Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ագրարային նահանջի ահազանգը. «Փաստ» «Այս ամենի նպատակն է մեզ ենթարկել ինքնության կապիտուլյացիայի». «Փաստ» «Որոգայթ փառացը», սահմանադրական խոտանն ու «խաղաղության» թակարդը. «Փաստ» Մոսկովյան հանդիպման առանցքային պայմանները. ի՞նչ է դրվելու Պուտին–Փաշինյան բանակցությունների սեղանին. «Փաստ» Սահմանադրությունը՝ քաղաքական սակարկության առարկա՞. առաջարկի մերժման պատմական նշանակությունը. «Փաստ» Բյուջեի ծրագրերի համակարգային թերակատարման միտումը՝ շարունակականության մեջ. «Փաստ» Հանուն ինչի՞. մանիպուլյացիայի և իրականության բախումը. «Փաստ» «Փաստորեն, Փաշինյանը լրատվամիջոցին, լրագրողին ասում է՝ մեզ քննադատե՞լ ես, փող տուր». «Փաստ» Համայնքային ընտրությունների ընդդիմադիր դինամիկան. ի՞նչ է ցույց տալիս վիճակագրությունը. «Փաստ» «Միջանցք», թե՞ «ճանապարհ». ինչո՞ւ է թուրք-ադրբեջանական տանդեմը համառորեն պնդում իր բառապաշարը. «Փաստ» Հաջորդ կանգառը՝ խորհրդարանական ընտրություննե՞ր. «Փաստ» Կալանավորում է բոլորին, ովքեր խոչընդոտում են Ալիևի ծրագրին. «Փաստ»
Բախվել են «Nissan»-ը և «Howo» բեռնատարը․ վերջինը հայտնվել գերեզմանատանը, կոտրել մի քանի շիրմաքարԴավիթ Չալոյանը դուրս է եկել WORLD BOXING-ի Աշխարհի գավաթի կիսաեզրափակիչԽայտառակ վիճակ է ՀԷՑ-ում. ունենք հոսանքազրկումների 65 տոկոսանոց աճ․ ԿարապետյանԼեհաստանը տասներորդ անգամ երկարաձգել է Բելառուսի հետ սահմանին բուֆերային գոտու գործողության ժամկետըՍամվել Կարապետյանն արդեն ավելի քան 530 օր ապօրինի զրկված է ազատությունից․ Արամ ՎարդևանյանՊարածանրամարտի աշխարհի առաջնությունում Աննա Խաչատրյանը նվաճել է ոսկե մեդալՔանի՞ օր կաշխատենք հաջորդ տարի․ ոչ աշխատանքային օրերը 2027 թվականին6,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել ԿամչատկայումՀույս ունեմ, որ պառլամենտական ընդդիմության պատգամավորներն ամուր կամք կդրսևորեն և չեն տրվի Փաշինյանի սադրանքներին ու չեն գնա գործարքի․ Աննա ԿոստանյանՈ՞վ էր Արտաշատում հրկիզել Տոյոտա-Քմերին. Կան ձերբակալվածներՀայտնի է, թե որ դեպքում Ռոնալդուն հրաժեշտի խաղ կանցկացնի Պորտուգալիայի հավաքականումՀայաստանը ժողովրդավարության բաստիլն է, կալանքի` ֆետիշը. Արամ ՎարդևանյանԻսպանիան գնում է ընտրությունների․ ձախակողմյան կառավարությունը կարող է փոխարինվել աջակողմյանովԸնդդիմադիր համախմբման հայտարարությունը` Մասիսի համայնքապետի թեկնածու Դավիթ Համբարձումյանի ազատազրկման մասին Դատական համակարգի ընտրությունները «նոր սահմանադրությամբ» կհայտնվեն ամբողջությամբ ԱԺ-ի ձեռքում․ Ավետիք ՉալաբյանՔՊ-ն գիտակցում է, որ այլևս չունի իր նախկին ազդեցությունը, դրա համար էլ փորձում է փոխել Սահմանադրությունը․ Արամ ՊետրոսյանԱլիևն արդեն հասել է Երևանի կենտրոն․ ինչո՞ւ է Մոնթեի ֆիլմը քաղաքական հարց դարձելԱննախադեպ առաջարկ ԻԴԵԱԼ համակարգից․ 90% զեղչ 900 անուն ապրանքի համար՝ Սև ուրբաթի շրջանակում Սամվել Կարապետյանը հավատարիմ է մնացել ազգային արժեքներին և չի ֆինանսավորել «Վարչաբենդին»Փաշինյանը հենց ինքն է թույլ տվել ՀԷՑ-ին վարկ վերցնել, և Կառավարության որոշումները հենց նա է ստորագրել, իսկ հիմա ասում են` բացահայտում ենք արել, գրավ են դրել. Վարդան Ալոյան
Հասարակություն

