Եվրոպայում գազի պահանջարկը նվազում է, արևային էներգիայինը՝ աճում
Եվրոպական գազով աշխատող էլեկտրակայաններն այս ամառ կվառեն մոտ 25 %-ով ավելի քիչ գազ՝ համեմատած 2023-ի հետ՝ արևային և հիդրոէլեկտրակայանների արտադրության հզորության ավելացման պատճառով, մինչդեռ էլեկտրաէներգիայի ընդհանուր պահանջարկը դանդաղ է վերականգնվում։
S&P Global Commodity Insights-ի վերլուծաբանները կանխատեսում են 2001 թ.-ից ի վեր էներգիայի արտադրության համար գազի ամենաթույլ պահանջարկը (ապրիլ-սեպտեմբեր)՝ 10 եվրոպական շուկաներում տարեկան անկումով, որը համարժեք է մոտ 9,5 մլրդ խորանարդ մետր գազի:
Իտալիան և Մեծ Բրիտանիան գրանցում են ամենամեծ անկումը, մինչդեռ Գերմանիան զսպում է միտումը 10 ԳՎտ հզորությամբ ածխի գործարանների փակման պայմաններում, որոնք հետաձգվել էին 2022 թվականի էներգետիկ ճգնաժամի ժամանակ: Այս ամենը նվազեցնում է արդյունահանվող վառելիքի պահանջարկը Եվրոպայում։ Մյուս կողմից, հարավ-արևելյան Եվրոպայի մեծ մասում շարունակվող ջերմային ալիքը կարող է երկարաձգվել մինչև օգոստոս՝ ավելացնելով գազով էներգիայի արտադրության պահանջարկը և պոտենցիալ հետաձգելով գազի ներարկումը պահեստներ։
Հայաստանում արևային վահանակներ արտադրող մեկ ընկերություն կա՝ «Սոլարոնը»։
Մանե Ղազարյան




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Իշխանությունը չունի Եկեղեցու գործերին միջամտելու ոչ մի իրավունք. «Փաստ»
Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղել
Հայաստանի արդարադատության հրաշքը. երբ ներդրողը դառնում է մեղադրյալ, իսկ պարտքը՝ հանցագործության պատմ...
Ucom-ը FPWC-ի հետ կմասնակցի COP17-ին՝ ներկայացնելով բնապահպանական համագործակցությունը
Հանրային ակտիվության հետևանքը. «Փաստ»