Չինաստանը կկառուցի աշխարհի ամենահզոր արևային էլեկտրակայանը՝ 8 ԳՎտ-ոց
China Three Gorges Renewables ընկերությունը հայտարարել է աներևակայելի հզոր 8 ԳՎտ հզորությամբ արևային էլեկտրակայանի շինարարության մոտալուտ մեկնարկի մասին, գրում է 3dnews.ru-ն։ 11 միլիարդ դոլար արժողությամբ այդ հսկա էներգետիկ հանգույցը կներառի նաև այլ օբյեկտներ և կսպասարկի Պեկին-Տյանցզին-Հեբեյ եռանկյունին: Մեգաշինարարությունը կմեկնարկի այս տարվա սեպտեմբերին և կավարտվի 2027 թվականին։ Կասկածից վեր է, որ այսօր ոչ ոք չի կարող կրկնել նման աշխատանքային սխրանքը։
Այդ նոր արևային էլեկտրակայանի մասշտաբները հասկանալու համար բավական է իմանալ այն, որ աշխարհի երեք ամենամեծ արևային ֆերմաներից յուրաքանչյուրը մոտավորապես 3 ԳՎտ հզորության է: Դրանք բոլորն, ի դեպ, գտնվում են Չինաստանում։ Նոր էլեկտրակայանը կստեղծվի Հյուսիսային Չինաստանի Ներքին Մոնղոլիա շրջանում: Այն սպառողներին էլեկտրաէներգիա կփոխանցի գերբարձր լարման գծերի միջոցով։ Այստեղ, իհարկե, գերհաղորդականությունն օգտակար կլիներ, բայց այն դեռ գոյություն չունի:
Բացի բուն 8 ԳՎտ հզորությամբ արևային վահանակների դաշտերից, նախագիծը նախատեսում է ստեղծել 4 ԳՎտ հզորությամբ հողմակայան, 5 ԳՎտ հզորությամբ բուֆերային պահեստարան, 200 ՄՎտ հզորությամբ արևային ջերմային էներգիայի հավաքման համալիր և 4 ԳՎտ հզորության ածուխով աշխատող էլեկտրակայան։ Այդ ամենը պատկանում է China Three Gorges Renewables-ին (56 % բաժնեմաս) և Inner Mongolia Energy Group-ին (44 %)։ Այս ամբողջ համալիրը շահագործման կհանձնվի մինչև 2027 թվականի հունիսը։
Հայաստանում արևային պանելներ արտադրող առաջին և միակ ընկերությունը Սոլարոնն է։ Տեղադրե՛ք SolarOn արևային կայան և զրոյացրեք էլեկտրաէներգիայի ծախսը:
Գրե՛ք կամ զանգահարեք և ստացեք անվճար հաշվարկ Ձեզ անհրաժեշտ արևային կայանի հզորությանն ու արժեքի վերաբերյալ։
Զանգահարեք 8757, 010 440055
էլ. փոստ ֊ [email protected]




















Արատավոր փակ շրջան. ինչպե՞ս ներգրավել տարբեր գերտերությունների տնտեսական ու անվտանգային շահերը. «Փաս...
300 հազար դրամ տուգանք՝ 700 միլիոնանոց «ջեքփոթի» դիմաց. ինչպես են համայնքային բյուջեները վերածվել ըն...
«Փաշինյանն այստեղ ոչ մի որոշում չի ընդունում, նա հայտնվել է մի վիճակում, երբ իրեն ինչ թելադրում են, ...
Ուսուցիչների որքա՞ն թափուր հաստիք կա դպրոցներում. «Փաստ»
Կոնկրետ քայլերն ու գործողությունները միայն կարող են որևէ բան «ասել». վստահության բացակայությունն ու ...
Իշխանության «առաջարկն» ու ընդդիմության հակաքայլերը. սահմանադրական ճգնաժամը խորանում է. «Փաստ»
Աթարը՝ գյուղում, Եվրոպան՝ խոսքերում. որտե՞ղ է Հայաստանի իրական անկախության տնտեսական հիմքը. «Փաստ»
«Հայաքվե» միավորման հակընդդեմ առաջարկը
Ինչո՞ւ այս անգամ որոշեց վերցնել պատգամավորական մանդատը․ Հարցեր, որոնց պատասխանները երբեք չեք լսի խոր...
Ո՞ւմ է բաժին հասնելու առաջին և ամենաուղիղ հարվածը. «Փաստ»