IDBank-ը Պրեմիում սպասարկման նոր սրահ կունենա․ Լիդա Սաֆարյան

IDBank-ը պարբերաբար անդրադառնում է այն առավելություններին, որոնք ունեն արտոնյալ ծառայություններից օգտվող հաճախորդները։ Դրանք գնալով ընդլայնվում են ու համապատասխանեցվում միջազգային ստանդարտներին․ այս մասին զրուցել ենք IDBank-ի Պրեմիում բանկային ծառայությունների վարչության ղեկավար, Կոմերցիոն տնօրեն Լիդա Սաֆարյանի հետ։

  • IDBank-ի Պրեմիում բանկային ծառայությունը գործում է արդեն 7 տարի, և այս ընթացքում մեծ զարգացում է ապրել։ Եկեք սկսենք սկզբից․ ինչպե՞ս ստեղծվեց ծառայությունն ու ի՞նչ նպատակ էր դրված։

Արդեն շուրջ 7 տարի է, ինչ շուկային ենք ներկայացել «անհատական ծառայությունների քո փաթեթը» խորագրով, որի հնարավորությունները շարունակաբար ընդլայնելով՝ այսօր մեր հաճախորդներին առաջարկում ենք իրապես անհատականացված ծառայություններ՝ դրանք համապատասխանեցնելով հաճախորդի պահանջներին։

Մենք միշտ ձգտում ենք արդարացնել հաճախորդների սպասելիքները, և կարևոր է, որ հաճախորդը վստահի մեզ։

Երբ աշխատում ես լոյալ հաճախորդ ունենալու ակնկալիքով, շատ ավելի լավ ես հասկանում հաճախորդի ու վերջինիս համար իրական գործընկեր լինելու կարևորությունը, ուստի կատարելագործելով պրեմիում հաճախորդներին մատուցվող մեր ծառայությունները՝ մշտապես փորձում ենք նախ այդ ծառայությանը նայել հաճախորդի աչքերով և այն հարմարեցնել հենց հաճախորդի ակնկալիքներին։

Իհարկե, ցանկացած ծառայություն ներդնելուց հետո նաև սպասում ենք հաճախորդների արձագանքին` ծառայությունն էլ ավելի կատարելագործելու նպատակով։ Մենք նաև հետևում ենք շուկայի զարգացումներին և տենդենցներին՝ ոլորտում առաջինը լինելու և մեր հաճախորդներին նորարար ու ժամանակակից պրոդուկտներ առաջարկելու համար։ Արդյունքն ակնհայտ է, մեզ վստահություն հայտնած հաճախորդների թիվն օրեցօր աճում է։

  • Առաջինը Հայաստանում IDBank-ը ներկայացրեց Visa Signature քարտը, իսկ նախորդ տարվա աշնանը՝ կրկին առաջինը Հայաստանում՝ Visa Infinite Special Edition քարտը։ Պրեմիում ծառայությունների շարքում ի՞նչ այլ ծառայություններ են կարևորվում, և ի՞նչն է առավել հետաքրքրում հաճախորդներին։

Այժմ մարդիկ գնալով ավելի շատ են կարևորում ժամանակը և հարմարավետությունը, իսկ պրեմիում քարտերը տալիս են մեծ հնարավորություններ առօրյա կյանքում ու ճամփորդելիս։ Մենք միակն ենք Հայաստանում, որ ունենք սեփական՝ IDBank Concierge ծառայությունը, որի շնորհիվ հաճախորդը կստանա շուրջօրյա խորհրդատվություն էքսպերտներից։ Նշեմ, որ խորհրդատվություն կարող եք ստանալ ոչ միայն ավիատոմսերի գնման, ճամփորդության ընթացքում առաջացած հարցերի շուրջ, այլև Հայաստանում՝ առօրեական հարցերում․ օրինակ՝ գնել ծաղկեփունջ և առաքել։ Հնարավորության սահմաններում փորձել ենք խնայել մեր հաճախորդների ժամանակը, որ իրենք զբաղվեն իրենց գործերով։ Ծառայությունը հասանելի է մեր բոլոր պրեմիում քարտապանների համար:

Քարտի տեսակից կախված՝ կան քանակային սահմանափակումներ որոշ ծառայությունների գծով․ օրինակ՝ անձնագրերի արագացված ստուգում օդանավակայաններում և պրեմիում սրահների մուտք․ Visa Signature քարտի համար՝ տարեկան 4 այց, Visa Infinite-ի համար՝ 6 այց, իսկ Visa Infinite Special Edition քարտատեսակի դեպքում՝ անսահմանափակ հաճախորդի համար և 6 մուտքի հնարավորություն հյուրերի համար։