերությունների տնտեսական ու անվտանգային շահերը. «Փաս...
300 հազար դրամ տուգանք՝ 700 միլիոնանոց «ջեքփոթի» դիմաց. ինչպես են համայնքային բյուջեները վերածվել ըն...
«Փաշինյանն այստեղ ոչ մի որոշում չի ընդունում, նա հայտնվել է մի վիճակում, երբ իրեն ինչ թելադրում են, ...
Ուսուցիչների որքա՞ն թափուր հաստիք կա դպրոցներում. «Փաստ»
Կոնկրետ քայլերն ու գործողությունները միայն կարող են որևէ բան «ասել». վստահության բացակայությունն ու ...
Իշխանության «առաջարկն» ու ընդդիմության հակաքայլերը. սահմանադրական ճգնաժամը խորանում է. «Փաստ»
Աթարը՝ գյուղում, Եվրոպան՝ խոսքերում. որտե՞ղ է Հայաստանի իրական անկախության տնտեսական հիմքը. «Փաստ»
«Հայաքվե» միավորման հակընդդեմ առաջարկը
Ինչո՞ւ այս անգամ որոշեց վերցնել պատգամավորական մանդատը․ Հարցեր, որոնց պատասխանները երբեք չեք լսի խոր...
Ո՞ւմ է բաժին հասնելու առաջին և ամենաուղիղ հարվածը. «Փաստ»